ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
09/26/2023 10:13
Օգտատերը հրապարակել է Ասկերանում ցիստեռնի պայթյունից տուժած արցախցիների անունները
09/26/2023 09:59
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ․ ԱՆ
09/26/2023 09:47
ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13,550 անձ
09/26/2023 09:37
Ասկերանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ․ կան զոհեր եւ անհետ կորածներ
09/26/2023 09:19
Ալբերտ Բազեյանը կալանավորվեց
09/26/2023 08:53
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ Աբրահամյան
09/26/2023 08:46
Արցախին օգնելու համար կամավորները կարող են հերթագրվել
09/26/2023 08:41
Ֆրանսիան պատրաստ է օգնություն ուղարկել պայթյունից տուժած արցախցիներին
09/26/2023 08:39
Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ
09/26/2023 08:34
Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
09/26/2023 08:31
Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
09/26/2023 08:27
Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
09/26/2023 08:24
ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
09/26/2023 08:22
ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
09/26/2023 08:15
Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
09/26/2023 08:08
Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
09/26/2023 08:04
ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից․«Հրապարակ»
09/26/2023 08:00
Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»
09/26/2023 07:52
Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ»
09/26/2023 07:47
Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»
09/26/2023 07:44
ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ»
09/25/2023 23:58
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
09/25/2023 23:46
էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
09/25/2023 23:41
Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ
09/25/2023 23:29
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ Արցախի ՄԻՊ
09/25/2023 23:21
Ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ․ ՌԴ ԱԳՆ
09/25/2023 22:51
ՀՀ ԱԳՆ հորդորում է օտարերկրյա լրագրողներին պահպանել երկրում նրանց գործունեության կանոնները
09/25/2023 22:39
Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի դեպի Արցախ, մարդիկ են մահանում. Նաիրա Զոհրաբյան
09/25/2023 22:25
Այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան․ Ղազինյան
09/25/2023 22:13
Փաշինյանը որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել. Սուրենյանց
09/25/2023 22:05
Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով
09/25/2023 22:03
ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասին
09/25/2023 21:46
Կան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ
09/25/2023 21:44
ԱՏՁՄ-ն արագ արձագանքման գործողություններ կիրականացնի ԼՂ հայրենակիցներին օգնելու համար
09/25/2023 21:37
Ժամը 8-ից անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, իսկ 13։30-ին՝ մեքենաների «քշադուլ» կհայտարարվի
09/25/2023 21:32
Բռնի տեղահանվածները Կոռնիձորից ավտոբուսներով կտեղափոխվեն Երեւան
09/25/2023 21:27
Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան
09/25/2023 21:14
Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության
09/25/2023 21:13
ԼՂ-ում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան. Փաուեր
09/25/2023 21:10
Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին
09/25/2023 21:07
Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու.Թևանյան
09/25/2023 20:57
Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Աբրահամյան
09/25/2023 20:56
Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը
09/25/2023 20:54
Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը
09/25/2023 20:44
Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...Հակոբյան
09/25/2023 20:38
Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին
09/25/2023 20:35
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները. Բայդենի նամակը՝ Փաշինյանին
09/25/2023 20:29
Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱԻՊԾ
09/25/2023 20:16
Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ
09/25/2023 20:11
Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ
09/24/2023 17:38
Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք
09/24/2023 10:35
Ես գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կին
09/25/2023 20:11
Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ
09/25/2023 13:37
Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան
09/25/2023 10:06
«Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ)
09/25/2023 16:10
Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները
09/24/2023 18:11
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ
09/25/2023 12:56
Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com
09/24/2023 20:20
Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի
09/24/2023 21:02
Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան
09/25/2023 21:27
Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան
09/24/2023 23:14
Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ
09/25/2023 20:16
Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ
09/24/2023 11:03
Մետրոպոլիտենը նոր հաղորդագրությամբ է հանդես եկել ու այդպես էլ չի ասել, թե մետրոն փակելու որոշումը երբ է կայացվել
09/25/2023 13:54
Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով
09/24/2023 11:09
«Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան
09/24/2023 19:02
Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է
09/25/2023 15:00
Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում
09/24/2023 20:40
Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
09/25/2023 16:28
Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար
Հայաստանի դատական համակարգն անկախ չէ, դատավորներն էլ չունեն արդյունավետ իրավական միջոցներ. Պետքարտուղարությունն արձանագրում է 06/27/2015 17:55 | ԼՐԱՀՈՍ

Դատական համակարգն անկախ չէր, իսկ դատավորները չունեին արդյունավետ իրավական միջոցներ, եթե գործադիր, օրենսդիր կամ վերադաս դատական մարմինները որոշում էին պատժել իրենց: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Հայաստանին վերաբերող 2014թ. Մարդու իրավունքների զեկույցում, որը հրապարակվել է 2015թ. հունիսի 25-ին:
Դատավորների պաշտոնանկ արվելու վտանգը՝ այդ կարգի վերաբերմունքին արձագանքելու է արդյունավետ իրավական միջոցների բացակայության ու կենսաթոշակ ստանալու հետ կապված անորոշության հետ մեկտեղ, ուժեղ սթափեցնող ազդեցություն ունեին դատական համակարգի ու դրա անկախության վրա:
Զեկույցն արձանագրում է, որ Արդարադատության խորհուրդը, որտեղ նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը, նշանակում և ազատում է դատավորներին և կարող է դատավորին մեղադրել դատական սխալի մեջ, նույնիսկ այնպիսի վճռի համար, որը կողմերը վերադաս դատարանում չեն բողոքարկել կամ վերադաս դատարանների կողմից վճռի մեջ որևէ սխալներ չեն հայտնաբերվել: Արդարադատության խորհրդի որոշումները վերանայման ենթակա չեն:
Ըստ Պետքարտուղարության զեկույցի, եղել են հաղորդումներ, որ Վճռաբեկ դատարանը ստորին ատյանի դատավորներին թելադրել է բոլոր նշանակալի գործերի ելքերը: Ըստ դիտորդների, Վճռաբեկ դատարանի վերահսկողությունը դատավճիռների նկատմամբ շարունակում էր մնալ որպես դատական անկախության վրա ազդող համապարփակ խնդիր:
Հուլիսի 16-ին երկրի վերաբերյալ երկրորդ և երրորդ պարբերական զեկույցներից հետո ներկայացրած եզրափակիչ դիտարկումներում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել արձանագրված անկախ դատական համակարգի բացակայության վերաբերյալ:
Իսկ 2013թ. դեկտեմբերի օմբուդսմենի գրասենյակը հրապարակել էր արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույց՝ հիմնվելով ոլորտի 120 մասնագետների հետ ունեցած հարցազրույցների և Արդարադատության խորհրդի որոշումների, դատական գործերի ու բողոքարկումների ուսումնասիրության վրա:
Այդ զեկույցի բացահայտումներից ելնելով՝ օմբուդսմենը նկարագրում է Վճռաբեկ դատարանը որպես դատավորներին ճնշելու և ստորին ատյանների դատավորների մեծամասնության որոշումները վերահսկելու ձևավորված մեխանիզմներով գործուն հանցավոր համակարգ: Այդ իրավիճակի համար օմբուդսմենը մեղադրում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և երկու պալատների նախագահներ Դավիթ Ավետիսյանին և Երվանդ Խունդկարյանին:
Օմբուդսմենը նշում է, որ Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվել է կամայականորեն և օրենքի խախտումներով և շարունակում է մնալ ամենաարդյունավետ լծակը՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար:
Օրինակ՝ զեկույցում որպես դատական օրենսգրքի խախտման օրինակ մատնանշվում է նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը: Արժանահավատ հաղորդումների համաձայն, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ստիպել է դատավոր Սուրիկ Ղազարյանին աշխատանքից դուրս գալ և մերժել է նրան դատավորի ամբողջական կենսաթոշակի նշանակումը` որպես հաշվեհարդար այն բանի համար, որ նա 2010թ. կարևոր նշանակություն ունեցող մի գործով, որում ընդգրկված էին Յուկոս Օյլ ընկերությունն ու Ռոսնեֆտ ընկերությունը (Ռուսաստանի պետական նավթային ընկերություն), վճիռ կայացնելիս չէր խորհրդակցել Վճռաբեկ դատարանի հետ:
Սահմանադրական դատարանի անդամների ձայները կիսվել էին Ղազարյանի թոշակի վերականգնման դիմումի վերաբերյալ, որի արդյունքում գործնականում Ղազարյանի դիմումը մերժվել է: Գործին առնչություն ունեցող արժանահավատ աղբյուրների պնդումների համաձայն, ժամանակին Ռոսնեֆտը հայ բարձրաստիճան պաշտոնյաների համագործակցությամբ տեղական դատարանների փոխարեն նախապատրաստել էր մի շարք վճիռների տեքստերը՝ դրանցում ներառելու այնպիսի ձևակերպումներ, որոնք կհաստատեին Նիդերլանդներում ընթացող Յուկոսին առնչվող քաղաքացիական վարույթում արված Ռոսնեֆտի հայտարարությունները:
Օմբուդսմենի զեկույցում նաև մանրամասն նկարագրվում էր դատական համակարգում տիրող կոռուպցիան ու մոտավոր թվեր էին ներկայացվում դատավորների վերցրած կաշառքների չափի վերաբերյալ, որոնք կազմում էին 500-10 000 ԱՄՆ դոլար առաջին ատյանի դատարաններում, 2000-15 000 վերաքննիչ դատարանում և 10 000-50 000 վճռաբեկ դատարանում: Զեկույցը զգալի հանրային բանավեճի թեմա է դարձել, որտեղ դատական համակարգը հերքում էր այդ պնդումները, իսկ փաստաբանները պնդում էին, որ զեկույցը ճշգրիտ է և արտացոլում է իրավիճակը դատական համակարգում:
Հնչեցված մեղադրանքներով քննություն չէր սկսվել, իսկ գլխավոր դատախազ Կոստանյանը քրեական գործ բացելու համար պահանջել էր գրավոր ներկայացնել կոռուպցիայի կոնկրետ օրինակներ:
Պետքարտուղարության զեկույցի համաձայն, դատաքննությունները սովորաբար բավարարել են արդարության ընթացակարգային ստանդարտներից շատերին, սակայն դրանք հաճախ անարդարացի են եղել էությամբ, քանի որ շատ դատավորներ իրենց հարկադրված են զգում աշխատել դատախազների հետ՝ հասնելու դատապարտման: Դատավորները չեն կամեցել կասկածի տակ դնել ոստիկանության փորձագետների եզրակացությունները կամ պահանջել մեղադրող կողմից ներկայացնել մեղքի համարժեքորեն բարձր մակարդակի ապացույցներ՝ դրանով իսկ խոչընդոտելով մեղադրյալի պատշաճ պաշտպանության հնարավորությունը:
Զեկույցում հիշատակվել է անմեղության հայկական ծրագրի մասին, որը մեկնարկել է «Հետք» առցանց լրատվականի, Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ-ի և ցմահ բանտարկության դատապարտվածների խնդիրները դիտարկող քաղաքացիական նախաձեռնության կողմից և որը շարունակում էր ուշադրություն հրավիրել ցմահ բանտարկության դատապարտվածների նկատմա մբ թույլ տված մարդու իրավունքների խախտումների վրա:
«Ըստ այս խմբերի, ցմահ բանտարկության դատապարտվածներին հնարավորություն չի տրվել, որպեսզի իրենց գործերը դատական կարգով էականորեն վերանայվեն, այն դեպքերում, երբ քրեական օրենսդրության մեջ եղել են փոփոխություններ, որոնք հնարավոր է փոխեին նրանց ցմահ բանտարկությունն ավելի մեղմ պատժով:
Ըստ իրավապաշտպան խմբերի, ցմահ դատապարտվածների մասով արդարադատության ապահովման հարցում ամենամեծ խոչընդոտներից էր այն, որ դատարանի կարգադրությամբ գործի նյութերն ու իրեղեն ապացույցները ոչնչացվում էին: Սա դատապարտյալներին զրկել է նոր ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող քրեափորձաքննությունների, օրինակ՝ ԴՆԹ փորձաքննության հիման վրա իրենց գործը վերանայելու հնարավորությունից»,- նշվում է Պետքարտուղարության զեկույցում:
Թեև օրենքով սահմանվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, սակայն իրավասու մարմինները չեն հարգել այս իրավունքը:
Նշվում է, որ դատավարությունների ժամանակ չկան երդվյալ ատենակալներ, առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացվում է մեկ դատավորի կողմից (ըստ Պետքարտուղարության, բացի այն դեպքերից, երբ հանցանքի համար կարող է սահմանվել ցմահ բանտարկություն), իսկ ավելի բարձր ատյանի դատարաններում՝ դատավորների խորհրդի կողմից: Մեղադրյալներն ունեն իրենց ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք, իսկ պետությունը պարտավոր է մեղադրյալներին փաստաբան առաջարկել, եթե նրանք դա պահանջում են, սակայն ըստ Պետքարտուղարության զեկույցի, փաստաբանների թվի սղության պատճառով հաճախ այս պարտավորությունը Երևանից դուրս չի ապահովվել:
Դատարանները՝ հանցանքի ոստիկանության պաշտոնական հաշվետվությունները որպես կանոն ընդունել են որպես ապացույց՝ առանց դատարանում դրանց վերաբերյալ ոստիկանական ցուցմունքների և առանց պաշտպանությունը ներկայացնող փաստաբաններին այս պաշտոնական հաշվետվությունները վիճարկելու հնարավորության, հիմնականում համարելով դրանք անառարկելի: Ըստ զեկույցի, պաշտպանության առումով մեկ այլ խոչընդոտ է այն, որ դատավորները վերահսկում էին վկաների ցանկը, որով որոշվում էր, թե որ վկաներն են գործից բխող ապացույցների տիրապետում: Պաշտպանությունը ներկայացնող փաստաբանները բողոքում էին, որ երբեմն դատավորներն իրենց թույլ չեն տվել կանչել կամ դատավարությանն ապահովել այնպիսի վկաների ներկայությունը, ովքեր իրենց գնահատմամբ ունեին ապացույցներ, որ կարող էին օգտակար լինել իրենց պաշտպանյալի համար:
Զեկույցում անդրադարձ կա «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի, ևս 12 կողմնակիցների՝ 2013թ. նոյեմբերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած հակակառավարական երթի գործին:
Նշվում է, որ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, 11 հոգի ազատազրկվեցին 1-7 տարի ժամկետով, Շահեն Հարությունյանին դատապարտեց 4 տարվա պայմանական ազատազրկման, իսկ մեղադրյալներից մեկը տուգանվեց: «Բազմաթիվ տեղական դիտորդներ գտնում էին, որ պատժի չափը համարժեք չէր և օրենքի ընտրովի կիրառման հարց կար»,- նշվում է զեկույցում:
Այս գործի առնչությամբ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ ձերբակալությունից հետո և դատավարության ընթացքում Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը պնդել են, որ Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանությունում իրենց բոլորին ոստիկանները ծեծել են, ընդ որում ծեծին մասնակցել են բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներ: Իրավապաշտպաները մեղադրանքներ էին հնչեցնում, որ քննության ու դատավարության ընթացքում եղել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ փաստաբանների միջնորդություններն ընդունելուց դատարանի հրաժարվելը, դատախազի ու դատավորի ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունքը դատավարության ընթացքում և կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ոստիկանների թույլ տված ոտնձգությունների մասին մեղադրյալների հաղորդումներին դատարանի կողմից ընթացք չտալը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողացել ձեռք բերել ոստիկանների ոտնձգությունները հաստատող ապացույցներ:
Պետքարտուղարության Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ դատարան ուղարկված քրեական գործերի ճնշող մեծամասնությունն ավարտվել են դատապարտումներով: Չնայած բազմաթիվ թույլ գործեր ավարտվում են դատապարտմամբ, այնուամենայնիվ դատապարտումների բարձր ցուցանիշը նաև կարող է վերագրվել ոստիկանության այն պրակտիկային, որ քննիչները թույլ գործերը չեն ուղարկել դատարան:
Ըստ դատական վիճակագրության տարվա առաջին կիսամյակում դատարանները կայացրել են արդարացման 52 դատավճիռ (թե մասնակի, թե ամբողջական արդարացման դատավճիռներ 63 հոգու նկատմամբ), ընդ որում նույն ժամանակահատվածում կայացված դատավճիռների ընդհանուր թիվը կազմել է 1203:
Զեկույցում հիշատակվել է նաև Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ դատավճիռը, որը Պետքարտուղարության կողմից բնորոշվել է որպես եզակի՝ առաջին ատյանի դատավոր Վարդան Գրիգորյանը արդարացրել ու ազատ է արձակել բնակարանային գողության 16 դրվագների մեջ մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովին: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, որն իրավական աջակցություն էր ցուցաբերում Ցվերիանովին, չկար որևէ ապացույց առ այն, որ նա առնչվում էր գողության դեպքերից որևէ մեկին:
Ըստ Ցվերիանովի, 2012թ. նոյեմբերին ձերբակալվելուց հետո, նա խոստովանել է այդ հանցանքների կատարումը, քանի որ Էրեբունու ոստիկանական բաժնում նրա նկատմամբ ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել և սպառնացել են նրան բռնաբարել ու բռնաբարության տեսանյութն ուղարկել բանտ: Դատավոր Գրիգորյանը մեջբերել էր բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում էին Ցվերիանովի անմեղությունը և մատնանշում գործի կողմնակալ քննությունն ու բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, այդ թվում նաև պաշտոնեական կեղծիք քննության մարմնի կողմից: Ցվերիանովի պնդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քննություն էր սկսել:
Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ իրավապաշտպանները շարունակում էին պնդել, որ իշխանություններն օրենքները կիրառում են ընտրովի և մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար դառնում են դատական կարգով հետապնդման թիրախ: Որպես այդպիսին հիշատակվում է ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը՝ մինչ ձերբակալությունն Ավետիսյանն ակտիվորեն մասնակցում էր ազատամարտիկների սոցիալական պաշտպանության բարելավում պահանջող բողոքի ակցիաներին: Նա պնդում էր, որ անմեղ է և նշում էր, որ իշխանությունների թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ մերժել է քաղաքացիական ակտիվություն չցուցաբերելու համար իրեն առաջարկված կաշառքները:
Զեկույցում նշվում է, որ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ՄԻԵԴ-ը 4 գործերով կայացրել է որոշումներ, որոնցով արձանագրել է կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում պետության կողմից:
Պետությունն ընդհանուր առմամբ կատարում է ՄԻԵԴ-ի վճիռները դրամական փոխհատուցումների մասով, սակայն սովորաբար չի վերաբացում այն գործերը, որոնցով ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել, իսկ դատարանները հաճախ չեն հետևում կիրառելի ՄԻԵԴ նախադեպերին: Այնուհանդերձ, մայիսի 22-ին, ՄԻԵԴ-ի որոշմանն ի պատասխան, իշխանությունները վերաբացել են Գրիշա Վիրաբյանի նկատմամբ խոշտանգումների գործն ու ուղարկել քննության:
Զեկույցում նշվում է, որ թեև Սահմանադրությամբ արգելվում են չարտոնված խուզարկությունները և ամրագրվում է քաղաքացիների անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիությունը, սակայն եղել են հաղորդումներ այն մասին, որ իրավապահ մարմինները միշտ չէ, որ հետևել են այս արգելքներին: Դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, որ ոստիկանական քողարկված, ծպտյալ ծառայությունների աշխատանքի շնորհիվ ինքը գիտի՝ «ով ինչ է մտածում, ինչ է շնչում»: Այս հայտարարությունը նա արել էր երկրում քաղաքական անհնազանդության հնարավորության մասին լրագրողների հարցին ի պատասխան:
Իրավապահ մարմինները չեն կարող օրինականորեն հեռախոսային խոսակցությունները լսել, նամակագրությանը հետևել կամ խուզարկություն կատարել, եթե դատավորից չեն ստացել նման թույլտվություն, որը պետք է հիմնված լինի հանցավոր գործողությունների մասին համոզիչ ապացույցների վրա: Չնայած իրավապահ մարմիններն ընդհանուր առմամբ հետևել են այս իրավական ընթացակարգին, սակայն փաստաբանները պնդում են, որ դատավորները հաճախ գաղտնալսման, նամակագրությանը հետևելու ու խուզարկության թույլտվությունները շնորհելիս չեն պահանջում ներկայացնել հանցավոր գործունեության հիմնավոր ապացույցներ, ինչը պահանջվում է օրենքով՝ ընդհանուր առմամբ սահմանված իրավական ընթացակարգը դարձնելով սոսկ ձևականություն:
Ըստ հաղորդումների իրականացվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց (այդ թվում` մարդու իրավունքների ակտիվիստներ և քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում և էլեկտրոնային փոստի ու մյուս թվային հաղորդակցության միջոցների հսկողություն: Իրավապաշտպան դիտորդները նշում էին դեպքեր, երբ ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող մարդկանց հայտնաբերելու պատրվակով տներում խուզարկություն է անցկացրել՝ առանց խուզարկության կարգադրագրի:
Ըստ տարվա ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացրած տվյալների 2010թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մայիս ընկած ժամանակահատվածում դատարանները բավարարել են իրավապահների կողմից ներկայացված խուզարկության հայտերի 99.3 տոկոսը: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի հաղորդման, նույնիսկ խուզարկության կարգադրագրի առկայության պայմաններում խուզարկություն իրականացնելիս ոստիկանությունը թույլ է տվել ընթացակարգային բազմաթիվ խախտումներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
- 09/24/2023 09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
[]