Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը 05/14/2024   14:41 Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 05/14/2024   14:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 05/14/2024   14:16 ՌԴ-ում կալանավորվել է ՊՆ-ի կադրերի վարչության պետը 05/14/2024   14:11 Ալեն Սիմոնյանը կհանդիպի ադրբեջանցի «գործընկերոջ» հետ 05/14/2024   14:09 Ուսանող, ոտքի. իրազեկման ակցիա՝ Գյումրիի բուհերում 05/14/2024   14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   13:57 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am 05/14/2024   13:54 «Դեմ ենք միակողմանի զիջումներին». ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին 05/14/2024   13:51 Մեր տղաներն էին պահում սահմանը, իրենք մեզ օգուտ չէին տալիս. Ներքին Հանդի համայնքապետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին 05/14/2024   13:46 Բաքվի դատարանը երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը հինգ ամսով 05/14/2024   13:40 Որոշ հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին 05/14/2024   13:37 Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 05/14/2024   13:35 Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ․ արքեպիսկոպոս 05/14/2024   13:32 «Կարմի'ր բերետավորներ», չհամարձակվե'ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը . Թաթոյան 05/14/2024   13:25 Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը 05/14/2024   13:22 Խաղաղ անհնազանդության ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   13:15 Բաքուն և Անկարան մտածում են ռազմական կոնտիգենտ մտցնել ՀՀ՝ ներքաղաքական կյանքին միջամտելու համար. Գրիգոր Բալասանյան 05/14/2024   13:11 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/14/2024   13:09 Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ

Կան վիճահարույց սահմանադրական փոփոխություններ, որոնք մենք գնահատում ենք որպես հետքայլ. Արթուր Հովհաննիսյան 09/12/2015   18:37  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը վերջերս  հրապարակել էր իր մասնագիտական կարծիքը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի չորս գլուխների վերաբերյալ՝ նշելով, թե ո՞ր դրույթներով է արձանագրվել հետընթաց, ո՞ր դրույթներով՝ առաջընթաց, ներկայացվել էին ՓՊ առաջարկությունները: Այդ մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ: 
 
-Ընդհանրապես Փաստաբանների  պալատի դիրքորոշումն ինչպիսի՞ն է՝ Հայաստանին  այս պահին անհրաժե՞շտ են սահմանադրական փոփոխություններ:  
 
- Նախ, ասեմ, որ ժամանակի սղության պատճառով, իրոք, մենք անդրադարձել ենք ընդամենը 4 գլխի՝ 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխներին՝ Սահմանադրական կարգի հիմունքները, Մարդու և  քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը և Դատախազությունը ու քննչական մարմինները:
 
Ի  սկզբանե Պալատի աշխատանքային խումբը չի ստեղծվել, որպեսզի պատասխանի գլխավոր հարցին՝ պե՞տք են  մեզ սահմանադրական բարեփոխումներ, թե՞ ոչ: Մեր   հիմնական նպատակը հետևյալն էր՝ այսօր  ուզենք,   թե չուզենք Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ գործընթաց է առկա, կա մի նախագիծ, որը կարող է անցնել, կարող է և չանցնել: Բայց եթե անցնի ու նախագծում լինեն խնդիրներ, դա բոլորիս խնդիրն է: Դրա համար մեր աշխատանքային խմբի անդամները՝  որպես իրավաբաններ, որոշեցին  վերհանել այն իրավական խնդիրներն, որոնք ունի նախագիծը, որպեսզի հետագայում, երբ քաղաքական որոշում կայացվի և ընդունվի այդ Սահմանադրությունը,  իրավական խնդիրները չլինեն:
 
Նախագիծը, մեր գնահատմամբ, ունի և՛ դրական կողմեր, և՛ որոշակի բացասական կողմեր: Իրոք, կան դրույթներ, որոնք նոր են կամ գործող Սահմանադրության խմբագրված տարբերակն են՝ դեպի լավը,   կան դրույթներ, որոնք փոփոխվել են՝ հաշվի առնելով նախկինում Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչը ամբողջությամբ մենք դրական ենք գնահատում: 
Օրինակ՝  դրական ենք գնահատում    նախագծի 60-րդ հոդվածը՝ Վնասի հատուցման իրավունքը, որտեղ խոսվում է, որ յուրաքանչյուր ոք, եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավական գործողություններից տուժել է,  իրավունք ունի վնասի հատուցման: Սա դարձել է սահմանադրական երաշխիք: 
 
Գործող Սահմանադրությամբ երկու դեպքում էր այդ երաշխիքը ամրագրված՝   անձը կարողանում էր  ստանալ պատճառված վնասի հատուցումը ազատությունից ապօրինի զրկելու կամ ապօրինի ձերբակալվելու դեպքում և  երաշխավորված էր տուժողին պատճառված վնասի հատուցման իրավունքը: Այսինքն՝ նախագիծը գնացել է մեկ քայլ առաջ: 
Հաջորդ դրական դրույթը սահմանադրական փոփոխությունների նախագծում 25-րդ հոդվածն է՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի  կամ պատժի արգելքը, որն ասում է, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ ունի մարդասիրական վերաբերմունքի իրավունք: Այսինքն՝  այս իրավունքը դարձել է սահմանադրական երաշխիք, դա միջազգային փատաթղթերում կար, սակայն Սահմանադրության մեջ դրա մասին չէր գրվում: 
 
Ողջունելի է նախագծի 49-րդ հոդվածով՝ Պատշաճ վարչարարության իրավունքը,  նորամուծությունը,   որով ասվում է, որ անձն իրավունք ունի, որպեսզի իրեն առնչվող գործերը վարչական մարմինները քննեն անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետներում: Հոդվածը նաև շարունակում է՝ այդ իրավունքի մեջ ներառվում է նաև այն, որ անձը կարող է ծանոթանալ իր վարույթին վերաբերող փաստաթղթերին, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք  պարտադրվում են  մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել  և  հիմնավորել ընդունված ակտը: 
 
Որոշումները, որոնք մեխանիկորեն կայացվում են ճանապարհային երթևեկության տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով  և ուղարկվում հասցեատերերին,  միջամտող վարչական ակտեր են իրենց էությամբ: Հետևաբար, եթե նախագիծն ընդունվի, որոշումը չի կայացվելու ու  հասցեատիրոջը ուղարկվելու  այդ ակտերը միայն տեսանկարահանման սարքի հիման վրա մեխանիկորեն համադրելու միջոցով, այլ ինչ-որ իքս փուլում պետք է անձը լսելի դառնա վարչական մարմնում,  իր կատարած ենթադրյալ խախտման վերաբերյալ հայտնի իր դիրքորոշումը, որից հետո նոր կընդունվի միջամտող վարչական ակտ: Ես այս կերպ եմ  մեկնաբանում նորամուծությունը  և գտնում եմ, որ սա առաջընթաց է: 
 
Նախագծի 47-րդ հոդվածը՝  ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը, ըստ որի ընտրելու ու ընտրվելու իրավունք չունեն ծանր հանցագործություն կատարելու համար պատիժը կրող անձինք, այն ի համեմատ  գործող Սահմանադրության, առաջընթաց է, որովհետև գործող Սահմանադրությամբ ցանկացած  ազատազրկված անձ զրկված է ընտրելու ու ընտրվելու իրավունքից:
 
Նախագծով  փաստորեն ուղղակիորեն նախատեսվում է, որ  ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած ու ազատազրկում կրած անձը արդեն ստանում է ընտրելու ու ընտրվելու իրավունք: Ճիշտ է, երբ որ մենք ուսումնասիրում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, հասկանում ենք, որ ամեն դեպքում միջազգային հանրությունը հակված է նրան, որ զուտ հանցագործության ծանրության աստիճանից չպետք է կախված լինի անձի ընտրելու, ընտրվելու իրավունքի սահմանափակումը, այլ պետք է հստակ չափանիշներ սահմանվեն, օրինակ՝ հաշվի առնվի հանցագործության բնույթը՝  բռնի գործողությո՞ւն է, թե՞  հարկերի  չվճարում՝ տարբերություն կա՞, չէ՞, կամ անձը ուղղվել է, չի ուղղվել:
 
Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք առանձնապես ծանր հանցագործությունները մտնելու են   ծանր հանցագործությունների մեջ, թե՞ թույլ ենք տալու  տարընթերցման հնարավորություն, որ  մարդիկ ասեն՝ գիտեք ինչ, Քրեական օրենսգրքում ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները երկու տարբեր տեսակի հանցագործություններ են, իրար հետ կապված չեն, դրանք նաև նախատեսում են  լրիվ տարբեր ազատազրկման պատժատեսակներ՝  որոշակի ժամկետով  ու ցմահ ազատազրկում:   Ամեն դեպքում մեկ քայլ առաջխաղացում կա:
 
Նախագծի 55-րդ հոդվածի (Աշխատանքի ընտրության ազատությունը: Աշխատանքային այլ իրավունքներ: Հարկադիր աշխատանքի արգելքը), 3-րդ մասը ևս որպես առաջխաղացում եմ դիտում: Այն արդեն հնարավորություն է տալիս  նաև արական սեռի ներկայացուցիչ ծնողին երեխային խնամելու կամ որդեգրման հետ կապված արձակուրդի իրավունքից օգտվել, այսինքն՝  ուղղել են գենդերային անհավասարությունը:  
 
-Որո՞նք են նախագծի բացասական փոփոխությունները: 
 
- Նախագիծն ունի նաև բացասական կողմեր, ընդ որում, կան և՛ վիճահարույց, կան նաև այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն մենք գնահատում ենք որպես հետքայլ:
 
Նախագծի 26-րդ հոդվածի՝ Անձնական ազատությունը, 1-ին մասի 6-րդ կետը, որը փաստորեն նշում է այն հիմքերը, երբ անձը կարող է ազատազրկվել,  նախատեսում է, որ  գինեմոլները կամ թմրամոլները ևս կարող են ազատազրկվել: Գործող Սահմանադրությունը գինեմոլներին կամ թմրամոլներին թույլ է տալիս ազատազրկել, եթե նրանք հասարակական վտանգ են ներկայացնում, և նրանց ազատազրկումը հենց այդ հասարակական վտանգը կանխելու նպատակ ունի:      
 
Նախագծի նույն հոդվածի 5-րդ մասը, որն ասում է, որ մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները, նորմալ դրույթ է,  համապատասխանում է միջազգային փաստաթղթերին: Սակայն գործող Սահմանադրությունն ասում է, որ անձին չի կարելի  ազատությունից զրկել, եթե նա չի կատարում քաղաքացիաիրավական պարտավորությունները, այսինքն՝ շրջանակն ավելի լայն է: Դուրս է գալիս, որ նախագծով, եթե դու ինչ-որ մի քաղաքացիաիրավական պարտականություն չես կատարում և այդ պարտականությունը չի բխում պայմանագրից, ուրեմն քեզ կարող են ազատազրկել:
 
Օրինակ՝ քաղաքացիաիրավական պարտավորության տեսակ է վնասի հատուցման պարտավորությունը, դուրս է գալիս, որ նախագիծը գործող Սահմանադրության համեմատ արդեն թույլ է տալիս, որ եթե դու վնասի հատուցման պարտավորությունները չկատարես՝ անկախ պատճառներից, ըստ նախագծի, կարող ես ազատազրկվել, ինչը համահունչ լինելով միջազգային փաստաթղթերին, սակայն գործող Սահմանադրության համեմատ մի քայլ հետ է: 
 
Բացթողում է, որ նախագծում չկա գործող Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված դրույթն, ըստ որի ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:  Իրավական այդ պարտականությունը վարքագծի այն ձևն է, որ պետք է ուղղակիորեն կարգավորվի օրենքով, հետևաբար աշխատանքային խումբը գտնում է, որ այդ դրույթը պետք է անպայման ամրագրվի նախագծով:
 
Մյուս բացթողումը նախագծի 33-րդ հոդվածում է՝ Անհատական տվյալների պաշտպանությունը: Հոդվածի երրորդ մասն ասում է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքագրված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:
 
