ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բաղրամյան»-ը որոշում է հետագա անելիքները (Լրացվող) 06/30/2015 16:34 | ԼՐԱՀՈՍ
00:15 Բաղրամյան պողոտայում հայտարարվեց նոր նախաձեռնող խմբի ստեղծման մասին: Խմբի անդամների թվում, ի թիվս այլ անձանց, ներառվել են նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը և «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը:
22:50 Բաղրամյան պողոտայում մեկնարկել են հանրային քննարկումները, որոնց մասնակցում են բոլոր ցանկացող քաղաքացիները: Յուրաքանչյուրը հայտնում է իր կարծիքը պայքարի հետագա ընթացքի մասին: Քննարկումն անցնում է աղմկոտ ու ոչ այնքան կառուցողական մթնոլորտում: Հակառակ նախապես արված հայտարարությանը, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն առ այս պահը Բաղրամյան չի եկել ու չի հայտարարել վերջնական որոշման մասին:
20:50 Բաղրամյան պողոտայում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով փորձում է բանակցություններ վարել ոստիկանների հետ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Այս ընթացքում ցուցարարները միացրել են բարձրախոսները, որտեղիից երաժշտություն է հնչում:
20:43 Հրմշտոց է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարների շարքերում նրանց հետ բացատրական աշխատանք տանող Վալերի Օսիպյանն ու մի խումբ ոստիկաններ, նկատելով, որ ցուցարարները փորձում են բարձրախոսներ տեղադրել Բաղրամյան պողոտայի հակառակ կողմում՝ Բաղրամյան-Մոսկովյան անկյունում, փորձում են հասնել դրանց: Ցուցարարները փակում են ոստիկանների ճանապարհը՝ թույլ չտալով հասնել բարձրախոսններին ու վանկարկելով «հեռացեք»:
20:35 Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է: Ոստիկանությունն արգելում է ցուցարարների բարձրախոսներ միացնել: Փողոցի երկայնքով որպես բարիկադներ շարված աղբամանների հետևում շարվել են ոստիկանության «Հրեշտակների» և կարմիր բերետավորների ջոկատները: Ժողովուրդը պահանջում է ճանաչել իրենց ինքնաբուխ հավաք անցկացնելու իրավունքը: Վալերի Օսիպյանը պնդում է, որ հավաքն ինքնաբուխ չէ, ապօրինի է: Ցուցարարները վանկարկում են «հեռացեք», մի կին էլ առաջարկում է. «Մի հեռացեք, միացեք մեզ»:
20:10 Բաղրամյան պողոտայում իրարանցում է: Ի պատասխան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ բարձրախոսներ միացնելու արգելքին, հավաքվածները պահանջում են, որպեսզի ոստիկանությունը զբաղվի ավելի կարևոր գործերով: Ցուցարարները շրջապատել են Օսիպյանին ու հարցեր են ուղղում նրան. «10 հատ աղբամանի համար գործ եք հարուցում, իսկ ինչո՞ւ գործ չեք հարուցում, որ ջարդեցիք մեր երեխաներին», «Սուրիկի տղին ինչի՞ չեք բռնում»:
20: 00 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին արգելում է բարձրախոսներ միացնել: Հավաքվածները պահանջում են մինչև ժամը 23:00-ն թույլ տալ օգտվել իրենց իրավունքից, սակայն, Վալերի Օսիպյանը խորհուրդ տվեց դրա համար նախ դիմել քաղաքապետարան և ստանալ հավաք կազմակերպելու իրավունք: Ի պատասխան՝ պողոտայում հավաքվածները վանկարկեցին «մենք ենք տերը մեր երկրի» և «հեռացեք»:
19:40 Բաղրամյան պողոտայում 2 երիտասարդ ցուցարար որոշում են կայացրել հացադուլ հայտարարել՝ ՀԾԿՀ-ի որոշումը չեղարկելու պահանջով: Տեղեկությունն ստանալով՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ նրանց, հարցրեց ովքեր են ու ինչ պահանջ ունեն, նաև զգուշացրեց, որ իրենց մոտ չպիտի ունենան նաև ծխախոտ:
18:30 Բաղրամյան պողոտայից հավաքի մասնակիցներն այս րոպեներին պատրաստվում են Երևանի կենտրոնական փողոցներով իրազեկման երթ անցկացնել: Նախատեսվում է, որ երթից հետո պողոտա են գալու նաև «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր կհայտարարեն օրվա ընթացքում քաղաքացիական խմբերի ու մասնագետների հետ իրենց նախաձեռնած քննարկումների արդյունքում ընդունած որոշման մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը