Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

ՀՀ Նախագահ. 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում 05/27/2015   14:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից):
 
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում Արա Վարդանյանին՝ 2015 թվականի մայիսի 27-ից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
 
Գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը և աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը:
 
Եզրակացությունը ներկայացնելուց հետո, Վ. Ճազմատարեանը, ով վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991թ-ից ի վեր, պաշտոնից հրաժարական է ներկայացրել և իր փոխարեն առաջարկել իր խոսքով՝ ավելի երիտասարդ, եռանդով լի և բարձր մասնագիտական կարողություններ ունեցող Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվել է խորհրդի կողմից:
 
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ճազմատարեանին՝ երկարատև և օգտակար գործունեության, մեծ նվիրումով ու սկզբունքայնությամբ իրականացրած աշխատանքի համար և խորհրդին տեղեկացրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով Վահե Ճազմատարեանին պարգևատրելու իր որոշման մասին: ՀՀ Նախագահը պետական բարձր պարգևը նիստի ժամանակ հանձնել է Վահե Ճազմատարեանին:
 
Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900.000 ամերիկյան դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական:
 
Օրակարգի շրջանակներում հաջորդ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2015»-ի նպատակաուղղվածության մասին հարցը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
 
Ներկայացված հաշվետվության և հնչած առաջարկությունների վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նկատառումները:
 
«Ուզում եմ սկսել նրանից, որ ես շատ ուրախ և հպարտ եմ, որ մենք հաջողությամբ կարողացանք կյանքի կոչել 2013թ. մեր նիստում կայացրած որոշումը և հիմնադրամին պատկանող ու Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող կիսաքանդ շենքը կարողացանք «Փյունիկ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի: Մենք այդ թանգարանը բացեցինք այս տարվա հունվար ամսին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին զուգահեռ և, կարծում եմ, որ բոլորդ առիթ ունեցել եք կա՛մ ներկա գտնվելու այդ արարողությանը, կա՛մ էլ հետագայում այցելելու թանգարան:
 
Իսկ ով չի եղել, առաջարկում եմ՝ ձեր ժամանակից հատկացրեք մի փոքրիկ հատված, գնացեք և տեսեք, որ, իրոք, այդ թանգարան-ինստիտուտը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Իրոք, մենք ստացանք այդ վայրին և մեր մեծ մտավորականին վայել, նրա հիշատակին հարիր մի միջավայր, որը շատ մեծ օգուտ է բերելու թե՛ մեր երիտասարդությանը կրթելու, թե՛ զբոսաշրջիկներին մեր մշակույթը ներկայացնելու և թե՛ կոմիտասագիտությունը զարգացնելու առումով:
 
Եվս մեկ անգամ պետք է բոլորս շնորհակալություն հայտնենք «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, մեր խորհրդի անդամ պարոն Գաբրիել Ջեմբերջիին (Ջամբարջյան), ում անշահախնդիր նվիրատվությամբ իրականացվեց այդ ծրագիրը: Պետք է նաև հավելեմ, որ այս տարվա ապրիլի 23-ին պանթեոնում՝ այդ թանգարանի հարևանությամբ, Վեհափառ Հայրապետը հողօրհնեք կատարեց, և այնտեղ մենք դարձյալ բարերարի՝ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի միջոցներով, սկսում ենք Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը, որը մեր քաղաքի այդ հատվածը կամբողջականացնի և կդառնա շատ գեղեցիկ ու մեզ բոլորիս վայել մի լավ հատված:
 
Երկրորդ. պետք է շատ հակիրճ անդրադառնամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Սկսեմ նրանից, որ բոլորիս հայտնի է, որ այդ միջոցառումների կառավարման համար մեր խորհրդի նախագահության համաձայնությամբ ձևավորվեց առանձին տնօրինություն, որն էլ դարձավ այդ միջոցառումների իրավական և ֆինանսական սպասարկման հիմնական օղակ: Միջոցառումները ֆինանսավորվել են և այսօր էլ շարունակվում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին:
 
Մեր բազմաթիվ հայրենակիցներ, այս անգամ՝ հիմնականում Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր գործարարներն ու կառույցները հովանավորեցին ամբողջական, մեծ ծրագրեր` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովից մինչև Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի համերգից մինչև «Վերածնունդ» համերգ-ակցիան, որին մասնակցեցին տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավելի երաժիշտներ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը, որի հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը:
 
Գիտեք, որ օրեր առաջ հայկական տաղավարը դարձավ ժամանակակից արվեստի թերևս ամենահայտնի Վենետիկի բիենալեի հաղթողը: Այս օրերին ողջ աշխարհով մեկ շարունակվում են ցուցահանդեսներ, համերգաշարեր, գիտական կոնֆերանսներ, հրատարակվում են նոր գրքեր, բեմադրվում են ներկայացումներ: Այսօր էլ այդ ծրագրերը, բնական է, որ աջակցության կարիք ունեն, ուստի կարևորում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը դրանց ֆինանսավորմանը:
 