Շատ լավ հոդված է, միջազգային փաստաթղթերի հետ էլ համահունչ: Եկեք հիմա համեմատենք գործող Սահմանադրության հետ, որը չի սահմանափակում, որ ինֆորմացիան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվելուց պետք է լինի, որ անձն էլ  իրավունք ունենա ծանոթանալ և եթե շտկելու անհրաժեշտության կա, շտկեն: Գործող Սահմանադրությունը չի մանրամասնում, թե ում մոտ պետք է այդ ինֆորմացիան լինի, անձը կարող է դիմել ցանկացածի ու ասել, որ քո մոտ գտնվող տվյալը սխալ է, խնդրում եմ ուղղեք: 
 
Շատ վիճելի ու մեզ համար մտահոգիչ դրույթ է նախագծի 58-րդ հոդվածը (Սեփականության և ժառանգման իրավունքը: Հարկային պարտավորությունները): Ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագիծը նախատեսում է անձի սեփականության իրավունքից զրկում արտադատական կարգով:
 
Սահմանադրական դատարանում  վերջերս մեծ կռիվ կար  սոցիալական ապահովության գումարների հետ կապված,  խոսք էր գնում, որ հակասություն կա Սահմանադրության 31-րդ հոդվածի հետ («Փաստինֆո». Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կուտակելու իր սեփականությունը): Քանի որ գործող Սահմանադրության համաձայն, այդ ամեն ինչը հակասահմանադրական է, վարչական ակտ ընդունելը, տուգանք նշանակելը և ավտոմատ հարկադիր կատարողի կողմից այն կատարելը ևս,  գտել են, որ գործող Սահմանադրության հետ խնդիր կա և նախագծով փաստորեն այդ հակասահմանադրականությունը փորձում են ուղղել:
 
Նախագծով սահմանում են, որ սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը և կարգը սահմանվում են օրենքով, ի տարբերություն գործող Սահմանադրության, որ ասում է՝ անձը սեփականության իրավունքից կարող է զրկվել միայն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով՝ վերջնական դատական ակտով: Ստացվում է, որ նախագիծը նախատեսում է, որ հիմնականում սեփականությունից զրկումը լինելու է արտադատական կարգով, և սեփականությունից զրկելու նկատմամբ դատարանների նախնական վերահսկողության ինչ-որ դեպքերում կարող է պետք լինի դատարանի որոշում: Այսինքն՝  դատական ակտով անձին սեփականությունից զրկելու դեպքերը դառնում են բացառություններ, արտադատական կարգը դառնում է ընդհանուր մի մեխանիզմ: Սա մենք մի քայլ հետ ենք համարում: 
 
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի բացառում, որ կարող է սեփականության իրավունքից զրկում լինի ոչ դատարանի, այլ մեկ այլ մարմնի կողմից՝ վարչական, կարգապահական մարմնի կողմից, բայց դրանք իրենք չափորոշիչներով պետք է հավասարվեն դատարաններին և համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի չափանիշներին՝ կարող է անունը չլինել  դատարան, սակայն կողմերի մրցակցությունը պետք է պահպանվի,  կողմերը պետք է ունենան հավասար զենքեր: Ես չեմ կարծում, որ այդ չափանիշներին մեր վարչական մարմինները համապատասխանում են, հետագայում էլ համապատասխանեցնելու համար այդ վարչական մարմիններում բավականին կառուցվածքային փոփոխություններ պետք է կատարվեն:  Մեր դիրքորոշումն է՝ թողնել գործող Սահմանադրության իրավակարգավորումը: 
 
Շատ է խոսվում և Ազգային ժողովում էլ շատերն այդ հարցը բարձրացրեցին  նախագծի հինգերորդ հոդվածի  վերաբերյալ՝  Իրավական նորմերի աստիճանակարգությունը: Այն ասում է, որ Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Ասում էին, որ արտասահմանում ինչ-ինչ ուժեր կարող են ինչ-ինչ ակտեր ընդունել, անունը դնել միջազգային փաստաթղթեր և դրանք դառնան մեզ համար պարտադիր և  դրանով մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը:
 
