Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին կոշտ վայրէջքից հետո 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Փորձ է արվել ստվերել, թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Գալուստ Սահակյան 02/01/2016   13:12  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Ազգային ժողովի նիստում:
 
Հարգելի գործընկերներ,
անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի:
 
Մինչդեռ բանաձեւերի քննակմանը նախորդած իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ հիշեցրել էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձեւաչափն է: Նրանք հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Իսկ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. «Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է»:
 
Այդ բանաձեւերի քննարկմանը նախորդած գործողությունները եւ քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարեւորությունը, եւ որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում եւ ձեւաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձեւերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետեւանքները:
 
Հարգելի գործընկերներ,
 
ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձեւերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ եւս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը եւ համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, ի պատիվ որոնց պետք է ասեմ, որ միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները եւ նաեւ վիճաբանությունները չխանգարեցին նրանց համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսեւորումների, հանուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների: Իրենց գործողություններն ու հնարավորությունները նույն ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ծառայեցրին պետական եւ ոչ պետական կառույցները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցությունները, մի խոսքով՝ քաղաքացին ու պետությունը: Շնորհակալ լինելով նրանց բոլորին՝ նաեւ երախտագիտությունս եմ ուզում հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում եւս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին:
 
Հարգելի գործընկերներ,
 
անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽԽՎ թե հիշյալ, թե ընդհանրապես որեւէ բանաձեւ պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, մանավանդ որ, ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Փաստն այն է, որ մենք կարողանում ենք գիտակցել մեր ուժը եւ այն միասնաբար օգտագործել ի շահ երկրի: Թեպետ կեղծիքը մնում է կեղծիք, անկախ իր ծավալից, այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարեւորագույն հարթակներից մեկում ձախողվեց այսպես կոչված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության եւ շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձեւերի հեղինակները, թե դրանց կողմ քվեարկած պատգամավորները:
 
Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձեւերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել եւս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի: Մենք պետք է կարողանանք աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի նվիրված եւ որեւէ բան ավելի բարձր չհամարել երկրի ու ժողովրդի, Հայաստանի ու Արցախի, հայության շահից: Պետք է շարունակենք մեր միասնական գործունեությունն ու գործողությունները առանց ընկրկելու, ոչ թե ետ, այլ առաջ նայելով: Մեր երկիրը բոլորիս համախմբված, համատեղ աշխատանքի կարիքն ունի թե' խաղաղ, թե' ռազմական ճակատներում, թե' ներքին, թե' արտաքին խնդիրների լուծման ճանապարհին: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:28 28/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս
13:38 28/01/2016  |  Միջազգային լրահոսՊոլսահայ լրագրողի կարծիքով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է
09:17 28/01/2016  |  ՄամուլԴատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ. «Հայկական Ժամանակ»
13:31 27/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սա ձեռագիր է, որը կա՛մ պետք է կանխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, կա՛մ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է որդեգրենք մենք». Կարեն Բեքարյան
12:32 27/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ հակահայ զեկույցներն անբնական, աննորմալ ու միակողմանի են. Կարեն Բեքարյան
09:25 27/01/2016  |  ՄամուլՄերոնք խնդրել են Կուստուրիցային խոսել Սարսանգի ջրամբարի զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչի հետ. «Հրապարակ»
17:40 26/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շավարշ Քոչարյան
17:00 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել». Արտակ Զաքարյան
16:47 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍՈվքե՞ր են Ուոլթերի՝ ԵԽԽՎ-ում տապալված բանաձևի նախագծին կողմ քվեարկել
16:34 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]