Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   11:24 «Նոր հասկացա՝ ՔՊ նշանակում է ք֊ից պրծնել...». Դավիթ Ամալյան 05/10/2024   11:22 Մեր օրակարգը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից. Բագրատ Սրբազան 05/10/2024   11:19 Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաքի մասնակիցները երթով քայլեցին ԵՊՀ 05/10/2024   11:15 Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ. ԻՔՄ 05/10/2024   10:56 Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրվա գործողությունների գրաֆիկը. շարժվում են ԵՊՀ (տեսանյութ) 05/10/2024   10:48 Առավոտյան սուրճը՝ Հանրապետության հրապարակում. ապահովել է «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   10:29 Խաղաղ ակցիաներ՝ բուհերում 05/10/2024   10:26 Բագրատ Սրբազանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից 05/10/2024   08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան 05/10/2024   08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»

Առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ. Նորայր Նորիկյան 09/22/2015   13:18  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
Ի՞նչ վտանգներ ու բացթողումներ կան սահմանադրական բարեփոխումների նախագծի մարդու իրավունքների, դատական իշխանությանն, ինչպես արդարադատությանն օժանդակող մարմիններին առնչվող գլուխներում, որո՞նք են հետընթացն ու առաջընթացն այդ գլուխներում: Եվ ընդհանրապես արդյո՞ք նման լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտություն կար: Այս մասին է «Փաստինֆո»-ի լրագրողի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:   
 
- Նախ, ինչպե՞ս եք համարում, սահմանադրական փոփոխություններն, այն էլ՝ այսպիսի ծավալով, անհրաժեշտությո՞ւն էին  Հայաստանի համար: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ: 
 
- Առիթ ունեցել եմ պատասխանելու Ձեր կողմից հնչեցված հարցին, որ սկզբունքորեն օրակարգ է հայտնվել մի նախագիծ, որն իր բովանդակությամբ նոր սահմանադրության տեքստ է և որում ամրագրված դրույթները որակապես նոր հարթության վրա են դնելու մեր պետությանը:
 
Այժմ էլ այդ կարծիքին եմ, և գտնում եմ, որ անգամ եթե այդպիսի փոփոխության անհրաժեշտություն կար, անգամ եթե նախագծով ավելի լավ գործիքակազմ է առաջարկվում, ընտրված քաղաքական իրավիճակը ճիշտ չէ, սահմանադրության փոփոխության պատճառաբանությունները համոզիչ չեն և ամենակարևորը` հասարակությանը չի ներկայացվել համապատասխան հիմնավորում, որ գործող սահմանադրությունը սպառել է իրեն կամ կասեցնում և արգելակում է պետության բնականոն զարգացումը:
 
Հակառակը, կա խորը կասկած, որ այս ամենը պայմանավորված է լոկ քաղաքական շահերով, ինչը, մեծ հաշվով, արժեզրկում է գործընթացն ամբողջությամբ:
 
Ելնելով այս համոզմունքից, գտնում եմ, որ այսօր բացակայում է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը:
 
- Այդուհանդերձ, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը մասնավորապես, մարդու իրավունքների գլխի վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ անմեղության կանխավարկածի երեք բաղադրիչներից թողնվել է մեկը, ի՞նչ վտանգներ կան, այդ թվում՝ քողարկված, այդ գլխում:
 
- Գիտեք, հնարավոր վտանգները, մեծ հաշվով, կբացահայտվեն ժամանակի ընթացքում: Այս պահին հնարավոր բոլոր տեսակետները կարող են սահմանափակվել լոկ մտավախությունների սահմանում, և ես հարկ եմ համարում մի քանի հոդվածների վերաբերյալ արտահայտել իմ տարակուսանքն ու մտավախությունը:
 
Այսպես, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ բացատրություն և պատճառաբանվածություն չի տրվել նախագծի 24-րդ հոդվածով ամրագրված այն դրույթին, ըստ որի` Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Ի՞նչ է նշանակում հոգեկան անձեռնմխելիություն: Կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակիացնել նշված դրույթը` չեզոքացնելով կամայական մեկնաբանման հնարավորությունը:
 
