Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին

Ադրբեջանի գործողություններն ապացուցեցին՝ Ռամիլ Սաֆարովին պետական պատվեր էր իջեցվել. Նազելի Վարդանյան 02/03/2016   19:59  |  Հարցազրույց

2004թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ սպա, ոճրագործ Ռամիլ Սաֆարովը՝  Բուդապեշտում դաժանորեն սպանելով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին և սպանության փորձ կատարելով ՀՀ ԶՈՒ մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ՝ պետական պատվեր է կատարել:

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության քննությանը մասնակցած փաստաբան Նազելի Վարդանյանը  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ օրվանից ինքն այդպիսի անձնական զգացողություններ ու անձնական կարծիք է ունեցել: Այդպիսի կարծիքի ինքը հանգել է՝ ուսումնասիրելով Ռ.Ս.-ի  կերպարը, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները:

Այսպես, Ռ.Ս.-ն Ադրբեջանի բացառիկ այն զինվորականներից էր, որ ինչ-որ  ճանապարհ է անցել՝ իրենք այդքան շատ կրթված զինվորականներ չունեն, նա  Բաքվում ավարտել է զինվորական ուսումնարանը, դրանից հետո ութ տարի Ստամբուլում ակադեմիայում սովորել, Կիպրոսում մասնակցել  վարժանքների, հետո եկել Հունգարիա ՆԱՏՕ-ի կուրսերում անգլերեն սովորելու:  Այն, որ լեյտենանտ եղած ժամանակ նա պատվիրել էր յուղաներկով իր նկարը՝  գեներալի ուսադիրներով, խոսում է այն մասին, որ նա  ձգտում ունի ինչ-որ մի բանի հասնել:

Նազելի Վարդանյանը գտնում է, որ բանականություն ունեցող մարդը առանց որևէ պատճառի չէր գնա այդպիսի հանցագործության՝ քաջ գիտակցելով, որ ինքը խիստ պատիժ կստանա Եվրոպայում:

Այդ մասին է վկայում նաև պետական հետաքրքրվածությունը գործով՝  Ադրբեջանը հատուկ դեսպանություն բացեց Բուդապեշտում այն դեպքում, որ ադրբեջանական համայնք այնտեղ չկա, իսկ Թուրքիայի դեսպանության մի խումբ պաշտոնյաներ  մշտապես ներկա էին բոլոր դատական նիստերին:

Հետագա զարգացումներն էլ լիովին հիմնավորեցին, որ եղել է  պետական պատվեր: Մասնավորապես,  Ադրբեջանի նախագահն անմիջապես օդանավականում  ներում շնորհեց Ռ.Ս.-ին, նա հերոսացվեց, ստացավ  մայորի կոչում, ութ տարվա աշխատավարձ տվեցին, ինչը նշանակում է, որ «նա այդքան տարի իրենց աշխատողն է եղել»: 

Պետպատվերի մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ արել էր գործը Բաքու   ուղարկելու համար, այսինքն՝ Ռ.Ս.-ին ասել էին՝  գնա,  սպանիր,  քեզ միանգամից կտեղափոխենք, դատն այստեղ կանենք, հերոս կդառնաս: 

«Թեև սկսած անձի կերպարից մինչև Ադրբեջանի գործողությունները լրիվ հիմնավորում են պետպատվերի առկայությունը, բայց իրավաբանությունը սիրում է փաստաթուղթ, ապացույց: Այդ է պատճառը,  որ այդ ճանապարհով չգնացինք, բայց իրենք ապացուցեցին այն, ինչը ես ժամանակին կուզենայի ապացուցել»,- ասաց Ն.Վարդանյանը:  Փաստաբանը հիշեց հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի՝  եթե Ռ.Ս.-ն շարունակեր պատիժը կրել Հունգարիայում, գուցե ոճրագործությունը մոռացվեր, սակայն Ադրբեջանի հիշյալ գործողությունների արդյունքում միջազգային հանրությունը տեսավ Ադրբեջանի իրական  դեմքն ու բարոյականությունը:

2013թ. փետրվարի 25-ին  Հայկ Մակուչյանը և  Գուրգեն Մարգարյանի քեռին՝  Սամվել Մինասյանը,  Հունգարիայի և Ադրբեջանի դեմ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պահանջը մեկն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հունգարիայի որոշումը Ռ.Ս.-ին Բաքու տեղափոխելու մասին: Ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում ոճրագործը պետք է հետ ուղարկվի Հունգարիա՝ պատիժ կրելու, եթե Ադրբեջանը նորից  չկատարի որոշումը, դա ևս մեկ անգամ կխոսի Ադրբեջանի վարկանիշի անկման մասին, գտնում է Ն.Վարդանյանը:  

Դիմումի համար իրավական հիմք են ծառայել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների՝  երկրորդ՝ կյանքի իրավունք,  և տասնչորսերորդ՝  խտրականության արգելք,  խախտումները:

Ն.Վարդանյանն ընդգծեց, որ հայկական կողմը գոհ է Հունգարիայի դատական ատյաններից և որևէ բողոք այս կապակցությամբ չունի՝ «դատավճիռը լրիվ ուժի մեջ է մտել և մեզ բավարարել է՝  և՛ բովանդակությունը, և՛  պատիժը»:

Բողոքը վերաբերվում է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի խախտմանը, որը թույլ է տվել Հունգարիայի կառավարությունը:

Փաստաբանն ընդգծեց, որ հումանիտար բնույթ կրող այդ կոնվենցիան սոսկ  որոշակի պայմաններ է ստեղծում, որպեսզի դատապարտյալն իր միջավայրում կրի պատիժը, այլ  ոչ թե ազատվի պատժից:

Ըստ նույն այդ կոնվենցիայի  14-րդ հոդվածի, դատապարտյալին հանձնելու թույլտվության պայմաններից մեկն այն է, որ   ընդունող երկրում պետք է այդ արարքը ճանաչվի հանցագործություն: Մինչդեռ Ռ.Ս.-ի դեպքում ամբողջ դատավարության ընթացքում և դրանից հետո հերոսացման գործընթաց էր գնում: Բացի այդ,   Սաֆարովի պաշտպանը դատարանում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը մեղք չունի, որովհետև հայ սպանելը Ադրբեջանում հանցագործություն չէ: Այդ նույն մտքերը վերջերս՝  մեկ շաբաթ առաջ, ասուլիսում կրկնել է նաև Ռ.Ս.-ի  հունգարացի պաշտպան Մադյար Դյորը:

«Մենք գտնում ենք, որ Սաֆարովին Բաքու տեղափոխելու որոշումը անօրինական էր, քանի որ   բոլոր փաստերը,  ադրբեջանական բոլոր պաշտոնատար  անձանց՝ պրեզիդենտի, օմբուդսմենի և այլն,  արտահայտություններն էլ էին  ապացուցում, որ իրենց իշխանությունները ոչ թե դատապարտում են այս հանցագործությունը, այլ խրախուսում,    ասում են՝  ինքը հերոս է, իրենից օրինակ պետք է վերցնել, դա հայրենասիրության լավագույն օրինակն է: Եվ այս պարագայում Հունգարիան այսպիսի որոշում կայացնելով՝   խախտել է հայ սպաների՝ Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի կյանքի իրավունքը, այսինքն՝  Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել Ռ.Ս.-ին՝  փաստորեն իմանալով, որ Ռ.Ս.-ն  այնտեղ պատիժ չի կրելու»,- ասաց   Ն. Վարդանյանը:

Հունգարիան խախտել է նաև այդ կոնվենցիայի նորմն առ այն, որ մինչև հանձնող կողմի որոշում կայացնելը  ընդունող կողմը պարտադիր պետք է ներկայացնի հիմնավորված երաշխիքներ, որ դատապարտյալը պետք է շարունակի կրել պատիժը:

Իսկ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այսինքն՝   չի կատարել մարդկանց կյանքը պաշտպանելու,  մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունները հետագայում կանխելու իր պարտավորությունները,  այլ հակառակը՝ խրախուսել է դա: Ադրբեջանը խախտել է նաև  խտրականության արգելքը՝  ազգային հողի վրա՝ եթե Ռ.Ս.-ն այլ ազգի ներկայացուցչի  սպաներ, այսինքն՝ եթե հայ չլինեին տուժողները, հետագա գործողությունները չէին լինի, այսինքն՝  նա պատժից չէր ազատվի,  և այդպիսի հերոսացում չէր լինի:

