Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով 11/18/2015   20:05  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
«Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարևոր շտեմարաններից մեկն է և ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ գերազանցում է արդյունաբերական համախառն արտադրանքին, չնայած մարզում է գտնվում մեր արդյունաբերական հսկաներից մեկը` Հայկական ատոմակայանը: Եվ մենք, իհարկե, պետք է սրանից եզրակացություն անենք: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ չնայած մեծածավալ արտադրանքին, չնայած ոռոգելի ու բերրի հողակտորների առկայությանը, մարզում գյուղատնտեսությունը շատ է կախված բնակլիմայական պայմաններից: Այսինքն` վաղ գարնանային ցրտահարություններ, անձրևների պակաս, կարկուտ և այլն: Սա մեզ պետք է հուշի, որ մարզում գյուղատնտեսության զարգացման վրա ուշադրությունը ավելացնելով, մենք պետք է գնանք պաշտպանված և ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով: Այսինքն` պետք է խրախուսենք գյուղացիական տնտեսություններին, խոշոր ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն օգտագործել ցանցեր, ինչպես ամբողջ աշխարհում է, որը բերքի պաշտպանության ամենահուսալի միջոցն է: Պետք է ընտրենք կաթիլային ոռոգման ճանապարհը, որովհետև անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում մենք շատ միջոցներ ենք ուղղել ոռոգման համակարգի կատարելագործմանը, նոր աղբյուրների հայտնաբերմանը, այդուհանդերձ, եթե ամբողջովին օգտագործենք մեր գյուղատնտեսական նշանակության հողերը, մենք մշտապես ունենալու ենք ջրի պակաս: Ընդհանրապես, ափսոս է այդքան ջուրը անարդյունավետ օգտագործելն ու վատնելը: Եվ այստեղ, անշուշտ, մենք պետք է մեր ջանքերը համադրենք: Պետք է տեսնենք, թե ի՞նչ խթանող միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի մարդիկ մեծ ցանկություն և շահագրգռվածություն ունենան այս ճանապարհով գնալու:
 
Իհարկե, հեշտ է ասել, որ բոլոր այգիները պետք է ցանցապատել, պետք է դնել կաթիլային ոռոգման տակ, բայց անհրաժեշտ է գիտակցել նաև, որ դրանք մեծ ծախսեր են և առավել ևս՝ անհատ գյուղացիների համար այդ աշխատանքը մեծ դժվարություն կներկայացնի: Մենք մի քանի տարի առաջ, նաև ձեր առաջարկով, սկսեցինք սուբսիդավորել վարկեր, սկսեցինք ավելի մեծ չափով գյուղացիներին տրամադրել վարկեր, անհրաժեշտության պարագայում՝ այդ վարկերը վերաձևակերպել՝ կապված դժվարությունների հետ, և հիմա ես չեմ ասում, որ բոլորը հնարավորություն ունեն օգտվելու մատչելի վարկային ռեսուրսներից, բայց այսօրվա իրավիճակը, իհարկե, չի կարելի համեմատել հինգ տարի կամ տասը տարի առաջվա հետ:
 
Հաջորդ հանգամանքը, որ ուզում եմ առանձնացնել մարզի համար, Արմավիրում առկա մեր հոգևոր-մշակութային կենտրոնն է՝ Էջմիածինը: Մենք պետք է սա հաշվի առնենք ոչ միայն դաստիարակության, ոչ միայն Մայր Աթոռի հնարավորությունների օգտագործման տեսակետից, այլ նաև զբոսաշրջության:
 
Նախորդ խորհրդակցությունների ժամանակ ես շեշտադրում եմ կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման վրա: Այդ հնարավորությունները կան: Գիտեմ, որ մարզպետարանն այդ ուղղությամբ աշխատում է, ուղղակի, ջանքերը պետք է կրկնապատկել՝ այս հարցերին արագ լուծում տալ:
 
