Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն

ՄԻԵԴ-ում նկատելիորեն արագացել է գործերի քննությունը. Արա Ղազարյան 01/11/2016   17:19  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2015թ. երկրորդ կիսամյակում գործերի քննությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արագացել է, մի շարք դիմումների գործերով սկսվել է կառավարության հետ կոմունիկացիայի փուլը, մի շարք գործերով ավարտվել է այդ փուլը և սպասվում է, որ ՄԻԵԴ-ը վճիռ կկայացնի:
 
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ամփոփելով ՄԻԵԴ տարին, այս մասին նշեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը: 
 
«Ամենակարևորը, ի ուրախություն մեզ, օգոստոս ամսից նշանակվեց դատավոր Եվրոդատարանում, իսկ արդեն սեպտեմբեր ամսին մենք սկսեցինք զգալ գործերի քննության արագությունը, այսինքն՝ կարելի է փաստել, որ Եվրոպական դատարանում վերջապես ունենք բավարար ռեսուրս՝ դատավոր, և բավարար թվով իրավաբաններ, քանի որ դրանով պետք է բացատրել, որ գործերի քննությունը նկատելիորեն արագացել է և՛ գործերի քննության առաջին փուլը՝ կոմունիկացիան, և՛ վճիռների կայացումը»,- ասաց Ա.Ղազարյանը նկատելով, որ Հայաստանը մի քանի տարի ոչ բավարար թվով իրավաբաններ է ունեցել ՄԻԵԴ համապատասխան բաժնում, իսկ որոշ ժամանակ՝ կես տարուց ավելի, Հայաստանը չուներ նաև դատավոր, ինչն ազդում էր գործերի քննության արագության վրա: 
 
Այսպես, մասնավորապես, ավարտվել է չորս պաշտոնաթող դատավորների դիմումների գործով կառավարության հետ կոմունիկացիայի փուլը: Գործերը վերաբերվում էին նրանց գույքային իրավունքներին, մասնավորապես, թոշակին, այդուհանդերձ, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, սոցիալական ոլորտի կարգավորումը մեծամասամբ պետության մենաշնորհն է, ուստի ելնելով սուբսիդիարության (լրացուցչության) սկզբունքից՝ Եվրոպական դատարանը կարող է հայեցողության դաշտը շատ լայն տրամադրել անդամ պետությանը և իր վերահսկողությունն էապես նեղացնել:
 
 «Շատերն են սպասում այդ դիմումների լուծմանը, որովհետև սա ոչ միայն վերաբերվում է դատավորներին, այլև տարբեր մասնագիտական խմբերին, այդ թվում նաև՝ դատախազներին: Մեր պետության մեջ կա այդ միտումը՝ բարձր թոշակ ստացող մասնագիտական խմբի թոշակը նվազեցվում է կամ էլ առաստաղ է սահմանվում՝ օրենքի հետադարձ կիրառության ուժով»,- ասաց Ա.Ղազարյանը: Ըստ նրա, օրենքի հետադարձ կիրառությունը սոցիալական ոլորտում ինքնին մարդու իրավունքների խախտում չի առաջացնում պայմանով, եթե դա խիստ համաչափ կերպով է կատարվում, որպեսզի քաղաքացին էական գույքային վնաս չկրի: 
 
«Սա գործերի մեկ խումբն է, որը դեռ ընթացքի մեջ է, և Եվրոպական դատարանին մնացել է միայն վճիռը կայացնել: Ես չգիտեմ, մենք կշահե՞նք այդ գործը, թե՞ ոչ, որովհետև շատ սահմանային գործ է»: 
 
Արա Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց՝    ընդհանուր առմամբ  9 տարի 9 ամիս անց ինքը՝ Միքայել Դանիելյանի հետ համատեղ, շահել է դատավոր Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործը: «Անահիտ Սաղաթելյանն արդեն մոռանում էր իր գործի մասին, երբ գործը շահեցինք: Տվյալ գործով խախտվել էր դատարանի իրավունքը այն իմաստով, որ դատավոր Անահիտ Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել էին Արդարադատության խորհրդի որոշմամբ, և նա այդ որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորություն չի ունեցել»:
 