Մտահոգությունների մեջ  շատ հեռու են գնացել, այնքան էլ այդպես չէ, բայց մենք ասում ենք՝  այդ ձևակերպումն իրոք խնդրահարույց է: Եթե խոսքը գնում է միջազգային պարտադիր նորմերի մասին, ամեն դեպքում մեր ձևակերպումը նախագծում այնպիսին պետք է լինի, որ որևիցե կասկած չհարուցի.  եթե հանկարծ այդ նորմերը հակադրվում են Սահմանադրությանը, ապա  մեր Սահմանադրությունն աշխատում է՝ որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ: Ավելի լավ կլինի, որ մենք մեր գործող Սահմանադրության ձևակերպումը տանք, որ միջազգային պայմանագրերն են  մեր օրենսդրության բաղկացուցիչ մասը, ընդ որում՝ միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են Սահմանադրությանը,  չեն կարող վավերացվել: Սրանով մենք հարցը փակում ենք, ասում ենք հետևյալը՝ մեր Սահմանադրությունը գերակա է ամեն ինչին՝  ուզում է միջազգային պարտադիր նորմեր լինեն, թե  մեր կողմից վավերացված միջազգային պայմանագիր լինի:
 
Ինքս՝ որպես փաստաբան, մի իրադրություն եմ պատկերացնում՝ ունենք դատարանում վեճ, մի կողմը վկայակոչում է օրենքը, մյուս կողմը՝  միջազգային հիմնավոր փաստաթուղթ, մի կողմն ասում է՝ օրենքը չի հակասում, իսկ միջազգային հիմնավոր փաստաթուղթը հակասում է Սահմանադրությանը, եթե ձևակերպումն այսպիսինն է: Ո՞ւմ ասածն է անցնելու: Եվ ամենակարևորը հետևյալն է՝ ո՞վ  է որոշելու, միջազգային հիմնավոր փաստաթուղթը մեր Սահմանադրությանը հակասում է, թե չէ: Մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանը    քննության է առնում այն միջազգային պայմանագրերը, որոնք մենք պետք է վավերացնենք: Այս դեպքում միջազգային նորմերի համապատասխանությունը ո՞վ է նայելու: Տեսականորեն եմ ասում, որովհետև դրանք հիմնականում այնպիսի հանրաճանաչ  նորմեր են, որոնք չեմ կարծում, որ Սահմանադրությանը հակասեն՝ Ցեղասպության արգելք, և այլն, և այլն: Բայց և ժամանակի ընթացքում իրավական նորմերը կարող են և փոխվել, այնպիսի նորմ առաջանա, որը մեր Սահմանադրությանը հակասի: 
 
Մեր աշխատանքային խումբը կարծիք է հայտնել նաև Դատական իշխանության գլխի վերաբերյալ՝ բազմաթիվ են կարծիքները, 103-էջանոց կարծիք է, բնականաբար բոլոր կետերին չեմ անդրադառնա: Շատ հակիրճ կասեմ, մեր սկզբունքային դիտողությունն այն է, որ  մենք գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորները չպետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից, այսինքն՝ օրենսդիրը չպետք է դրա հետ կապ ունենա.  Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի թեկնածուներին, որպեսզի Նախագահն էլ նշանակի:  Վենետիկի հանձնաժողովն ևս դեմ է, որպեսզի օրենսդիրը կապ ունենա դատավորների ընտրության հետ:
 
Չենք ուզում, որպեսզի Վճռաբեկ դատարանի ապագա դատավորները ինչ-որ իքս փուլում զբաղվեն ԱԺ պատգամավորներից դրական ձայներ հավաքելու գործընթացով՝ այդ ժամանակ իրենք շարունակում են դատավոր լինել, կարող է և իրենց վարույթում դատական գործեր լինեն, և  Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ստիպված կաշկանդված է լինելու պատգամավորից:  Տեսականորեն եմ ասում, բայց ռեալ է՝ ի օգուտ պատգամավորի լուծել գործը, որպեսզի ԱԺ-ում ձայն ունենա: 
 
