Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Արցախում 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կաճի մոտ 13 %-ով 12/23/2014   19:39  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարությունը սահմանել է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազար դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 800 դրամ: Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015 թվականի հունվարի 1-ից կկազմի շուրջ 43200դրամ` աճելով մոտ 13 %-ով:

Անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, բազմազավակ, միածնող ընտանիքների և փախստական քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ նրանց կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ պետական ֆինանսական աջակցություն, որն արտահայտվելու է հիփոթեքային վարկի տոկոսագումարների սուբսիդավորմամբ և կանխավճարի տրամադրմամբ:

Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչև 10 տարի ժամկետով: Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ շահառուներին հատկացվելու է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 30 տոկոսի չափով, որից երկու երրորդը կամ գործարքի արժեքի 20 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը՝ վերադարձման պայմանով: Մնացած շահառուներին տրամադրվելու է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսի չափի կանխավճար՝ վերադարձման պայմանով:

ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքացիների բնակարանային պայմանների բարելովումը նախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից մեկն էր հանդիսանում: Այս ծրագիրը վերաբերում է սոցիալական այն կատեգորիաներին, որոնք հիմնախնդիր ունենալով հանդերձ, ընդգրկված չէին անվարձահատույց բնակարանների տրամադրման պետական ոչ մի ծրագրում: Չնայած գործող հիպոթեքային ծրագիրը համեմատաբար մատչելի է, բայց մեր շատ քաղաքացիների համար` երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, փախստականների և սոցիալապես խոցելի խավի համար, ովքեր ֆինանսական լուրջ դժվարություններ հետ է կապված:

 «Սույն որոշումը կհամարեի 2015 թվականի՝ կառավարության ամենակարևոր սոցիալական ծրագրերից մեկը, որը նախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից էր հանդիսանում: Այն ոչ թե վերցվել է որևէ երկրի փորձից, այլ հաշվի են առնվել ԼՂՀ քաղաքացիների կարիքներն ու հնարավորությունները»-, ընդգծել է վարչապետ Հարությունյանը:

Գործադիրի ընդունած որոշմամբ՝ 40 տոկոսով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը` ապահովելով միջին չափի շուրջ 13 % աճ:

 2015 թվականի հունվարի 1-ից 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև նույն պատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը: 8000-ական դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի` աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին և ընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:

Կառավարությունը սահմանել է ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև հաստատել է ստուգումների ստուգաթերթը և ըստ անհրաժեշտության ստուգումների հարցաշարը: Մեկ այլ որոշմամբ՝ պարզեցվել է խնամքի կարիք ունեցող անձանց համապատասխան հաստատություններում տեղավորման գործընթացը: Ըստ փոփոխության՝ խնամքի կարիք ունեցող անձինք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կտեղավորվեն վերջինիս կողմից՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարի ընդունած որոշման հիման վրա:

 Նիստում կառավարությունը հաստատել է երեխաների իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը, որում ընդգրկված են երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի, մարզական և մշակութային կյանքի կազմակերպմանն ուղղված միջոցառումներ:

Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ գործադիրը որոշում է ընդունել հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններին պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ տալու մասին: Որոշման համաձայն՝ 216 դպրոցներ միավորվել են մի շարք ՊՈԱԿ-ներում: Շրջանների հանրակրթական դպրոցների գերակշիռ մասի ֆինանսատնտեսական գործունեությունը իրականացվելու է կենտրոնացված ձևով, իսկ մյուս դպրոցները կգործեն որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Կառավարությունը հաստատել է բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2015-2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ցանկում չընդգրկված, սակայն պահանջված մասնագիտությունների համար ՀՀ բուհերում կհատկացվեն նպատակային տեղեր:

Գալիք ուսումնական տարում նախատեսվում է Շուշիում բացել արհեստագործական ուսումնարան՝ առկա ուսուցման համակարգի «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ» և այլ մասնագիտացումներով:

Գործադիր մարմնի ընդունած որոշման համաձայն փոփոխություն է մտցվել հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների կարգում: Համաձայն փոփոխության` հանձնաժողովի կազմում ներառվել է նաև տվյալ ոլորտում կարևորագույն դերակատարություն ունեցող պետական կառավարման մարմինը: Փոփոխվել են հանձնաժողովի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ժամկետները, ինչպես նաև մտցվել է նոր կարգ` հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու գործընթացի վերաբերյալ:

Գործադիր մարմինը հաստատել է գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը, որի անդամները գրադարանների ռազմավարական զարգացման, գիտական ծրագրերի, դրանց ֆինանսավորման, բյուջետային միջոցների բաշխման հարցերի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու են պետական լիազորված մարմին:

Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձն օտար լեզվի իմացության համար կստանա հավելավճար. այդ մասին որոշում է ընդունել կառավարությունը և սահմանել հավելավճարի չափը՝ երկու օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության դեպքում՝ դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10, դրանից ավելի օտար լեզուների իմացության համար՝ 15 տոկոսի չափով:

Գործադիրի որոշմամբ՝ ստեղծվել է «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և հաստատվել դրա կանոնադրությունը: Արգելոցի ստեղծմամբ լիարժեք կիրականացվի տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաև մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումը:

«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող բնակելի տները և գույքը, որպես նվիրաբերություն, փոխանցվել և ամրագրվել են «ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ արգելոցի պատմական միջավայրի ամբողջականացման և պահպանման նպատակով:

Կառավարության որոշմամբ՝ կազմվելու է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, որի ստեղծման և վարման համար կհատկացվի 2մլն 640 հազար դրամ գումար: Շտեմարանը հանրամատչելի կդարձնի հանրապետությունում գտնվող հուշարձանների մասին տեղեկությունները:

Նիստում հավանության են արժանացել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում նվազեցնել այդ հիվանդության, բարձիթողության և դրա պատճառով մահացության ցուցանիշները:

Նիստում կառավարության հավանությանն է արժանացել ««Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնության նպատակն է բարձրագույն կրթության բնագավառում սահմանել պետական քաղաքականության միասնական չափանիշներ, ապահովել անհրաժեշտ պայմաններ և ուսուցման որակ, ինչպես նաև վճարովի համակարգում կիրառել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման մեխանիզմներ:

Գործադիր մարմնի հավանությանն է արժանացել նաև «ԼՂՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կկարգավորվեն հասարակական մի շարք հարաբերություններ, կհստակեցվեն ջրային համակարգում առկա խնդիրների լուծման ուղիները, կսահմանվեն միջազգային պրակտիկայում ընդունված որոշ հասկացություններ:

Հանրապետությունում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գնային քաղաքականության բարելավման, Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակի վիճակագրության հստակեցման և զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պարտադիր հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դրանց տարբերազատման հստակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը լրացումներ է առաջարկել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում: Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]