Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված է տալիս 10/01/2015   11:40  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների, բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով:
 
Ինչպես հայտնում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գրասենյակը, նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար  վատթարանում է։ 
 
Ադրբեջանական պատվիրակությունն իր հերթին, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին առնչվող քննադատությունների հզոր ալիքից, դիմեց իր կողմից որդեգրած հայտնի «տրյուկին»՝ սլաքն ուղղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու հանգամանքին  և փորձելով ԵԽԽՎ ամբիոնը օգտագործել հակահայկական քարոզչության համար: 
 
Մեր պատվիրակությունը ներկայացավ կազմ պատրաստ՝ ադրբեջանական բոլոր ոտնձգություններին արժանի հակահարվածը տալով թե՛ լիագումար նիստում իրենց ելույթներով և թե՛ հանձնաժողովներում հրավիրված բանավեճերի ընթացքում: 
 
 Մասնավորապես, սեպտեմբերի 28-ի լիագումար նիստի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ-ին մեղադրել է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ: Ի պատասխան Հուսեյնովին ՀՀ պատվիրակությունը ներկայացնող Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի և հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը: Բաբայանը նաև հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին: 
 
Սեպտեմբերի 29-ին  «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը մարդասիրական և քաղաքական արձագանքի ենթատեքստում»  ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը Վեհաժողովի ուշադրությունն է հրավիրել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների նկատմամբ բռնության դեպքերին, մասնավորապես “Իսլամական Պետություն” կոչված խմբավորման տարածման արդյունքում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, դպրոցների և մշակութային այլ հաստատությունների ոչնչացման,  ահաբեկչական հարձակումների արդյունքում տասնյակ հազարավոր հայերի կորսված կյանքերի և արտագաղթի փաստի վրա: 
 
Նաիրա Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինտեգրացիայի հարցը տնտեսական անորոշության, սոցիալական վճարումների կրճատման, գործազրկության և այլատյացության տրամադրությունների աճի այս ժամանակաշրջանում լուրջ խնդիր է ։ 
 
Սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստական աշխատանքների ներկայացում, որի ընթացքում Վոլտերը կրկնելով ադրբեջանցիների կողմից բազմիցս հրամցվող կեղծիքը, դժգոհություն է հայտնել՝ Հայաստան իր այցը խոչընդոտելու համար: Ի պատասխան, նիստին ներկա գտնվող հայկական պատվրակության անդամ Արմեն Ռուստամյանը և պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշել են, որ այս ընթացքում պարոն Ուոլտերը բանակցել է Հայաստան այց կատարելու վերաբերյալ, բայց աշխատել է շրջանցել ԼՂՀ այցելելու պարտադիր պահանջը, չնայած  հանձնաժողովի կողմից իր հանձնարարությունն էր այցելել բոլոր կողմերին՝ լինել Ադրբեջանում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում:  Հանձնաժողովի նիստի ժամանակ Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Ռուստամյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել են նաև այն փաստերին ու  խեղաթյուրումներին, որոնք առկա էին զեկուցողի ելույթում։
 
Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ եթե զեկուցողը իսկապես շահագրգռված է սահմանի լարվածության պատճառների բացահայտմամբ, որն իր զեկույցի հիմնական առարկան է, ապա պետք է տեղյակ լինի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ նրանք հստակ նշել են, որ միակ մեխանիզմը, թե ինչպես պետք է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումները՝ ԵԱՀԿ քննչական մեխանիզմն է, որը առաջարկվել է երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կողմից: Առանց այդպիսի մեխանիզմի, կողմերը շարունակելու են մեղադրել միմյանց՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարձակումները նախաձեռնելու մեջ:  Ընդհանուր առմամբ մեր պատվիրակները հակազդել և թույլ չեն տվել անհիմն մեղադրանքներ բարդվեն Հայաստանի վրա:
 
Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` ,,Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում,, թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմի իրականությունը խեղաթյուրող շահարկումների վրա `ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» կապակցությամբ: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար: 
 
Հերմինե Նաղդալյանի բնորոշմամբ սա Բաքվի` շահարկումների  քաղաքականության վառ դրսևորում է.
 
«Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի և նրա վճիռների, ինչպես նաև` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ», - հիշեցրել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը՝ միաժամանակ անհնարին որակելով հանգամանքը, թե ինչպես է մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին:
 
Եզրափակելով իր ելույթը՝ ԱԺ փոխխոսնակը կոչ է արել Ադրբեջանին՝ դատարկ շահարկումների փոխարեն, իր քայլերն ուղղել դեպի կառուցողական մոտեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում:
 
Նույն օրը` «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին, հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի, հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար։ 
 
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:25 24/09/2015  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ֆարմանյանը համալրեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմը
09:18 05/09/2015  |  ՄամուլԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղի համար պայքարում են երկու ՀՀԿ-ականներ. «Ժամանակ»
16:52 30/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽ-ում շատերը հասկանում են, որ Ադրբեջանի հայտարարությունը շանտաժ է և դրան չի կարելի տրվել. Հերմինե Նաղդալյան
14:08 30/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հաջողությունը միասնական աշխատանքի արդյունք է. այն պետք է շարունակական լինի
14:58 27/04/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգած միակ թուրք պատվիրակը քննադատության է արժանացել յուրայինների կողմից
08:30 24/04/2015  |  ՄամուլԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամները երեկ շտապ վերադարձել են. «Հրապարակ»
15:46 06/03/2015  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություն՝ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության կազմում
15:30 02/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյան. «Ո՛չ ատելությանը» շարժման ուշադրությունը հրավիրել ենք Ադրբեջանի վարած քաղաքականության վրա
14:40 02/02/2015  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու բանաձևին հայ պատվիրակների քվեարկությունն իրավիճակային էր
17:07 23/06/2014  |  ԼՐԱՀՈՍՋղաձիգ շարժումներ եւ քայլեր անելու փոխարեն Ադրբեջանը կարող է երկխոսություն սկսել Ղարաբաղի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]