Մյուս գլոբալ խնդիրը, որ մենք տեսնում ենք, կապված է Արդարադատության բարձրագույն ատյանի՝ Դատական բարձրագույն խորհրդի,  կազմի հետ: Նախագծով ասվում է, որ հավասար ձայների դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է, վերջինս նշանակվում է հաջորդաբար՝   դատավորների, ապա  իրավաբանների կազմից: Այսինքն՝  Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբանը՝ որպես Խորհրդի նախագահ,   ինչ-որ իքս  փուլում կունենա գերակշռություն: Դա ընդունելի չէ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսակետից: Մենք առաջարկել ենք, որպեսզի  Խորհուրդը կազմված լինի 7 դատավորից և 4 իրավաբանից  («Փաստինֆո».  Նախագծով առաջարկվում է Խորհրդի կազմում ընդգրկել  հինգական դատավոր և իրավաբան), ընդ որում, աշխատանքային խումբը առաջարկել է, որպեսզի 4 իրավաբաններից գոնե երկուսը լինեն փաստաբաններ՝ կընտրվեն Պալատի խորհրդի կողմից, իրենց գործունեությունն որպես փաստաբաններ  այդ ժամանակահատվածում կկասեցվի, որպեսզի շահերի բախում չլինի:
 
Մենք ութերորդ գլխի հետ կապված առաջարկում ենք փոխել գլխի վերնագիրը՝ Դատախազությունն ու քննչական մարմիններ վերնագրի փոխարեն գրել Արդարադատությանն օժանդակող մարմիններ,  և մի փոքրիկ  հոդվածով անդրադառնալ նաև փաստաբանությանը՝ որպես Դատախազության դատավարական հակառակորդ: Մասնավորապես, սահմանել ինչ է փաստաբանությունը, փաստաբանության գործունեության սկզբունքները, երաշխիքները, ինչպես նաև Փաստաբանների պալատի խնդիրները:   
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրությունում փոփոխությունների նախագծում անմեղության կանխավարկածի երեք բաղադրիչներից մեկը թողնելուն:     
 
- Մենք նախագծի 64-րդ հոդվածի՝  Անմեղության կանխավարկածը, վերաբերյալ մեր իրավական դիրքորոշումն արտահայտել ենք  և հետևյալ ձևակերպումն ենք առաջարկում՝  հանցագործության համար մեղավորը  համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքին համապատասխան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի («Փաստինֆո». Նախագծով առաջարկվում է հիշյալ հոդվածով սահմանել՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքին համապատասխան): Այսինքն՝ մենք եզրակացրել ենք, որ գործող Սահմանադրությունն ավելի ճիշտ է, որովհետև նախագծում դուրս են հանվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձին պատասխանատվության ենթարկելու և այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից նրան մեղավոր ճանաչելու կարևորագույն երաշխիքը, ինչը պետք է վերականգնվի:  
 
- Աշխատանքային խումբն, այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի է եռաստիճան դատական համակարգի պահպանման մասին՝ հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով հնարավոր համարվում էր  երկաստիճան համակարգին վերադարձը:
 
- Աշխատանքային խումբը համամիտ է եռաստիճան համակարգը պահպանելու հետ: Ուղղակի մենք մեր առաջարկության մեջ գրել ենք, որ Հայեցակարգն էլ նախատեսում էր, որ Սահմանադրությունը պետք է հստակ տարանջատի բոլոր դատական ատյանները, սահմանի նրանց գործառույթները, որպեսզի լիազորությունների կրկնություն չլինի՝ Վճռաբեկը չկրկնի Վերաքննիչին, վերջինս էլ չփորձի կրկնել առաջին ատյանին: Դա մենք նախագծում չտեսանք: Մենք դա թերություն ենք համարում: 
 
Կայացվելիք դատական ակտերը Վճռաբեկ դատարանի հետ  համաձայնեցնելը, այսինքն՝ առաջին ատյանների դատարանները վերահսկելը, ինչի մասին շատ է խոսվում, կապված չէ Սահմանադրության հետ: Ենթադրում եմ,  աշխատում է չգրված, քողարկված մեխանիզմ, որ Սահմանադրությունը փոխենք-չփոխենք, սա չի օգնելու: Սա Սահմանադրության խնդիր չէ, պետք է մարդկային գործոնը աշխատի:  
 
- Ավելի վաղ փուլերում շատ էր խոսվում կյանքի իրավունքի դրույթի նոր իրավակարգավորումների մասին: Փաստորեն մասնագիտական  հանձնաժողովը նախագծի ներկայիս տարբերակում վերադարձավ գործող Սահմանադրության դրույթի տեքստին՝ առանց սահմանափակումների: 
 
