Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   13:53 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման պայմանավորվածությունը 04/30/2024   13:47 Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել երկրի նախագահին և նրան դավաճան է անվանել 04/30/2024   13:39 ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին 04/30/2024   13:25 Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը 04/30/2024   13:25 ՆԱՏՕ-ն քիչ հավանական է համարում «ուղիղ ներխուժումը» Ռուսաստան 04/30/2024   13:18 Կիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից 04/30/2024   13:09 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու 04/30/2024   13:03 Հոգևորականները դուրս են եկել հոգևոր ծառայությունից և իրականացնում են քաղաքական, գործունեություն. պնդում է ՔՊ-ական պատգամավորը 04/30/2024   13:00 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/30/2024   12:40 Թուրքերը ձեզ պարտադրում են կապիտուլյացիա՝ տղամարդավարի խոստովանեք. Խաչատրյան 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 04/30/2024   12:27 3 անչափահասի մեղադրում են պաշտոնյաների գործողություններին խոչընդոտելու մեջ․ Ոսկան Սարգսյան 04/30/2024   12:23 Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն 04/30/2024   12:15 Անթույլատրելի է Բագրատ Սրբազանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը․ Թաթոյան 04/30/2024   12:13 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը 04/30/2024   12:12 Այ դա է ձեր քաղաքականությունը՝ ինչ ասում եք, հակառակն եք անում. վերջում Հայաստանը վերածելու եք գուբերնիայի. Արծվիկ Մինասյան 04/30/2024   12:08 Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը 04/30/2024   12:02 Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է 04/30/2024   11:46 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին 04/30/2024   11:37 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար 04/30/2024   11:20 Մարիա Կարապետյանին խնդրեցի ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի 4 փոքր «կրճոնների» վրա սահմանազատում է անում, չկարողացավ. Մանուկյան 04/30/2024   11:12 Իշխանությունը երաշխավորում է, որ օր-օրի ավելի ու ավելի վատ է լինելու, պետք է օր առաջ ազատվել նրանից. Ռուստամյան 04/30/2024   11:03 ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը 04/30/2024   10:50 Տավուշում փաստացի ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է իրավունք տվել, ո՞ւմ հրամանով ու որոշումով է դա եղել. Արթուր Խաչատրյան 04/30/2024   10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից 04/30/2024   10:38 «Հայրենիքը մեր կարիքն ունի» և այլ կոչերով երիտասարդներն իրազեկման ակցիաներ են արել առևտրի կենտրոններից մեկում 04/30/2024   10:32 «Խախտի՛ր լռությունը». քաղաքացիները շարունակում են իրազեկման ակցիաները Երևանում 04/30/2024   10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ 04/30/2024   10:22 Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ՔԿ 04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Ամփոփվել են ՀՀ մշակույթի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները 02/16/2016   17:20  |  ԼՐԱՀՈՍ

 
 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
 
Ինչպես տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել  «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և նորահայտ հուշարձանների` ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործական ծրագրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել երաժշտարվեստի, օպերային և բալետային արվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, գրահրատարակչության ոլորտներում, կինոնախագծերի ստեղծման և միջազգային գրական ծրագրերի ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են «100 համերգ» և «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը։
 
Բեմադրվել են 2 բալետային ներկայացում և 7 թատերական նախագիծ: Հայկական կերպարվեստը ներկայացվել է Վենետիկի բիենալեում` «Հայություն» խորագրով ցուցադրությամբ (18 սփյուռքահայ արվեստագետ), որտեղ Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և Պեկինի միջազգային բիենալեում` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ (8 արվեստագետ` տարբեր երկրներից)։
 
Հայաստանում անցկացվել է 12 ցուցահանդես,  2 միջազգային նախագիծ։ Աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, «Այլևս երբեք» խորագրի ներքո կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր են ցուցադրվել մի շարք երկրներում: Իրականացվել են «Գրական տապան-ապրիլ», «Գրական տապան-2015» միջազգային գրական փառատոնները և ArmbookExpo ցուցահանդեսը։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը։ 2014-2015 թթ. Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք՝ հայերեն և օտար լեզուներով: 
 
Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015 թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։ Ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին։ Մանկապատանեկան բեմադրությունների իրականացման նպատակով բեմադրվել է 5 ներկայացում: Մշակութային արտադրանքի տարածման նպատակով իրականացվել է 5 թատերական միջազգային և հանրապետական փառատոն։ Իրականացվել են 10 դահլիճի արդիականացման աշխատանքներ։ Արամ Խաչատրյան համերգասրահի տեխնիկական վերազինմանը զուգահեռ անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։
 
Մշակույթի նախարարը նշել է, որ դահլիճների նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը հիմնականում լուծվել է, այժմ կատարվում են ընթացիկ աշխատանքներ: ՀՀ մարզերում գեղագիտական դաստիարակության նպատակով իրականացվել են «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրեր»  ծրագրերը, ինչպես նաև մի շարք մանկապատանեկան փառատոններ: Հայկական կինոժառանգության պահպանման և օգտագործման ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ները թվայնացրել են 21 խաղարկային և վավերագրական ֆիլմ։  
 
Նշելով, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մշակույթի նախարարությունը մեծ աշխատանք է կատարել և´ Հայաստանում, և՛ արտերկրում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել նախարարության գործունեության արդյունքներից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն  ունեն հայկական մշակույթի ներկայացման գործում, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ 2016 թ. ևս նախարարությունը մեծ անելիքներ ունի, և բազմաթիվ ծրագրերի հիմքում պետք է դրվի միասնական մոտեցումը: Որպես առաջնահերթություն՝ վարչապետն առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը և հորդորել մշակույթի նախարարությանը  մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]