Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Նախաքննությունը շարունակելու՝ դատախազի որոշումն ամբողջությամբ անհիմն է, անօրինական և ենթակա վերացման. պաշտպան 12/03/2014   11:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել դատախազի որոշումը, որով վերացվել էր Շենգավիթի քննչական բաժնի քննիչի գործով վարույթը կարճելու՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ինեսսա Պետրոսյանը, ով իրականացնում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպանությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հատկանիշներով:

Ըստ դատախազի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը մեկ այլ քրեական գործի շրջանակում չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է՝ առնվազն երեք օր առաջ դատախազին չի ներկայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը, իսկ նույն բաժնի պետը նախաքննության ժամկետները պահպանելուն հետևելու լիազորությունը պատշաճ չի կատարել:

Արդյունքում, դատախազության գնահատմամբ, «առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնատար դիրքը, ինչն առաջացրել է քրեորեն գործի բնականոն ընթացքն ապահովելու անհնարինություն, այն է` դատախազը զրկվել է նախաքննության ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով երկարացնելու և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ  հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից որևէ մեկն ընդունելու հնարավորությունից»:

Գործն ուղարկվել էր ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու։

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ գործերով քննության վարչության դատախազ Է.Արամյանի կողմից, սակայն, 18.11.2014թ. վերացվել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Ավետիսյանի՝ նոյեմբերի 12-ին կայացրած նշված որոշումը և քրեական գործը կրկին ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:

Միաժամանակ, դատախազ Է.Արամյանը 19.11.14թ. որոշում է կայացրել  Հակոբ Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ  հոդվածի 1-ին մասով ներգրավել է որպես մեղադրյալ:

Պաշտպանական կողմը գտնում է, որ դատախազի՝ 18.11.2014թ. որոշումն ամբողջությամբ անհիմն է, անօրինական և ենթակա է վերացման:

Ըստ  դատախազի՝ քննիչը պարտավոր է նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումն առձեռն հանձնել դատախազին: Քանի որ քննիչը որոշումն առձեռն չի հանձնել, այլ հանձնել է գրասենյակ՝ դատախազին ուղարկելու համար, իսկ գրասենյակի աշխատակցի կողմից որոշումը նույն շենքում գտնվող դատախազին ուղարկելու փոխարեն սխալմամբ ուղարկել է նույն շենքում գտնվող ոստիկանություն և այդ  պատճառով որոշումը դատախազին ուշացումով  է հասել, ուստի, ըստ դատախազի, նախաքննության ժամկետները խախտվելու համար քննիչը ենթակա է քրեական պատասխանատվության:

Ընդ որում, նշելով, որ «քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ»՝ դատախազը եզրակացրել է, թե «օրենսդրի կողմից «ներկայացնել դատախազին» բառը պետք է մեկնաբանել որպես դատախազին հանձնել, այլ ոչ թե՝ հանձնել գրասենյակ», այսինքն, ըստ դատախազի, «ներկայացնել» եզրույթը տառացիորեն և առանց իմաստային փոփոխության նշանակում է «հանձնել»:

Պաշտպանական կողմը գտնում է, որ դատախազի՝ նման եզրահանգումը իրավական հենք չունի, այն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից և մտացածին է:

Պաշտպանը նշում է, որ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքում «հանձնել», «հանձնում» և «հանձնված» եզրույթները օգտագործվում են 211 անգամ` հանձնել իմաստով: Նույնքան անգամ օգտագործվում են նաև «ներկայացնել», «ներկայացնում» և «ներկայացված» եզրույթները:

«Դա նշանակում է, որ օրենսդիրը այդ տերմիններն օգտագործում է տարբեր իմաստներով` հանձնելը` հանձնել իմաստով, ներկայացնելը` ներկայացնելու իմաստով և ոչ մի դեպքում «ներկայացնել» եզրույթը տառացի մեկնաբանմամբ չի կարող նույնացվել առձեռն հանձնելու հետ»,- գտնում է պաշտպանը:

Այսպիսով, ըստ պաշտպանի՝ «ներկայացնել» եզրույթի խեղաթյուրված մեկնաբանմամբ բողոքարկվող որոշումն ընդունած դատախազը ընդամենը փորձել է հիմնավորել իր կողմից առաջադրված անհիմն մեղադրանքը:

Քննիչ Հակոբ Մանուկյանը հայտնել է, որ ունենալով շուրջ 8 ամսվա քննչական աշխատանքի ստաժ, նշված ժամանակ վարույթում ունենալով 27 ընթացիկ քրեական գործ՝ երբեք նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը դատախազին առձեռն չի հանձնել, այլ երեք օր առաջ այդ որոշումները հանձնել է քննչական բաժնի գրասենյակ, և դատախազությունն այդ կապակցությամբ խնդիր չի առաջացրել:

Գործի նախաքննությամբ հաստատվել է, որ տվյալ դեպքում Հակոբ Մանուկյանն իր կողմից ընդունված որոշումը՝ նախաքննության ժամկետի երկարացման մասին, բաժնի պետ Ս.Մկրտչյանի գրությամբ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 10:00 -11:00-ի սահմաններում, ինչպես նախկին բոլոր դեպքերում, հանձնվել է քննչական բաժնի գրասենյակ՝ դատախազություն ուղարկելու համար:

«Իմ պաշտպանյալ Հակոբ Մանուկյանի կողմից որևէ սխալմունք, բացթողում թույլ չի տրվել: Փաստաթուղթը գրասենյակ է հանձնվել պատշաճ վիճակով»,- նշվում է փաստաբանի բողոքում:

Պաշտպանն ընդգծում է նաև, որ եթե դատախազը՝ տեսնելով, որ նախաքննության ժամկետն իր կողմից նախկինում երկարացվելուց հետո այդ ժամանակի ավարտից երեք օր առաջ դեռ չի ստացել քննիչի կողմից ընդունվելիք հնարավոր որոշումներից մեկը, պետք է հսկողություն իրականացնելու շրջանակներում այդ մասին ցուցում տար քննիչին, ինչն էլ առիթ կդառնար՝ պարզելու համար գրասենյակում տեղի ունեցած սխալմունքը և կանխնելու հնարավոր հետևանքները:



 


Հարակից հրապարակումներ`

00:06 02/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախաքննության ժամկետը չերկարացնելու լիազորություն օրենսդրությամբ դատախազին վերապահված չէ. Դիտարկում
10:40 19/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
12:06 04/11/2014  |  Քրեական խրոնիկոնՔննիչի պատճառով ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողը դիմել է փախուստի, իսկ հանցագործության գործիք ատրճանակը չի հայտնաբերվել
16:49 29/10/2014  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատել է. Քրեական գործերի հիմքում դատավարական ժամկետների խախտումներն են
15:09 29/10/2014  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործ՝ ՀՔԾ քննիչի ու բաժնի պետի նկատմամբ
14:58 29/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը չմեկնաբանեց քննիչների դեմ քրեական գործերի հարուցման փաստը
17:15 28/10/2014  |  ԼՐԱՀՈՍԼիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը. ՀՀ քննչական կոմիտե
11:13 16/10/2014  |  Քրեական խրոնիկոնԸստ քաղաքացու` քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք
11:46 15/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԸստ կալանավորի՝ իր բանավոր հաղորդումը վարույթն իրականացնողը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]