Ու նաև շատ կարևորում եմ մեր ակտիվ հայրենակիցների մասնակցությունն այդ միջոցառումներին: Մի քանի օր հետո սկսվելու է Կաննի փառատոնը, որի գլխավոր հյուրը Հայաստանի Հանրապետությունն է, և որտեղ հիմնականում հնչելու են մեր կոմպոզիտորների ու առաջին հերթին՝ Կոմիտասի ստեղծագործությունները: Կարծում եմ՝ շատ-շատերն են որպես զբոսաշրջիկ գնում Կանն, և եթե համատեղեք այդ հանգիստը հիշյալ միջոցառմանը մասնակցելու հետ, ապա, կարծում եմ, միջոցառումը շատ ավելի արդյունավետ կլինի:
 
Հաջորդ նիստին 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը մեզ կներկայացնի մանրամասն ֆինանսական և բովանդակային հաշվետվություն` ներկայացնելով նաև անհրաժեշտ աուդիտորական եզրակացությունը: Այս անգամ մենք ընտրել ենք հետևյալ ճանապարհը. առաջարկել ենք հովանավորներին ծրագրեր ու այդ ծրագրերի մոտավոր հաշվարկ և նաև առաջարկել ենք, որպեսզի իրենք անձամբ իրականացնեն տվյալ միջոցառումները, անձամբ կատարեն ֆինանսական պարտավորությունները՝ իրենց վստահելի անձանց միջոցով: Բայց պետք է ասեմ, որ գրեթե այդպիսի դեպքի չենք հանդիպել, և բոլորը հաճույքով մանրամասն ծանոթանալով ծրագրի բովանդակությանը, առաջարկել են, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն տնօրինության կողմից, այնուհետև նրանց ներկայացվի հաշվետվություն, ինչը մենք հաճույքով կանենք:
 
Այս տարվա սեպտեմբերին Անկախության տոնի շաբաթը լեցուն է լինելու իրադարձություններով: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Այդ իսկ օրերին մենք անպայման անդրադարձ կկատարենք մեր այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Ինչո՞ւ եմ ես սա շեշտում, որովհետև մենք որոշակի խրախուսական միջոցառումներ իրականացնելու ենք նաև Մայիսի 28-ին:
 
Ուղղակի, ուզում ենք ամբողջը ի մի բերել, որպեսզի կարողանանք տարբերակված և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Տեղեկատվության կարգով ասեմ, որ մենք տարվա վերջին նաև անդրադառնալու ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառումներին և նրանց էլ ենք գնահատական տալու և խրախուսական միջոցառումներ ենք իրականացնելու:
 
Սա պայմանավորված է նաև նրանով, որ ամբողջ տարվա ընթացքում ենք միջոցառումներ ունենալու և չենք համարում, որ 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ավարտվում են. դեռևս շատ մեծ միջոցառումներ ունենք: Գոնե արդեն անցկացված միջոցառումները վկայեցին, որ մեր համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար:
 
Ես կարծում եմ, որ բոլորս միասին առիթ ենք ունենալու ամբողջովին վերլուծելու 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը և ոչ միայն նրա համար, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ որքան ակտիվ մասնակցեցին, այլ որպեսզի նաև հետևություններ անենք և հաջորդ տարիներին այդ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնենք: 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մինչև մենք չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

22:10 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի ԱԳՆ-ին զայրացրել է Պուտինի երևանյան ելույթը
20:14 24/04/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀանրապետության հրապարակում կայանալիք 24/04 նվագախմբի համերգի անցկացման տեղն ու ժամը փոփոխվել են
19:44 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԲունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը դեռևս քվեարկության չի դրվել
19:02 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԼիբանանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը հետագա ցեղասպանությունները կանխելու գործում
18:50 24/04/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայում հատուկ ջոկատայինները հարձակվել են Հայոց ցեղասպանությունը հիշատակող ուսանողների վրա (տեսանյութ)
11:56 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կայքը Երեւանից ուղիղ հեռարձակում է սգո արարողությունը
09:53 24/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեր քայլերը նախահարձակ բնույթ չեն կրում և ուղղված չեն Թուրքիայի ժողովրդի դեմ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
00:43 24/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ1915-ի վերքերը չեն սպիանա, քանի դեռ Օսմանյան կայսրության իրականացրած հրեշավոր ոճրագործությունը չի ստացել արժանի գնահատական. ԼՂՀ Նախագահ
18:14 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքիան հիմա 7 երկրում դեսպան չունի, հերթը հասել է Մոսկվայի՞ն ու Բեռլինի՞ն. Hurriyet
13:32 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱյսօր տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]