Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը՝ 2015-ին ընդառաջ 01/21/2015   18:21  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Սևադա Հայրապետյանին և ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանին, շնորհավորելով նրանց պաշտոնների ստանձնման կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք: Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:
 
Նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքներին: Մասնավորաբար, նախարարության մշակած մի շարք՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին», «Ճարտարապետական գործունեության մասին», «ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (ներառելով «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչումը), ինչպես նաև՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (տնտեսական եղանակով շինարարության թույլատրելի օբյեկտների մասով) ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված նախարար Սարգսյանը կարևորել է 2015-ին վերը նշված օրենքները ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելուն ուղղված աշխատանքները:
 
Անդրադառնալով 2014-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից  շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, նա կարևորել է 2015-ին նոր մոտեցումների մշակումը՝ խթանելու ներդրումային ծրագրերը, և նպաստելու շինարարության կայուն զարգացմանը:
Այս առումով Ն. Սարգսյանը հիշատակել է արդեն իսկ սկսված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք նախադեպային կարող են լինել ոլորտի զարգացման համար՝ փոփոխություններ ապահովելով 2015 թվականի վերջերին:
 
«Անցյալ տարեվերջին՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրվել է «Հին Երևան ծրագրի պայմանագիրը, որի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի: Միաժամանակ, նախարարության կողմից աշխատանքներ են կատարվում 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի  կառուցապատման սխեմայի մշակման և ներդրողներին այն ներկայացնելու ուղղությամբ»:
 
Ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է նաև քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի դերն ու նշանակությունը, նշելով, որ այն տարիներ շարունակ զուտ շինարարություն կազմակերպող կառույց է եղել` հետին պլանում թողնելով իր բուն՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործառույթը: 
 
Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին՝ իրավական ակտերի համատեքստում հատուկ նորմատիվային պահանջներ մշակել, հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:
 
Անդրադարձ կատարելով դեռևս նախորդ տարի սկսված ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերին՝ ուղղված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացմանը, նախարար Սարգսյանը հանձնարարել է ուսումնասիրել և խոշորացված նախահաշիվ կազմել Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով՝ նպատակ ունենալով տվյալ խնդիրը առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը:
 
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև աղետի գոտու բնակապահովման ծրագրերին, նախարարության պատասխանատուներին հանձնարարելով, որ հետևողական լինեն սեփականաշնորհման գործընթացի արագ իրականացմանը, քանի որ 2014-ին մեկնարկած ԲԳՎ ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանով: Նա նշել է, որ 2015 թվականին պետք է ամբողջովին ավարտին հասցվի երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը:
 
Նարեկ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է քաղաքաշինության նախարարության մարզային այցելությունները՝ մարզային քաղաքներին և գյուղական բնակավայրերին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և տեղերում զարգացման ծրագրեր իրականացնելու համատեքստում:
 
Նախարարը կարևորել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության և միջազգային կառույցների համագործակցությունը` նշելով որ ըստ նախնական պայմանավորվածության՝ այս տարվա մայիսին նախատեսվում է ՀՀ և ՌԴ քաղաքաշինության ոլորտների պատասխանատուների հանդիպում և փոխհամագործակցության պայմանագրերի ստորագրում: Միաժամանակ նախարարությունը կշարունակի արդյունավետ կերպով համագործակցել իր եվրոպական գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, KFW բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական ֆոնդի հետ և այլն:
 
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև շինարարության և ճարտարապետության երախտավորների գործունեության քարոզման ու հանրահռչակման խնդրին՝ այս համատեքստում կարևոր համարելով Հայաստանի շինարարների միության հետ վաստակաշատ շինարարների գործունեությունը հանրությանը մատչելի և ամբողջական ներկայացնելուն ուղղված ժողովածուի հրատարակումը: 
 
Իսկ ճարտարապետության ոլորտի երախտավորների կյանքն ու գործը հանրությանը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքների ցանկում նախարարը հիշատակել է անցյալ դարասկզբի հայ ճարտարապետներ Բորիս Մեհրաբյանի և Վլադիմիր Միրզոյանի վերաբերյալ գրքերի հրատարակումը՝ գնահատելով հայ ճարտարապետության մեջ կարևոր դեր ունեցած և այսօր հանիրավի մոռացության մատնված մեր երևելիների գործունեության ըստ արժանվույն ներկայացումը սերունդներին:
 
Ն. Սարգսյանն առանձնաբար անդրադարձել է 2015 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության 2 կարևոր նախաձեռնություններին, ավստրիացի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատության երկրորդ հատորի թարգմանության գործում ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին աջակցություն ցուցաբերելուն, ինչպես նաև՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ (ղեկավար՝ Սամվել Կարապետյան)՝ Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական գրքի հրատարակությանը: 
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

11:09 21/01/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել
17:16 15/01/2015  |  ԼՐԱՀՈՍԴյուրացվում է բնակելի տների կառուցապատման գործընթացը
17:34 23/12/2014  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Սարգսյանն Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել
16:29 23/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱնավարտ մնացած կառույցների տերերին կպատժեն բարձր հարկերով
21:07 05/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀիմնարար մոտեցում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց բարձրացրած հարցերին
15:19 27/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀամաժողով՝ «Քաղաքաշինության ապագան» խորագրով
13:57 22/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
11:11 18/11/2014  |  ԼՐԱՀՈՍՔաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի
12:00 13/11/2014  |  ԼՐԱՀՈՍ«Հին Երևան» ծրագրի աշխատանքները կսկսվեն 2015 թվականին
18:19 07/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿմշակվի Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]