Արա Ղազարյանը պարզաբանեց, որ նախկին օրենսդրական կարգավորումները թույլ չէին տալիս Արդարադատության խորհրդի որոշումները բողոքարկել դատարանում: Այսօր էլ դա հնարավոր չէ անել, սակայն կա էական տարբերություն՝ այսօրվա պայմաններում Արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմնից վերածվում է դատական մարմնի, և պրոցեսն իրականացվում է դատավարության հատկանիշներով: Դատավորն, օրինակ, իրավունք ունի միջնորդություն ներկայացնել, փաստաբան ունենալ, անձամբ ներկա գտնվել և վիճարկել, պնդումներ ներկայացնել, փորձագիտական կարծիք ներկայացնել և այլն: Իսկ 2004թ. պայմաններում ԱԽ-ն չուներ այդ հատկանիշները:
 
«Անհնար է պատկերացնել իրավունքի գերակայության երկիր, որը քաղաքացուն չի տալիս դատարանի իրավունք, որն, ի դեպ, բացարձակ իրավունք է, այսինքն ոչ մի պարագայում չի կարելի անձին զրկել դատարան դիմելու իրավունքից։ Մինչդեռ տվյալ ժամանակահատվածում ո՛չ ԱԽ-ն էր տալիս այդ հնարավորությունը, ո՛չ էլ դատավարական պրակտիկան, որովհետև քաղաքացիական դատավարության 160-րդ հոդվածը պրակտիկայում մեկնաբանվում էր այնպես, որ հնարավորություն չէր տալիս քաղաքացիներին վիճարկել ԱԽ-ի, Նախագահի, կառավարության, նախարարների որոշումները դատարանում: Այն ժամանակ, իհարկե, վարչական դատարաններ չկային: 
 
Այսօր վիճակն այլ է, այսօր էլ դատավորը չի կարող Արդարադատության խորհրդի որոշումները բողոքարկել դատարան, բայց այդ մարմինն ինքնին կարգապահական վարույթի ժամանակ ապահովում է դատարանի իրավունքը, այսինքն՝ ձեռք է բերում դատարանի գործառույթներ»: 
 
ՄԻԵԴ այս վճիռը կարևոր է, սակայն հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է կատարվի այդ որոշումը՝ արդյո՞ք պետք է Անահիտ Սաղաթելյանի կարգապահական վարույթը ԱԽ-ում վերաբացվի, կամ արդյո՞ք քաղաքացիական դատարանը պետք է ընդունի նրա դիմումը, որը չէր ընդունել 2005 թվականին: Ըստ Ա. Սաղաթելյանի ներկայացուցչի, հարցը գտնվում է տեսական դաշտում, քանի որ նման գործ դեռ չի եղել։
 
Հաջորդ կարևոր գործը, որ վերջերս կոմունիկացվել է՝ Մեհրաբյանն ընդդեմ ՀՀ-ի գործն է, այն կյանքի իրավունքի հարց է ընդգրկում. քաղաքացին մահացել է ոչ թե պետության, ասենք, ոստիկանության բացառիկ իրավազորության ներքո գտնվող տարածքում, այլ մասնավոր ընկերության տարածքում, Երևանի ՋԷԿ-ի տարածքում: Նա մոտ երեսուն տարվա էլեկտրիկի փորձով ՋԷԿ-ի աշխատող էր, հոսանքահարվել է 6000 վտ հոսանքից ու տեղում մահացել:
 
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն քրեական դատավարության շրջանակներում տուժողի իրավահաջորդը արդյունավետ հնարավորություն չի ունեցել մասնակցելու վարույթին՝ ներկայացնելու պնդումներ, դիմումներ, բողոքարկելու քննիչի որոշումները, և այլն: Սա բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչի մասին հարցը: Այդ գործը դեռ նոր է կոմունիկացվել, սպասվում է կառավարության պատասխանը։ Նախնական գանգատը ներկայացվել է չորս տարի առաջ: 
 