45-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվել է, որ այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ: 
 
Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչով է որոշվելու, որ կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, կամ կատարյալ անհեթեթություն է, թե ինչպե՞ս կարող է կուսակցությունը, որպես այդպիսին, բռնություն կիրառի: Այդպիսի բան կարող է անել անձը, անձանց խումբը, բայց ոչ կուսակցությունը…
 
Ես մտավախություն ունեմ, որ այս դրույթը մահակ է լինելու օրվա իշխանության համար` իր մրցակից կուսակցությանը լիկվիդացնելու համար:
 
Նախագծի 47-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրվել է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բոլոր համայնքներում կարող են ընտրվել ավագանու անդամ, համայնքապետ, քաղաքապետ, եթե ներկայացնեն տեղեկանք, որ մշտապես ապրում են տվյալ համայնքում...
 
Սա, իմ կարծիքով, լուրջ հանգամանք է, և կարող է ժամանակի ընթացքում բավականին անսպասելի բացասական զարգացումների առիթ հանդիսանալ, երբ այս կամ այն «հայտնի» օտարերկրացի քաղաքացին կարող է հայտ ներկայացնել,  ընտրվել որևէ համայնքի ղեկավար:
 
Նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք: 
 
Սա նշանակում է, որ ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություն կատարած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք ունենալու են ընտրելու և ընտրվելու իրավունք…
 
Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածով ամրագրված սահմանումները, ակնհայտ է դառնում, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 25 տարին լրացած անձը, ով վերջին 5 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և վերջին 5 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, և տիրապետում է պետական լեզվին, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր /47-րդ հոդվածի 2-րդ կետ/:
 
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 40 տարին լրացած անձը, ով վերջին 7 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվում է ՀՀ-ում, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել Հանրապետության նախագահ /124-րդ հոդված/:
 
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 35 տարին լրացած անձը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն, ով վերջին 7 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, պատիժը կրելու ընթացքում կարող է նշանակվել վարչապետ /147-րդ հոդված/:
 
Հետևությունները թողնում եմ Ձեզ:
 
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի ինստիտուտին, գիտե՛ք, գործող սահմանադրության 21-րդ հոդվածն իսկապես հստակ է բոլոր առումներով: Թե ինչու՞ է անմեղության կանխավարկածի ինտիտուտին վերաբերող այդ սահմանադրական նորմն այդպես ձևախեղվել` կասկածի տակ դնելով անգամ դրույթի բովանդակային ընկալումը, հասկանալի չէ և դարձյալ անհրաժեշտ չափով պատճառաբանված չէ:
 
- Դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի գլխի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք, որպիսի՞ն են դատավորների ու դատարանների անկախության երաշխիքները, ո՞րն է առաջընթացը և ո՞րը՝ հետընթացն այդ գլխում:
 
- Գործող արդարադատության խորհուրդը, որին փոխարինելու է բարձրագույն դատական խորհուրդը, բաղկացած է 13 անդամից, որոնցից 9-ը դատավորներ են, մյուս 4-ը՝ գիտնական-իրավաբաններ, որոնցից 2-ին առաջադրում է Հանրապետության նախագահը, 2-ին՝ Ազգային ժողովը: Նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է լինելու 10 անդամից:
 
Հատկանշական է, որ նրանցից 5-ին ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը: 
 
Պնդել, որ այս պայմաններում Ազգային ժողովը չի փորձելու իր «ազդեցությունը»' տարածել դատական իշխանության նկատմամբ` նվազեցնելով վերջինիս անկախությունը, միամտություն կլինի: Իսկ դա նշանակում է, որ  դատական իշխանությունը կանգնելու է իր անկախությունը կորցնելու շոշափելի վտանգի առջև:
Այս մտավախությունը պայմանավորված է նաև նրանով, որ նախագծով Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացում նախատեսված է դրույթ, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, այսպես ասած՝ պարիտետի սկզբունքով:
 
Նախագահը որոշ ժամանակ լինելու է իրավաբան-գիտնականներից, որոշ ժամանակ՝ դատավորներից: 
 
Եվ ամենակարևորը` որոշումների ընդունման ժամանակ ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է լինելու:
 
