Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Ռոման Բերեզովսկի. Հավաքականի ֆուտբոլիստները պետք է բարելավեն ֆիզիկական վիճակներն իրենց ակումբներում 12/15/2014   22:03  |  Մարզական

 
Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին այս տարի 40 տարեկան դարձավ, սակայն չնայած տարիքին՝ փորձառու դարպասապահը շարունակում է բարձր մակարդակի խաղ ցուցադրել։ Armsport.am-ի հետ զրույցում Բերեզովսկին ամփոփեց մրցաշրջանի ընթացիկ արդյունքները եւ պատմեց հաջորդ տարվա պլանների մասին.
 
-Ռուսաստանի առաջնության ձմեռային հատվածի արդյունքներով «Դինամոն» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ անցկացնելով մեկ խաղ պակաս։ Ի՞նչ դիրքի համար կարող է պայքարել թիմը աշնանը՝ հաշվի առնելով նաեւ այն, որ դեռ պետք է մասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին։
 
-Տղաներն արդեն վատ չեն համագործակցում, իսկ ժամանակի ընթացքում միմյանց հետ խաղն ավելի լավը կդառնա։ Կարծում եմ, որ վերջերս մեզ հաջողվել է անպարտելիության հաջող շարք գրանցել. դա լավ նշան է։ Մեր առաջ կոնկրետ նպատակ դրված չէ,  պետք է ամեն խաղում հաղթել, եւ ես կարծում եմ, որ «Դինամոն» ի վիճակի է կրճատել միավորների տարբերությունն առաջատարներից։ Եվրոպա լիգայում եւս հեշտ չի լինելու, քանի որ փլեյ-օֆֆ փուլում մրցակիցները հետզհետե ավելի ուժեղ են լինելու։
 
Ամեն ինչ առավել պարզ կլինի առաջնության ավարտի ժամանակ եւ եթե հնարավորություն լինի պայքարել կոնկրետ տեղի համար, վստահ եմ՝ տղաներն ամեն ինչ կանեն դրա համար։
 
-Դուք գրեթե խաղաժամանակ չեք ստանում «Դինամոյում», սակայն Ձեր հնարավորությունները լավ ծանոթ են մարզչական շտաբին։ Այժմ Ձեզ ամեն ինչ գոհացնո՞ւմ է «Դինամոյում»։
 
-Այո, ես գոհ եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում ակումբում։ Վերջերս ես թեթեւ վնասվածք ստացա, սակայն արդեն վերականգնվել եմ եւ ինձ լավ եմ զգում։ Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ հուսով եմ՝ հետագայում ինձ հնարավորություն կընձեռեն եւս մի քանի հանդիպում անցկացնել «Դինամոյի» կազմում։
 
-Այս տարի Հայաստանի հավաքականը փոխեց մարզչին, նոր խաղացողներ են հայտնվել կազմում։ Ձեր կարծիքով թիմը նախորդ տարվա համեմատ ավելի ուժե՞ղ է դարձել։
 
-Եթե դատենք արդյունքներով, ապա ինձ թվում է այդքան էլ այդպես չէ, սակայն նշեմ, որ մենք բարելավել ենք խաղը պաշտպանությունում։ Իհարկե, որակավորման փուլում 1 միավորն անբավարար արդյունք է։ Սակայն, մեր խաղերը նայելիս կտեսնենք, որ  մրցակիցներին հիմնականում զիջում ենք երկրորդ խաղակեսերում։
 
Հենց նույն գերմանացիներին, դանիացիներին, սերբերին, եւ մեծ հաշվով Պորտուգալիային մենք պարտվեցինք միայն երկրորդ խաղակեսում։ Հավանաբար խնդիրը թաքնված է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի մեջ։ Այս ուղղությամբ ֆուտբոլիստները պետք է աշխատեն իրենց ակումբներում։
 