Կոմունիկացվել է նաև նույնպես կյանքի իրավունքի հարցով Ղուլյանի գործը՝ նրա դիակը գտել էին ոստիկանության բակում, որը գրեթե բարձրացնում է փաստի կանխավարկածի հարցը, այսինքն՝  արարքը կվերագրվի ոստիկանությանը, քանի  դեռ ողջամիտ բացատրություն չի տրվել մահվան հանգամանքների մասին։ 
 
Կոմունիկացվել է նաև Մանվել Սարիբեկյանի գործով գանգատը ընդդեմ Ադրբեջանի, որը բերվել է նրա ծնողների կողմից, որոնց ՄԻԵԴ-ում ներկայացնում է Արա Ղազարյանը։ Այս գործի հետ միասին կոմունիկացվել են ևս երկու նմանատիպ գործեր՝ Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի և Խոջոյանն ու Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:
 
(«Փաստինֆո». Ադրբեջանի կողմից գերեվարվելուց ու հայրենադարձվելուց հետո 77-ամյա Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները ի վերջո հանգեցրել են մահվան):
 
Արա Ղազարյանը նշեց, որ բոլոր այդ գործերով բարձրացվում է կյանքի իրավունքի մասին հարց, իսկ դրանցից երկուսով՝ Սարիբեկյանի գործով և Խոջոյանի գործով բարձրացվել է նաև խտրականության մասին հարց։ Սարիբեկյանի գործը կոմունիկացվել է դիմում ներկայացնելուց չորս տարի անց: 
 
Կոմունիկացվել է նաև, կրկին կյանքի իրավունքի մասով, Վարդանյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի, որը Հայաստանում հայտնի է որպես Խալաֆյանի գործ: Գործով ներկայացուցիչները Արա Ղազարյանն ու  Արտակ Զեյնալյանն են։ Կոմունիկացիայով բարձրացվել են կյանքի իրավունքի մասին հարց, այդ թվում նաև նրան բերման ենթարկելու օրինականության հետ կապված հարցը։
 
 

Հարակից հրապարակումներ`

12:33 10/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը կվճարի 71 160 եվրոյին համարժեք դրամ
14:28 19/05/2015  |  ԼՐԱՀՈՍՀո բոլոր դատավորներից չե՞ն ազատվի. ՄԻԵԴ նախկին դատավորը` Հայաստանի դեմ կայացված որոշումների մասին. ԳԱԼԱ
12:08 14/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ վճիռների կատարումն ուշացնելու համար կառավարությունը 150 եվրո տուգանք կվճարի
17:02 12/05/2015  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը կուշացնի՞ ՄԻԵԴ վճիռներով նախատեսված 160 000 եվրոն
17:17 01/04/2015  |  ԼՐԱՀՈՍԵվրադատարանը 3 վճիռ է ընդունել ընդդեմ Հայաստանի. Iravaban.net
17:46 20/11/2014  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ քաղաքացիների գործերով վճիռները. Երեք գործով Հայաստանը կվճարի շուրջ 160 հազար եվրո
16:09 15/11/2014  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել, սակայն դատական դեգերումները շարունակվելու են. Արթուր Գրիգորյան
12:37 09/09/2014  |  ՀարցազրույցՄԻԵԴ դիմելու ժամկետը կարող է կրճատվել երկու ամսով. Եվրոպական կոնվենցիայում համապատասխան փոփոխություններ նախատեսող բանաձևը քննարկվում է
11:50 11/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Արդարադատության նախարարությունը հետամուտ կլինի ՄԻԵԴ վճիռների կատարմանը. նախատեսվում է կառուցվածքային փոփոխություն
15:44 05/09/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿուսումնասիրվի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]