Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

ՄԻԵԴ Մեծ պալատը կսահմանազատի՞ Ցեղասպանության ժխտումը խոսքի ազատության իրավունքից 01/28/2015   12:54  |  ԼՐԱՀՈՍ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում շուտով մեկնարկող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի»-ի գործով վճռի Շվեյցարիայի բողոքի գործով ներկայացված փաստարկները շատ ամուր իրավական հիմքեր ունեն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Շվեյցարիա-Հայաստան միության» նախագահ Սարգիս Շահինյանը՝ այդ կազմակերպությունն էր ժամանակին դատի տվել Փերինչեքին՝ հայոց ցեղասպանությունը ժխտելու և  Ցեղասպանությունը  «միջազգային սուտ» անվանելու համար:

Գործով դատարան է ներկայացվել 13 կողմի դիմում (հայցվոր՝ Փերինչեք,  պատասխանող՝ Շվեյցարիա, որպես երրորդ կողմ ներգրավված են՝ Թուրքիան, Հայաստանը և մի շարք կազմակերպություններ, որոնցից միայն 3-ն է հանդես գալիս ի նպաստ թուրքական կողմի, 10-ը հանդես է  գալիս Շվեյցարիայի տեսանկյունից։

«Թղթի վրա մեր հնարավորությունները զգալի են, սակայն հաշվի առնելով այն, թե որոնք են ՄԻԵԴ գլխավոր սկզբունքները մարդու իրավունքների և ազատ արտահայտման հետ կապված, հաշվի առնելով նաև Փարիզում հունվարի սկզբին տեղի ունեցածը, սպասումները ոչ այդքան դրական են, սակայն դատական և իրավական հիմքերով շատ պատրաստված ենք»,-գտնում է  Սարգիս Շահինյանը՝  կարևորելով գործի քննությունը  հատկապես ՄԻԵԴ  իրավաբանության հստակեցման հիմքի վրա ազդեցության տեսանկյունից։

«Մարդկային իրավունքների մասին առավել խորը պետք է խոսել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների միջև խտրականություն դնել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների զոհերի միջև խտրականություն դնել, ո՞րն է պարզ մտքի արտահայտման և ատելության հրահրման միջև տարբերությունը»։

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով  2013թ դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, և 2014թ հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշել էր գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

Դիմումատուն թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է, ով իբրև Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար 2005թ մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել է 1915թ և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը: Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը անվանել է «միջազգային սուտ»:

2005թ հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել Փերինչեքի դեմ, և Լոզանի դատարանը 2007թ մարտի 9-ին մեղավոր էր ճանաչել նրան «ռասայական խտրականություն սերմանելու համար»՝   ապացուցված համարելով, որ Փերինչեքի շարժառիթները ունեցել են ռասիստական միտում և ուղղված չեն եղել պատմական քննարկումների զարգացմանը:

Շվեյցարիայի Վո կանտոնի և ապա Դաշնային գերագույն դատարանները անփոփոխ էին թողել Լոզանի դատարանի վճիռը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին ենթարկելով ֆինանսական և քրեական պատասխանատվության: Դողու Փերինչեքը դարձել էր առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար:

Շվեյցարական դատարանները իրենց վճիռներում ընդգծել էին, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է և ճանաչված է եղել իբրև այդպիսին երկրի օրենսդիր մարմնի կողմից Քրեական օրենսգրքի համապատասխան  հոդվածի ընդունման ժամանակ, այդպիսով մերժելով պատմաբանների աշխատանքներին հղում անելու անհրաժեշտությունը պատմական փաստի ապացուցման համար:

2013թ դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Փերինչեքի նկատմամբ վճռով Շվեյցարիան խախտել է նրա խոսքի ազատությունը, քանի որ նման սահմանափակումը չի ունեցել «հրատապ սոցիալական նշանակություն» և  անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում 1915թ ցեղասպանության զոհերի ժառանգների պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար:

Իր վճռում ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Փերինչեքի արտահայտությունները չեն մտնում Կոնվենցիայի 17-րդ հոդվածի տակ (իրավունքների չարաշահում) և ընդգծել է, թե այնպիսի գաղափարների արտահայտումը, որոնք կարող են վիրավորել, ցնցել, շփոթության մեջ գցել, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

2013թ դեկտեմբերի 17-ի ՄԻԵԴ վճռից հետո տված իր հարցազրույցներից մեկում Փերինչեքը ընդունել էր, որ 2005թ գնացել էր Լոզան իր սադրիչ հայտարարություններով շվեյցարական դատարաններին մարտահրավեր նետելու և Հայկական հարցին վերջնական «լուծում տալու» նպատակով:

Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա ՄԻԵԴ Մեծ պալատում քննությանը Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ, Հայաստանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ ներկայացնում են  Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը գտնում է, որ «ցանկացած ձևակերպում, որը որեւէ կերպ կարող է վիճարկելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի համար սկզբունքորեն անընդունելի է»։

Գ.Կոստանյանը նաեւ հավելել էր, որ նկատի ունենալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վիժեցումը, հայկական կողմը նաեւ ակնկալում է, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու, ապաշխարելու և կատարելու է հայերի առաջ իր պարտականությունները, իսկ ՄԻԵԴ վճիռը, հայկական կողմի խորին համոզմամբ, կարող է արագացնել այդ գործընթացը։

Նշենք, որ ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու Շվեյցարիայի որոշումը 2014թ մարտի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը անվանել էր «ոգևորիչ», և վստահություն հայտնել, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»:


 


Հարակից հրապարակումներ`

23:39 27/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇվեյցարիան ընդդեմ Փերինչեքի գործը կքննի ՄԻԵԴ Մեծ պալատը
13:22 23/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀարութ Սասունյան. Ամալ Քլունին կներկայացնի Հայաստանը ՄԻԵԴ-ում
12:40 26/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ
15:08 25/08/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը ՄԻԵԴ հայտ է ներկայացրել և կներգրավվի որպես երրորդ կողմ Դողու Փերինչեքի գործում. Արմենպրես
17:10 15/07/2014  |  ԼՐԱՀՈՍՇվեյցարիան ընդդեմ Փերինչեքի գործով Հայաստանը կմասնակցի որպես երրորդ կողմ
09:59 05/06/2014  |  ՄամուլՇվեյցարիան ՄԻԵԴ-ից խնդրում է վերանայել Փերինչեքի վերաբերյալ վճիռը. ՄԻԵԴ-ը բողոքն ընդունել է
09:34 12/03/2014  |  ՄամուլՇվեյցարիայի վերաքննիչ հայցը ՄԻԵԴ՝ Դողու Փերինչեքի գործով
14:54 19/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Ամենայն Հայոց Կաթողիկոս. Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ վճիռն անընդունելի է
14:13 17/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից պահանջում են վերանայել իր վճիռը
17:31 07/02/2014  |  ԼՐԱՀՈՍՀունահայ համայնքը նամակ է հանձնել Շվեյցարիայի դեսպանին` Փերինչեքի հարցով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]