-Այս տարի Հայաստանի հավաքականը հանդիպել է Եվրո-2016-ի ընտրական փուլի գրեթե բոլոր մրցակիցներին։ Ո՞ր թիմերին եք համարում մեր թիմի գլխավոր մրցակիցը դեպի Ֆրանսիա ուղեգրի համար պայքարում։
 
-Դանիան եւ Պորտուգալիան, հավանաբար, գլխավոր ֆավորիտներն են, իսկ հիմա նրանք նաեւ առաջատարներն են վաստակած միավորներով։ 3-րդ տեղի համար պայքարը թեժ է լինելու, սակայն հանգամանքների բարենպաստ դասավորման դեպքում կարող ենք նաեւ 2-րդ տեղի համար պայքարել, որը թույլ կտա մեզ անմիջապես դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ։
 
-«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն իրավունք ունի հանդես գալ Հայաստանի հավաքականում. հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը:
 
-Նա լավ դարպասապահ է, ով հաջող հանդես եկավ Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածում: Չնայած Բելառուսի հավաքականի փորձառու դարպասապահ Սերգեյ Վերեմկոյի կողմից եղած մրցակցությանը՝ Յուրչենկոն տեղ է զբաղեցրել հիմնական կազմում եւ ապացուցել իր մակարդակը:
 
Մեկ անգամ արդեն հանդիպել եմ նրա հետ, ճիշտ է, դա շուտ էր՝ դեռեւս «Խիմկիում» հանդես գալու ժամանակ: Նա այդ ժամանակ եկել էր թիմի հավաքին, սակայն չեմ հիշում, թե ինչ նպատակով: Յուրչենկոն ծնունդով Թուրքմենստանից է, իսկ դա նշանակում է, որ հարավային մարդուն հատուկ մենթալիտետ ունի, որը նման է մեզ (ծիծաղում է):
 
-Ո՞ւմ եք համարում Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
 
-Չնայած «Բորուսիայի» անհաջող ելույթներին՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եմ համարում Հենրիխ Մխիթարյանին: Նա իրեն լավ է դրսեւորել հավաքականում, եւ երբեմն թվում էր, որ Հայաստանի հավաքականում ավելի լավ է խաղում, քան ակումբում:
 
Հնարավորություն չունեի հետեւելու Ղազախստանի առաջնությանը, սակայն ցանկանում եմ նշել Ռոբերտ Արզումանյանին, ով լավ էր հանդես գալիս ազգային ընտրանու կազմում: Յուրա Մովսիսյանը երկար ժամանակ է բաց թողել վնասվածքի պատճառով, իսկ Արաս Օզբիլիսը երկար ժամանակ է ինչ չի խաղում: Գեւորգ Ղազարյանն իր ակումբում անորոշության մեջ է: Ընդհանուր առմամբ, մյուս գլխավոր թեկնածուները հավասարաչափ են իրենց դրսեւորել:
 
-Դուք հայտնի եք 11 մետրանոցներ հետ մղելու Ձեր ունակությամբ եւ ամենայն հավանականությամբ հավաքականը մարզումների ժամանակ աշխատում է այդ ուղղությամբ. ո՞վ է հավաքականում ամենալավն իրացնում դրանք:
 
-Կարծում եմ, որ այդ հարցը կապված է Սերբիայի հավաքականի դեմ խաղի հետ (ծիծաղում է): Պետք է ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում թիմը գերազանց խաղաց: Տղաները ջանք չխնայեցին, իսկ թիմի առաջատարը հենց Մարկոսն էր, ով մեծ վարպետ է եւ այդ օրը շատ լավ հանդիպում անցկացրեց:
 
Այդ րոպեին, երբ մրցակցի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, հարձակման գծի ֆուտբոլիստները չափազանց հոգնած էին, իսկ մենք մեկ փոխարինում էինք կատարել: Կարծում եմ, որ պահեստայինների նստարանից պետք է հուշեին, որ հարվածը իրացներ պաշտպաններից մեկը, կամ գոնե հենակետային կիսապաշտպանը, ով կփորձեր հուժկու հարվածով նպատակին հասնել: Ոչ մի դեպքում այն չպետք է իրացներ հարձակման գծի ֆուտբոլիստ: Վստահ եմ, որ այլ իրավիճակում Մարկոսը հեշտությամբ գոլ կխփեր, հնարավոր է նաեւ՝ դարպասապահը գնդակի հակառակ ուղղությամբ նետվեր:
 
