Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի․ Մանուկյան 05/07/2024   15:23 Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին 05/07/2024   15:19 Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառում եմ. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ 05/07/2024   15:14 Պատերազի դուռը բացել են ու չեն փակել. Հայի արյունով ականազերծում են հայի դրած ականները, Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/07/2024   15:11 Բոլորս հավաքվել ենք՝ կասեցնելու ապօրինի սահմանազատման գործընթացը․ Մրո 05/07/2024   15:06 Կողմնորոշվեք՝ ես որտեղի՞ գործակալ եմ. Սուրեն Պետրոսյան 05/07/2024   14:55 Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին 05/07/2024   14:36 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. մենք պատրաստ ենք ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև. Փաշինյան 05/07/2024   14:28 Խնդիրը լայն հանրային համախմբում ստեղծելն է. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:24 Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով 05/07/2024   14:19 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 05/07/2024   14:17 Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, նման մարդ կա՞. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:09 Սիրելի՛ ուժայիններ, սպասում ենք Ձեզ , եկե՛ք իրավական լծակներ գործադրեք, ինչ ուզում եք արե՛ք. Բագրատ Սրբազան 05/07/2024   13:56 Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/07/2024   13:42 Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան 05/07/2024   13:31 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքել
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում

Պաշտպանը պահանջում է վերաորակել զորացրելու համար կաշառք պահանջած բժշկին առաջադրված մեղադրանքը 02/18/2015   21:02  |  Քրեական խրոնիկոն

Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու և տալու գործով այսօրվա դատական նիստում  պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառերով:

Մասնավորապես,  ամբաստանյալ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը միջնորդեց իր պաշտպանյալին՝ Հակոբ Մելիքյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել նվազագույն պատիժ, ապա համաներում կիրառել և ազատել պատժի կրումից:

Պաշտպանը նաև միջնորդեց քննարկման առարկա դարձնել Հակոբ Մելիքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 64-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցը:

Ըստ փաստաբանի, որպեսզի  մեղադրողը կարողանար փաստել մեղսագրվող հանցագործության առկայության հանգամանքը, նախ և առաջ պետք է հիմնավորեր, թե արդյո՞ք առկա է հանցագործության սուբյեկտը։ Այսինքն՝ Հակոբ Մելիքյանը հանդիսանում է պաշտոնատար անձ, թե՝ ոչ: Փաստաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը պատշաճ ուսումնասիրության չի արժանացրել, քանզի  պատշաճ ուսումնասիրելու դեպքում  կփաստեր մեղսագրվող հանցագործության սուբյեկտի բացակայության հանգամանքը:

Պաշտպանն ընդգծեց, որ անձը կարող է պատասխանատվության ենթարկվել կաշառք ստանալու համար, եթե նա հանդիսանում է պաշտոնատար անձ, այսինքն` բավարարում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում նշված չափանիշներին:

Փաստաբանի ներկայացմամբ՝ Հակոբ Մելիքյանն անգամ կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ օժտված չի եղել և, ի հիմնավորումն, նշեց, որ դա  ոչ միայն Մելիքյանի լիազորությունները սահմանող փաստաթղթով է հիմնավորվում,  այլ վկաների ցուցմունքներով, որ Հ. Մելիքյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներ չունի, հետևաբար չի կարող ղեկավարել նրանց գործունեությունը:

Ըստ պաշտպանի՝ Հակոբ Մելիքյանն իրականացրել է ընդամենը մասնագիտական գործառույթներ և օժտված չի եղել կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական լիազորություններով, ինչն ուղղակիորեն բացառում է պաշտոնատար անձ լինելու հանգամանքը: Ավելին, իր պաշտպանյալին մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմը ևս բացակայում է:

Նախաքննության ընթացքում ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Դավիթ  Գալեչյանը տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչն ախտորոշվել է Հակոբ Մելիքյանի կողմից և հանդիսացել Դավիթ Գալեչյանին զինվորական ծառայությունից ազատման հիմք:

Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործի նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորված է, որ Հակոբ Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում Դավիթ Գալեչյանի օգտին որևէ գործողություն չի կատարել կամ կատարելուց ձեռնպահ չի մնացել կամ էլ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն չի նպաստել, ծառայության գծով հովանավորություն չի դրսևորել:

Նշենք նաև, որ Մելիքյանն ինքնախոստովանական ցուցմունքներում  նշել է, որ Դավիթ Գալեչյանին հետազոտելիս հասկացել է, որ նրա մոտ առկա է զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ և, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է ընդունել Դավիթ Գալեչյանի առաջարկը, նրանից խարդախությամբ գումար վերցնելով ձևացնել, թե իբրև Դ. Գալեչյանը չունի զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ, սակայն ինքն այդ գումարի դիմաց կկատարի այնպիսի գործողություններ, ինչի արդյունքում նա կազատվի զինվորական ծառայությունից:

Հակոբ Մելիքյանը հաստատապես իմանալով, որ Դ. Գալեչյանն առկա հիվանդությամբ միանշանակ ազատվելու է զինվորական ծառայությունից, որոշել է ընդունել նրա առաջարկը՝ վերջինիս առջև ձևացնելով, թե իբրև կաշառքի դիմաց իրեն ազատում է զինվորական ծառայությունից և այդ կերպ խարդախությամբ գումար աշխատել:

Ըստ պաշտպանական կողմի՝  ակնհայտ է դառնում, որ Հակոբ Մելիքյանի կատարած արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ոչ միայն այն պատճառաբանությամբ, որ նա պաշտոնատար անձ չի հանդիսանում, այսինքն՝ բացակայում է հանցագործության հատուկ սուբյեկտը, այլ նաև այն պատճառաբանությամբ, որ Հակոբ Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում Դավիթ Գալեչյանի օգտին այդ 6000 ԱՄՆ դոլարի դիմաց որևէ գործողություն չի կատարել:

 Ավելին,  նա այդ գումարը  Գալեչյանից վերցրել է միայն ՄՌՏ  հետազոտությունից հետո, որով էլ վերջնականապես համոզվել է, որ Դավիթ Գալեչյանն իրոք տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է զինվորական ծառայության հետ: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին:

Թեև վերոհիշյալ հիմնավորումներով կաշառք ստանալու հանցագործության սուբյեկտը և օբյեկտիվ կողմը բացակայում է, ինչն էլ ուղղակիորեն վկայում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին, այդուհանդերձ պաշտպանական կողմը գտնում է, որ Հակոբ Մելիքյանի փաստացի կատարած գործողությունները իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Ամբաստանյալ Հակոբ Մելիքյանը, միանալով իր պաշտպանին, հայտարարեց, որ զղջում է, և դատարանին խնդրեց մեղմ պատիժ սահմանել:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև գործով մյուս ամբաստանյալ՝ Դավիթ Գալեչյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, ով ընդգծեց, որ իր պաշտպանյալը ոչ թե զինվորական ծառայությունից է դժգոհել, այլ առողջական խնդիրներից ելնելով է ցանկացել ծառայությունից ազատվել:

Պաշտպանը անդրադարձավ նաև այն փաստին, որ ոչ թե իր պաշտպանյալն է առաջարկել կաշառք տալ, այլ բժիշկն է առաջարկել որոշակի գումարի դիմաց Գալեչյանի համար ներկայացնել այնպիսի հանգամանքներ, որով որ նա կազատվի ծառայությունից:

Մելիքյանը ՌԲՀ ներկայացրել է այն հանգամանքները, որոնք առկա են եղել Դավիթ Գալեչյանի մոտ, մասնավորապես, այն հիվանդությունները, որոնց «ուժով»  ՌԲՀ-ն տվել է եզրակացություն, որի արդյունքում էլ Գալեչյանը ազատվել է ծառայությունից:  Սա ենթադրում է, որ, անկախ Մելիքյանին գումար տալու հանգամանքից, Գալեչյանը ազատվելու էր ծառայությունից:

Պաշտպանը նաև նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ( պաշտոնատար անձին կաշառք տալը), և եթե Մելիքյանը չի հանդիսանում պաշտոնատար անձ, ապա Գալեչյանի կողմից իրականացված գործողությունը չի կարող դիտվել որպես պաշտոնատար անձին կաշառք տալ:

«Բժիշկը Մելիքյանը կատարել է այն, ինչ մտնում է իր ֆունկցիոնալ պարտականությունների մեջ՝ հայտնաբերել է սպայի հիվանդությունը և ներկայացել վերադաս բաժանմունքի պետին»,- ասաց պաշտպանը:

Նա նաև գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում չի ապացուցվել նրա կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու հանգամանքը, ուստիև բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հատկանիշները:

Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և դադարեցնել քրեական հետապնդումը, իսկ եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ Գալեչյանի գործողություններում առկա է հանցակազմ, ապա նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չկիրառել:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև տեղեկանք, որը փաստում էր Գալեչյանի կնոջ 15-16-շաբաթական հղիության մասին:

Ամբաստանյալն, իր հերթին հանդես գալով պաշտպանական ճառով,  նշեց, թե երբ Մելիքյանին հարցրել է, որ իր հիվանդությամբ կարող է ազատվել ծառայությունից, իսկ վերջինս էլ պատասխանել է, որ ոչ, դրանից հետո են գումարի մասին խոսակցություններ եղել:

Նա նաև հայտարարեց,  որ Հակոբ Մելիքյանից պարտք ու պահանջ չունի:

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]