- Սահմանափակումներ նախատեսվում են օրենքներով՝ Քրեակատարողական ծառայության մասին օրենքը խոսում է ուժի կիրառման մասին, Ոստիկանության մասին օրենքն է խոսում,  Քրեական օրենսգիրքը խոսում է, թե  անհրաժեշտ պաշտպանության ժամանակ անձն ինչ կարող է անել՝ ընդհուպ մինչև դիմացինին մահ պատճառելը: Այսինքն՝ դեպքեր կան օրենքով՝ ոչ  միայն Հայաստանում, որոնց պարագայում կյանքի իրավունքը բացարձակ չէ,  և անձը կարող է զրկվել այդ իրավունքից: Հիմա ի՞նչ անենք, այդ բոլոր իրավական ակտերը ճանաչենք հակասահմանադրակա՞ն, քանի որ Սահմանադրությունը այդ իրավունքի սահմանափակման հնարավորություն կամ դրույթ չի նախատեսում: Գուցե պետք էր սահմանակում նախատեսել՝ բայց հստակ չափորոշիչներ ու դեպքեր սահմանելով, թե երբ կարող է այդ իրավունքը սահմանափակվել, այդ ցանկը կարող էր շատ մեծ լինել: Բայց, ինչպես հասկացա, մասնագիտական հանձնաժողովը գնացել է ամենահեշտ ճանապարհով, թողել է գործող Սահմանադրության դրույթը:   
 
- Նախագծում ամրագրվել է տղամարդու և կնոջ միջև ամուսնության դրույթը, Վենետիկի հանձնաժողովն այս հարցում այլ կարծիքի է, գտնում է, որ պետք է ամրագրվի նույնասեռական ամուսնությունների հնարավորությունը: Այս հարցը բանավեճերի տեղիք տվեց: 
 
- Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ մտահոգություն կա այդ դրույթի վերաբերյալ: Այո, նախագծի այդ ձևակերպումը, ի ուրախություն մեզ, թույլ չի տալիս տղամարդ-տղամարդ, կին-կին կամ տղամարդիկ-տղամարդիկ կամ երկու տղամարդ-մի կին տարբերակները, չէ, ընդամենը մեկ տղամարդ ու  մեկ կին տարբերակն է պետությունը երաշխավորում, դիտում որպես ամուսնություն: Ի՞նչ կլինի հետագայում, չեմ կարող ասել:
 
Ես ինքս՝ լինելով փաստաբան, հեռվից, շատ ուշ ապագայում ինչ-որ խնդիր տեսնում եմ, մասնավորապես, ամուսնու վերաբերյալ  ցուցմունք չտալու սահմանադրական դրույթի հետ կապված: Հիմա կան համասեռականներ, որոնք իրար դիտում են որպես ամուսիններ. նրանցից մեկի՝ վկայի, մյուսի՝ ենթադրյալ մեղադրյալի կամ ամբաստանյալի,  վերաբերյալ վկայություն չտալու երաշխիքը չի աշխատելու: 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:23 12/09/2015  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Չուգասզյանը արտահերթ ժողովրդական ընդվզման կոչ է անում
15:31 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Սա ոչ թե «ոչ»-ի, այլ «այո»-ի պայքար է». Արմեն Մարտիրոսյան
15:28 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխության դեմ պայքարը հայտարարեց «համաժողովրդական դիմադրություն» նախաձեռնելու մասին
17:01 11/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՊատգամավորն այլևս խղճով ու համոզմունքներով չի առաջնորդվելու
12:45 11/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԽոսել այն մասին, որ ՀՀ նախագահը սահմանադրական փոփոխություններն իրականացնում է իր իշխանությունը երկարացնելու համար, հիմքից զուրկ է. Վարդան Պողոսյան
12:39 11/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Նախագիծը կատարյալ չէ. կատարյալ նախագծեր չեն լինում». Վարդան Պողոսյան
09:19 11/09/2015  |  ՄամուլՓաշինյանը մերժել է առաջարկը՝ մտնել «Հանրային փրկության ճակատի» մեջ. «Իրավունք»
09:10 11/09/2015  |  ՄամուլՀրանտ Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը». «Ժողովուրդ»
09:06 11/09/2015  |  Մամուլ«Ոչ»-ի ճակատում տարաձայնություններ կան. «Իրատես de facto»
14:26 09/09/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]