-Ինչպե՞ս եք գնահատում ավարտվող տարին Ձեզ համար եւ ի՞նչ եք ակնկալում 2015 թվականից:
 
-Տարին միանշանակ չէր ինձ համար: Ավելի գոհ կլինեի, եթե Հայաստանի հավաքականն ունենար 3 միավոր: Սակայն դրա հետ մեկտեղ չի կարելի մոռանալ, որ ունեինք կորուստներ՝ մասնավորապես Արասը եւ մյուսները: Անհրաժեշտ է լավատեսորեն նայել ապագային եւ հույս ունենալ, որ Հայաստանին կհաջողվի հասնել իր նպատակին:
 
Ինչ վերաբերում է «Դինամոյում» ելույթներիս, ապա «Զենիթի» եւ «Սպարտակի» դեմ խաղերում դժգոհ մնացի ինձնից: Սակայն ընդհանուր առմամբ, եթե հաշվենք, որ 35-36 օրում մասնակցեցի 11 հանդիպման, այդքան էլ վատ չէր:  Եղել է, որ առաջին լիգայում ավելի քիչ հանդիպում եմ անցկացրել մեկ ամսվա ընթացքում եւ դա մեծ ծանրաբեռնվածություն էի համարում իմ տարիքի համար:
 
-Հայտնի է, որ նույնիսկ արձակուրդների ժամանակ փորձում եք պահպանել մարզավիճակը: Հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս եք նախատեսել անցկացնել ամանորյա հանգիստը:
 
-Այո, իմ տարիքում չի կարելի թուլացնել զգոնությունը, որպեսզի չկորցնեմ մարզավիճակս: Ընտանիքով կմեկնենք Թաիլանդ. հյուրանոցի ընտրության ժամանակ հետեւել եմ, որ այնտեղ մարզասրահ լինի: Բացի այդ, բոլոր ֆուտբոլիստները ստացել են մարզումների ծրագիր, ուստի հանգստի ժամանակ զբաղմունք կունենամ (ծիծաղում է):

Հարակից հրապարակումներ`

17:50 18/11/2014  |  ՄարզականԲեռնար Շալանդը և Ռոման Բերեզովսկին քվեարկել են տարվա լավագույնների համար
14:32 16/11/2014  |  ՄարզականՌոման Բերեզովսկի. Այս պարտությունը չի նշանակում, թե մենք կորցրինք լավ տեղում հայտնվելու հնարավորությունը
17:27 07/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրո-2016-ի ամենատարեց ֆուտբոլիստն է
15:49 15/08/2014  |  ՄարզականՌոման Բերեզովսկի. «Պետք է պայքարել այլ ազգերի նկատմամբ ատելության դրսեւորումների դեմ»
18:26 13/06/2014  |  ՄարզականԲերեզովսկին մնում է դինամոյական
11:33 03/06/2014  |  ՄարզականՌոման Բերեզովսկի. «Ալժիրցիները պատժեցին մեզ՝ պաշտպանությունում սխալների համար»
19:50 23/05/2014  |  ՄարզականՌոման Բերեզովսկի. «Գերմանացիների հետ խաղում դրական արդյունքի հասնելը պատվաբեր կլինի»
17:43 19/05/2014  |  ՄարզականԲերեզովսկին անորոշության մեջ է
11:31 10/05/2014  |  ՄարզականԲերեզովսկին դեռևս չի հեռանա
14:23 11/04/2014  |  ՄարզականՌոման Բերեզովսկին պատվաբեր է համարում Լև Յաշինի դիրքում խաղալը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]