Այս պայմաններում որևէ երաշխիք չկա, որ իրավաբան-գիտնականի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինելու դեպքում, կարևորագույն որոշումներ ընդունելիս՝ նրա ձայնը լինելու է վճռորոշ` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
 
Հետևաբար, կարծում եմ, որ այս առումով նախագիծը բավականին հետընթաց է արձանագրել:
 
Դատական իշխանությունը պետք է լինի ինքնաբավ և ինքնակառավարվող մարմին, և հնարավորություն ունենա ստեղծելու համապատասխան մեխանիզմներ իր ինքնակառավարման համակարգը ստեղծելու և պահպանելու համար, որով կերաշխավորվի իր անկախությունը:
 
Հանգամանքը, որ  Բարձրագույն դատական խորհրդի կազմի առնվազն 50 տոկոսը կապ չի ունենալու դատական համակարգի հետ, այսինքն՝ կազմված է լինելու քաղաքական իշխանության կողմից ներկայացված անձանցից, հուշում է մի բանի մասին, որ առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ: 
 
- Ճի՞շտ եք համարում, որ պահպանվեց եռաստիճան դատական համակարգը և նախագծում չնախատեսվեց երդվյալ ատենակալների ինստիտուտը:
 
- Ես այդ հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն ունեմ, որ ինձ համար առավել նշանակալից և կարևոր է դատարանի կողմից իրապես արդարադատություն իրականացնելն ու իրապես անկախ դատական իշխանություն ունենալը: Եվ այդ կոնտեքստում, թե դատական համակարգը եռաստիճան կլինի, քե քառաստիճան, կամ երկաստիճան, դառնում է երկրորդական: Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ինստիտոիտին, ես գտնում եմ, որ այս պահին մեր թե հասարակությունը, թե դատական համակարգը պատրաստ չէ ընդունելու այդ ինստիտուտը` մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հետևաբար` գտնում եմ, որ ինստիտուտի ներդրումը վաղաժամ է:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ առանձին գլուխ նախատեսվեց դատախազության ու քննչական մարմինների համար, և ընդհանրապես պարտադի՞ր էր, որ այդ կառույցները տեղ գտնեին Սահմանադրությունում:
 
- Մեծ հաշվով, առանձնակի կարևորություն չեմ տալիս: Շատ ավելի կարևոր է դատախազության և քննչական մարմինների արդյունավետ աշխատանքի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, քան պերճաշուք բառերով նրանց մասին հիշատակումը:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում քննչական մարմինների մասին հոդվածի այն դրույթին, որ քննչական մարմինները  կազմակերպում են  նախաքննությունը՝  կազմակերպո՞ւմ, թե՞ իրականացնում են: 
 
- Ինչպես գիտեք, մեր երկրում գործում են մի քանի քննչական մարմիններ` այդ թվում քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը և ֆինանսների նախարարության քննչական վարչությունը: 
 
Այո՛, նշված մարմինները մինչդատական վարույթում կոչված են կազմակերպել նախաքննության իրականացումը քննիչների միջոցով:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի առաջարկին Բարձրագույն դատական խորհրդում փաստաբանների համար տեղեր նախատեսելու, ինչպես նաև այն առաջարկին, որպեսզի դատախազության ու քննչական մարմինների գլխի անվանումը փոխվի, դառնա Արդարադատությանն օժանդակող մարմիններ և այնտեղ հոդված նախատեսվի նաև փաստաբանության վերաբերյալ: 
 
- Ուշագրավ վերլուծություն է կատարվել փաստաբանների պալատի աշխատանքային խմբի կողմից: Կոնկրետ այս հարցում խումբը հղում է կատարել Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի «Հանրությանը ծառայող արդարադատության հարցերով խորհրդի»  մասին թիվ 10-րդ եզրակացությունում տեղ գտած այն մոտեցմանը, որ արդարադատության հարցերով խորհուրդը պետք է կազմված լինի կամ միայն դատավորներից, կամ  ունենա խառը կազմ` դատավորներից և դատավոր չհանդիսացող այլ անձանցից:
 
