Թեմաներ
Կիրակի 06 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/15/2024   21:43 Ադրբեջանին առաջարկում եմ ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ․ Փաշինյան 06/15/2024   21:22 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 06/15/2024   21:07 Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 06/15/2024   20:53 Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցին 06/15/2024   20:50 Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է 06/15/2024   20:44 Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը 06/15/2024   20:35 Եղվարդի ՁՊՎ-ում պահվող քաղաքացիներն ազատ արձակվեցին 06/15/2024   20:15 Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվում հունիսի 12-ի գործով ձերբակալվածները 06/15/2024   20:00 Ի զարմանս աշխարհի՝ ցեղասպանվել ենք ուզում. կյանքն ուրիշ բան է, թղթով պայմանավորվել չի, կարո՞ղ եք գայլի հետ պայմանագիր կնքել, որ ինքը միս չուտի. Մեսրոբյան (տեսանյութ) 06/15/2024   19:51 Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը 06/15/2024   19:36 Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը 06/15/2024   19:19 Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը հանկարծամահ է եղել 26 տարեկանում 06/15/2024   19:00 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» 06/15/2024   18:47 Նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն» 06/15/2024   18:33 Իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. 37թիվ․ Աբրահամյան 06/15/2024   18:24 Բաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխային 06/15/2024   17:55 Հետհաշվարկի գործընթացն սկսված է 06/15/2024   17:52 ՌԴ հարկայինը դատի է տվել բլոգեր Հուսեյն Հասանովին 06/15/2024   17:40 Խորհրդարանական պատվիրակությունը Պալերմո քաղաքում կմասնակցի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին 06/15/2024   17:33 Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին 06/15/2024   17:25 ՌԴ Սարատովի մարզում գազատարը հրդեհվել է անոմալ շոգի պատճառով (տեսանյութ) 06/15/2024   17:17 Բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ, արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ 06/15/2024   17:04 Թուրքիան կլքի ՆԱՏՕ-ի «խորտակվող նավը» և կմիանա ԲՐԻԿՍ-ին․ ԱՄՆ ԶՈւ նախկին հետախույզ 06/15/2024   16:48 Քաղաքական հետապնդման է ենթարկվում բլոկադայի ժամանակ Արցախ բալոններով գազ հասցնող ընկերությունը 06/15/2024   16:38 Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը 06/15/2024   16:32 Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է. Վարդանյան (տեսանյութ) 06/15/2024   16:30 Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Խաչատուրյանը շնորհավորել Սի Ծինփինին 06/15/2024   16:19 Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու. Սրբազանի կոչը (տեսանյութ) 06/15/2024   16:09 Թուրքիան Պուտինի հետ քննարկել է «ընտրությունները» Սիրիայի որոշ տարածքներում 06/15/2024   15:47 ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբան 06/15/2024   15:41 Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան առիթով նախաձեռնվել է քրական վարույթ սպանության հատկանիշներով 06/15/2024   15:31 GG-ի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. վրեժխնդիր են լինում և մեսիջ ուղարկում մյուս գործարարներին (տեսանյութ) 06/15/2024   15:16 Բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն ձայնագրություն է տարածել 06/15/2024   15:01 Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն 06/15/2024   14:48 ՔԿ-ն վաղ առավոտից խուզարկություն է անում GG տաքսի ծառայության գրասենյակում. ուղիղ միացում 06/15/2024   14:43 ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ուղեկցեցին Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժին 06/15/2024   14:33 Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը․ փաստաբան 06/15/2024   14:26 Իրավապահ համակարգը լծված է արդարացնելու իշխանությունների արյունարբու կեցվածքը.Սրբազանի կոչը 06/15/2024   14:17 Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդի Շեբեկինոյում փլուզվել է հինգ հարկանի շենքի շքամուտքը․ կան զոհեր 06/15/2024   14:01 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով 06/15/2024   13:58 Ե՞ս եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) 06/15/2024   13:54 Մայրաքաղաքում և որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև․ առաջիկա 5 ճրվա եղանակի կանխատեսում 06/15/2024   13:41 Քննարկվվել է «Հայաստան» հիմնադրամի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2024 թվականի տարեկան բյուջեն 06/15/2024   13:28 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 06/15/2024   13:11 Ձերբակալվածների մեջ կա 70 տարեկան, առողջական խնդիրներով անձ. Մելիքյանը մանրամասներ է հայտնել նոր ձերբակալությունների մասին (տեսանյութ) 06/15/2024   13:07 Amnesty International-ը պահանջել է ՀՀ իշխանություններից՝ հետաքննել ոստիկանների բռնության մասին տեղեկությունները 06/15/2024   13:03 Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. Այվազյան․ Sputnik Արմենիա 06/15/2024   12:58 «Առցանց տաքսու մյուս՝ միջազգային օպերատորի տերերը ադրբերջանցի են․ GG-ի դեմ իրականացվող արշավը տարօրինակ չէ»․ քաղաքացի 06/15/2024   12:41 Հայաստանում բնակչության առնվազն մի խոշոր հատված այլևս հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման պայմաններում․ Ոսկանյան 06/15/2024   12:30 Ադրբեջանը պատճառ է փնտրում բանակցային գործընթացը վիժեցնելու համար. Բալասանյան (տեսանյութ)
06/15/2024   16:19 Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու. Սրբազանի կոչը (տեսանյութ) 06/14/2024   18:22 Միտում կա շարժման առաջնորդներին մեկուսացնելու հող նախապատրաստելու և «զանգվածային անկարգությունների կազմակերպչի» հոդվածով հետապնդում իրականացնելու․ փաստաբան 06/14/2024   17:00 Շարժումը սխալ ճանապարհով է գնում, չի կարելի 1910 թ-ի տեսախցիկով «Ավատար» նկարել, չի ստացվի. քաղտեխնոլոգ 06/14/2024   18:32 Մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել, այն նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով. տուժած քաղաքացու կինը արձագանքել է իշխանության մեղադրանքներին 06/14/2024   20:56 Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռը Մոլդովայի մայրաքաղաքում վայրէջք կատարելու թույլտվություն չի ստացել ավիափոխադրողի մեղքով․ օդանավը կվերադառնա ՀՀ 06/14/2024   22:23 Վարորդներից մեկը մահացել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց 06/15/2024   10:30 Արմավիրի մարզում 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել 06/14/2024   21:35 Ձերբակալված է մանկահասակ երեխայի մայրը՝ իր սկեսրոջ հետ, ում երեխան ջրծաղիկով պառկած է. Մանուկյան 06/14/2024   07:46 Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել. «Ժողովուրդ» 06/14/2024   08:07 ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել․ «Հրապարակ» 06/14/2024   15:30 Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով 06/14/2024   18:12 Պուտինը նշել է կրակը դադարեցնելու 4 պայման 06/14/2024   15:04 Բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող ղեկավար անդամներ. Մինասյան 06/15/2024   08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ» 06/14/2024   14:53 ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներից հետո կորած Սուրեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել. չի հստակեցրել, թե որտեղ գտնվել մեկ օր 06/14/2024   13:38 Առավել ծանր մարմնական վնասվածք ստացած ձերբակալված անձանց պահել են մարզերի ՁՊՎ-ներում՝ «աչքից հեռու». Պատգամավորների այցերը սարսափելի մանրամասներ են բացահայտել 06/15/2024   10:53 Այսօր նոր թափով են սկսվելու ձերբակալությունները. Հարությունյան 06/15/2024   17:55 Հետհաշվարկի գործընթացն սկսված է 06/15/2024   08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ» 06/14/2024   08:10 Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում ․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան․«Հրապարակ»

Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի` 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը (Լուսանկարներ) 05/26/2015   16:31  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
 
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ
 
Հարգելի՛ մրցանակակիրներ,
 
Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու և շփվելու այս հնարավորության համար:
 
Ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր անհատի, առավել ևս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել և գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել և գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժևորում:
 
Ոչ պակաս կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի և կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ և բազմապատկենք:
 
Սիրելի՛ բարեկամներ,
 
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաև այս մրցանակաբաշխությանը: Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ո՛չ որևէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատևման ճանապարհին:
 
Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբևեռաչափ են ստեղծում և նանոկառուցվածքներ ուսումնասիրում:
 
Սրանք հիրավի հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին:
 
Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել: Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:
 
Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը:
 
Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների և որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:
 
Սիրելի՛ բարեկամներ,
 
Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաև հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաև այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով:
 
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն: Թո՛ղ ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին և նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
 
Շնորհավորում եմ մեկ անգամ ևս:
 
Շնորհակալություն:
 
***
ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:
 
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց՝
 
Երևանից՝ Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին, Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,
 
Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին,
 
Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1907 թվականին, Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին, Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,
 
Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին,
 
Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,
 
Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին, Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,
 
Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին:
 
Վերոնշյալ կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին պարգևատրվել է 1 միլիոն դրամով: Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:
 
Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝
 
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ` «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբևեռաչափ» աշխատանքի համար,
 
արվեստի բնագավառում՝ Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար, Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար,
 
բժշկագիտության բնագավառում` Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ` «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական և վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար, Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ և Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական և սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատև ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար,
 
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Խաչատուր ՆԵՐԿԱՐՅԱՆԻՆ և Արսեն ԲԱԲԱ-ՋԱՆՅԱՆԻՆ` «Մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար,
 
գրականության բնագավառում՝ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
 
արվեստի բնագավառում՝ Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ ԱՐՈՅԱՆԻՆ՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար:
 
դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
 
«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ,
 
«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ), Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) և Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր):
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ չի շնորհվել գրականության բնագավառում:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային:
 
 


Հեղինակ` «Փաստինֆո»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]