 Ադրբեջանը խախտել է նաև սեփական  օրենսդրությունը՝ ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու մասին Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն,  ցմահ ազատազրկման դատապարտվածներին  ներում շնորհվում է միայն այն դեպքում, եթե նա նվազագույնը կրել է տասը տարվա ազատազրկում՝  Սաֆարովը միայն ութ տարի է եղել ազատազրկված: Ընդ որում, ներում շնորհվելու դեպքում էլ  ցմահ  բանտարկությունը փոխարինվում է 25 տարվա ազատազրկման:

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց հետո երեք տարի անց՝  հունվարի 12-ի ՄԻԵԴ որոշմամբ սկսվել է Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների հետ հաղորդակցման  փուլը: ՄԻԵԴ-ը մինչև  մայիսի 31-ը ժամկետ է տվել  Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին՝  ներկայացնելու   ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված  երեքական հարցերի պատասխանները: Դրանք կստանա նաև հայկական կողմն ու իր դիրքորոշումը կհայտնի, դրանից հետո ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի դիմումի ընդունելիության վերաբերյալ:

Ադրբեջանին ՄԻԵԴ-ը հարցնում է՝   խախտե՞լ է,  արդյոք, Ադրբեջանը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝  կյանքի իրավունքը: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կատարե՞լ են  երկրորդ հոդվածի շրջանակում  իրենց դատավարական պարտավորությունները՝  պահպանելու համար կյանքը և կանխելու  կյանքը վտանգի ենթարկող   հանցանքների համար անպատիժ մնալը:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հարցրել է նաև, թե արդյո՞ք տեղի է ունեցել խտրականություն ազգային հողի վրա՝  կյանքի իրավունքի հետ փոխկապակցված:

ՄԻԵԴ-ին հետաքրքում է նաև, թե որո՞նք են եղել Ռ.Ս.-ի Ադրբեջան տեղափոխվելուց   անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից  Ռ.Ս.-ի առնչությամբ ձեռնարկված միջոցների  պատճառները:

Ադրբեջանի կառավարությանն առաջարկվել է ՄԻԵԴ-ին ներկայացնել որևէ ներքին փաստաթուղթ այս առնչությամբ:

Իսկ Հունգարիայի  կառավարությանը ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել առ այն, թե  արդյո՞ք  խախտվել է Հունգարիայի պոզիտիվ պարտավորությունը Կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, առումով,  մասնավորապես, երկիրը կատարել է իր այդ պոզիտիվ պարատավորությունն՝ երաշխավորելու կյանքի իրավունքը:

ՄԻԵԴ-ը հարցնում է նաև, թե  արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները բավականաչափ երաշխավորություն են ստացել Ադրբեջանի իշխանություններից մինչև Ռ.Ս.-ին փոխանցելու  որոշում կայացնելը: Եթե այո, Հունգարիայի կառավարությանը առաջարկվում է որևէ նման փաստաթուղթ ներկայացնել    Դատարանին:

ՄԻԵԴ-ը Հունգարիայի կառավարությանը նաև հարցնում է, թե արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները ստացել են Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու որևէ խնդրանք մինչև 2012թ.-ը, եթե այո՝ որո՞նք էին այդ խնդրանքներին չհամաձայնելու պատճառները:  Հունգարական կառավարությանն առաջարկվում է  ներկայացնել  ՄԻԵԴ-ին դրան վերաբերող որևէ փաստաթուղթ: 

 


Հարակից հրապարակումներ`

17:00 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմը բողոք չունի Գուրգեն Մարգարյանի սպանության գործը քննած հունգարական դատարանից. երկիրը խախտել է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան
10:55 30/01/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է պատասխանի՝ խախտե՞լ է ՄԻԵԿ՝ կյանքի իրավունքի և խտրականության արգելման մասին հոդվածները
17:23 28/05/2014  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ հանձնաժողովը քննադատում է Սաֆարովի արտահանձնումը. Azatutyun
19:14 17/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀունգարիայի օմբուդսմեն.Սաֆարովին արտահանձնելով արդարադատության նախարարը վտանգել է օրենքի գերակայության սկզբունքը
20:44 22/02/2014  |  ԼՐԱՀՈՍՓարիզի Ռազմական Ակադեմիայում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը
16:42 19/02/2014  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանն այցելել է Գուրգեն Մարգարյանի հուշակոթողին
10:20 11/06/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: «ՄԻԵԴ-ը դեռևս վարույթ չի ընդունել Գուրգեն Մարգարյանի ներկայացուցիչների բողոքը»
13:55 22/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]