Իմ համոզմունքն այն է, որ ճիշտ կլիներ, եթե բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած լիներ բացառապես դատական իշխանության ներկայացուցիչներից:
 
Ինչ վերաբերում է 8-րդ գլխի անվանման փոփոխմանը, ապա կարծում եմ, որ տեղին առաջարկություն է արվել իմ գործընկերների կողմից, և այն պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա:
 
- Նաև կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի 60-րդ հոդվածի՝ Վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ: Այնտեղ խոսվում է, որ յուրաքանչյուր ոք, եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավական գործողություններից տուժել է, իրավունք ունի վնասի հատուցման: Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ փոփոխություններ կան գործող Սահմանադրության համապատասխան դրույթի համեմատ, դրակա՞ն է, բացասակա՞ն է, մեխանիզմներն ինչպիսի՞ն են, ի՞նչ կարգավորում է տրված նախագծով և վնասի չափերը ինչպե՞ս են կարգավորվելու:
 
- Կարծում եմ, որ այս դրույթն անհրաժեշտ ու հաջողված է: Տեսեք,  գործող սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման: Իսկ 20-րդ հոդվածով ամրագրված է, որ տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
 
Ինչպես նկատեցիք, վնասի հատուցման ինստիտուտի մասին խոսք է գնում միայն հանցագործության հետևանքով հասցված վնասի հատուցման մասին:
 
Նախագծով առավել ընդլայնվում է վնասի հատուցման ինստիտուտը, ավելին` ընդգծվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք, որը, դուրս է գալիս միայն հանցագործության հետևանքով հասցված վնասի ինստիտուտի շրջանակից, ինչը, կարծում եմ, դրական է:
 
- Նախագծի 26-րդ  հոդվածի՝ Անձնական ազատությունը,  5-րդ մասն ասում է, որ մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, ի՞նչ վտանգներ կամ երաշխիքներ կան՝ համեմատած գործող սահմանադրության հետ:
- Նախագծի 26-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված է, որ  մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները:
 
Նշեմ, որ, ըստ էության, այդպիսի դրույթ ամրագրված է նաև գործող սահմանադրության 16-րդ հոդվածով, ըստ որի` Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
 
Խնդիրը կայանում է նրանում, որ հիշատակված դրույթն ամրագրված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 1-ին հոդվածով, ըստ որի՝ Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:
 
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը, որպես բարձր պայմանավորվող կողմ, ստանձնել է նշված դրույթի ապահովման երաշխիքը և այս տեսանկյունից, ազատությունից զրկելը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում անվերապոհորեն կհանգեցնի կոնվենցիայի դրույթների խախտմանը։ 
 
Բացի այդ, իմ խորին համոզմամբ, նշված դրույթն ուղղված է մարդու ազատությունների և պատվի պաշտպանության կատեգորիային, և անձը չպետք է զրկվի ազատությունից սոսկ այն պատճառով, որ չի կատարել պայմանագրային որևէ պարտավորություն։
 
Հետևաբար, գտնում եմ, որ դրույթն անհրաժեշտ է և պիտանի:
 
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:25 17/09/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ
12:22 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱռաջարկվում է վաղը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
23:19 16/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է նախկին վարչապետի հետ
19:17 15/09/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է. ԱԺ փոխնախագահը՝ սահմանադրական բարեփոխումների քննարկումների մասին
18:55 15/09/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը շատ քաղաքականացված է. գտնում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը
13:52 14/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ոչ»-ի ճակատը հաջողության չի հասնելու. ՀՀԿ պատգամավոր
18:37 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԿան վիճահարույց սահմանադրական փոփոխություններ, որոնք մենք գնահատում ենք որպես հետքայլ. Արթուր Հովհաննիսյան
17:23 12/09/2015  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Չուգասզյանը արտահերթ ժողովրդական ընդվզման կոչ է անում
15:31 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Սա ոչ թե «ոչ»-ի, այլ «այո»-ի պայքար է». Արմեն Մարտիրոսյան
15:28 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխության դեմ պայքարը հայտարարեց «համաժողովրդական դիմադրություն» նախաձեռնելու մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]