Ուրախ եմ, իհարկե, որ այս տարի բերքը համեմատաբար առատ է, բայց ցավոք, որոշակի բարդություններ եղան, և այդ բարդություններին ձեր ջանքերով, Գյուղատնտեսության նախարարության, Կառավարության ջանքերով, մենք լուծումներ տվեցինք: Այնուհանդերձ պետք է մտածենք, թե ինչպե՞ս ենք այս խնդիրները լուծելու հաջորդ տարի: Գիտեք, որ այդ բարդությունների հիմնական մասը պայմանավորված էր մեր արտադրանքի սպառման շուկաներում եղած բարդությունների հետ: Եվ այստեղ էլ, կարծում եմ, պետք է փնտրել ժամանակակից և արդյունավետ լուծումներ:
 
Խոսելով գյուղատնտեսության մասին՝ ես չեմ համարում, որ մեր ուշադրությունը միայն այս ուղղությամբ պետք է բևեռենք, որովհետև նախ՝ քաղաքային բնակչության համար աշխատատեղ ստեղծելը շատ կարևոր է, մյուս կողմից էլ Արմավիրում գյուղական բնակավայրերը բավականաչափ խոշոր են, և այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե հավելյալ ի՞նչ աշխատանքով պետք է մարդիկ զբաղվեն: Ուստի, մեր ուշադրությունը պետք է ուղղվի առաջին հերթին վերամշակող արդյունաբերությանը, և քանի որ այս ուղղությամբ Կառավարությունն ունի ծրագիր, օգտվելով այդ ծրագրի ընձեռած առավելություններից՝ պետք է խրախուսել մարդկանց՝ այս ուղղությունը զարգացնելու համար: Բայց նաև հասկանալի է չէ՞ մթերողի կամ սպառողի ցանկությունը՝ ունենալու որակյալ ապրանք: Այստեղ էլ մենք պետք է գնանք մի ճանապարհով, որն ընդունված է ամբողջ աշխարհում, նկատի ունեմ՝ առաջնակարգ գյուղատնտեսություն ունեցող աշխարհում, և այն կամաց-կամաց տարածվում է Հայաստանում: Մենք պետք է այս առումով համապատասխանենք միջազգային չափանիշներին: Մեր արտադրած ապրանքը պետք է լինի միանման և մրցունակ: Այսինքն` նոր, ավելի արդյունավետ այգիներ հիմնելու մեծ անհրաժեշտություն կա:
 
Անշուշտ, որպեսզի և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, առաջին հերթին՝ վերամշակող արդյունաբերության խնդիրները մենք կարողանանք հաջողությամբ լուծել, մեզ անհրաժեշտ են լավ և որակյալ կրթական ու առողջապահական ծառայություններ մատուցող համակարգեր: Առավել ևս, որ փառք Աստծո, Արմավիրում աշակերտների թվաքանակը պարբերաբար ավելանում է, սա, իհարկե, մի կողմից ուրախալի է, բայց մյուս կողմից՝ պարտավորեցնող է: Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացում, և դրանց նպատակն է՝ ստեղծել նոր համակարգ և լավ պայմաններ»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ըստ ոլորտների հանգամանորեն ներկայացրել է Արմավիրի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները:
 
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
 
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերք արտադրող գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ձեռնարկություններին շարունակական աջակցության նպատակով, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել է՝ գյուղատնտեսական մթերք, մասնավորապես, պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող և արտահանող ընկերությունների ղեկավարների հետ քննարկել տեղական արտադրանքի արտահանումը խթանելու հնարավորությունները՝ համապատասխան գործուն մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ քննարկել մարզում պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան միջոցառումների իրականացման ուղիները՝ միաժամանակ, առաջարկություններ մշակելով գյուղացիական տնտեսություններին թիրախային խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև մթերման և թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աշխատանքների պլանավորման կարողությունները շարունակաբար բարելավելու ուղղությամբ:
 
ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ոռոգման համակարգերի շարունակական զարգացման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
 
Արմավիրի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ քննարկել ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
 
Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
 
Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման նպատակով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է Արմավիրի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ պոտենցիալ բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկա-տնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նկատառումով:
 
Արմավիրի առողջապահական համակարգի շարունակական արդիականացման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, ինչպես նաև Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցի և ծննդատան արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
 
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]