Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը 12/03/2014   13:40  |  Միջազգային լրահոս


Ermenihaber.am-ը ներկայացնում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի «Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը» հրապարակումը:  

«Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին:

Սպասելի է, որ Թուրքիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկի քննարկումը: Ամենայն հավանականությամբ, Թունջելի իրական նպատակը Հայոց ցեղասպանության և մյուս զանգվածային ջարդերի բարձրացումն է Խորհրդարանում՝ անկախ արդյունքից: Նման օրինագծի լոկ ներկայացումն իսկ ազգային իրարանցում կառաջացնի Խորհրդարանի ներսում, լրատվամիջոցների և թուրք ժխտողականների շրջանակներում: Թունջելը պետք է գիտակցի, որ նա կարող է զրկվել իր պատգամավորական անձեռնմխելիությունից և մեղադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով արգելված թեմաներ բարձրացնելու համար:

Ողջունելով Թունջելի համարձակ և հանդուգն առաջարկը՝ հայերը, թուրքերը, քրդերը և ուրիշները չպետք է մոռանան, որ Թուրքիայում առաջին անգամ չէ, որ բարձրացվում է հայերի տեղահանության և ջարդերի հարցը: 1918 թ. նոյեմբերի 4-ին, երիտթուրքերի վարչակարգի անկումից անմիջապես հետո և նախքան Քեմալ Աթաթուրքի կողմից 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, Օսմանյան խորհրդարանում առաջարկ ներկայացվեց «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գործած ոճրագործությունների վերաբերյալ. «Բնակչության մեկ միլիոնին, որոնց միակ մեղքը հայ ազգին պատկանելն էր, կոտորեցին և բնաջնջեցին, այդ թվում՝ նույնիսկ կանանց և երեխաներին»: Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ֆեթհի բեյը պատասխանեց Խորհրդարանին՝ ասելով, որ «Կառավարության մտադրությունն է՝ դարմանել մինչ օրս կատարված յուրաքանչյուր անարդարություն, որքանով որ միջոցները հնարավորություն կտան, վերադարձնել իրենց տները նրանց, ում աքսորել են, և հնարավորինս փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»:

Խորհրդարանական քննչական կոմիտեն անցավ համապատասխան փաստաթղթերի հավաքմանը, որոնք նկարագրում էին հայ ժողովրդի զանգվածային ջարդերի համար պատասխանատու անձանց գործողությունները և դրանք հանձնեց Թուրքիայի ռազմական դատարան: «Միություն և առաջադիմություն» կոմիտեի պարագլուխները մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի կոտորածի համար և կախաղան հանվեցին կամ դատապարտվեցին երկարատև բանտարկության: Ռազմական դատարանը Գերմանիայից պահանջեց Թուրքիա վերադարձնել ջարդերի գլխավոր կազմակերպիչներին, որոնք փախել էին երկրից: Գերմանիայի մերժումից հետո նրանց հեռակա կարգով դատեցին և մահվան դատապարտեցին:

Իր առաջարկը պատմական և իրավական նախադեպերով հիմնավորելու համար, Թունջելը պետք է Թուրքիայի խորհրդարան ներկայացնի 1918 թ. խորհրդարանական առաջարկը և քննարկումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն այն ժամանակ կոչվում էր «հայկական տեղահանություններ և ջարդեր»: Նա պետք է նաև ներկայացնի Թուրքիայի ռազմական դատարանների կողմից ընդունված մեղադրական վճիռների պատճենները: Վերջապես, Թունջելը պետք է Խորհրդարանին հիշեցնի Քեմալ Աթաթուրքի պատմական խոստովանությունը, որ նա արել է «Լոս Անջելես էգզամիներ» թերթում 1926 թ. օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր մի քանի միլիոն քրիստոնյա հպատակների համար, որոնց դաժանորեն արտաքսեցին իրենց հայրենի օջախներից և կոտորեցին»: Կհամարձակվի՞ արդյոք որևէ թուրք պատգամավոր ստախոս անվանել արդի Թուրքիայի հիմնադրին:

Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը և կանխի դրա քննարկումը, ապա այն կբացահայտի Էրդողանի կառավարության՝ ճշմարտությանը դիմակայելու սարսափը և իր նախորդների մեղավորության քողարկումը ... Անկախ վերջնական արդյունքից՝ այս առաջարկն անսպասելի դրական զարգացում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին և որոշակի մխիթարություն է բերում թուրքական այլ վայրագությունների զոհերի ժառանգներին:

Թունջելի առաջարկի ներկայացումը Թուրքիայի խորհրդարանում համընկավ Բոլիվիայի Սենատի և խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման հետ: Հատկանշական է, որ այս ճանաչումը ձեռք է բերվել ցեղասպանության զուտ բնույթից ելնելով, առանց հայկական լոբբիստական ջանքերի, որն էլ ժխտում է թուրքական սովորական պնդումները, թե իբր երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը տեղի հայ համայնքների ճնշման տակ: Բոլիվիայում հայկական համայնք չկա...»

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



 


Հարակից հրապարակումներ`

13:21 01/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն շնորհակալ է Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին
07:59 01/12/2014  |  ԼՐԱՀՈՍԲոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ
11:01 27/11/2014  |  Միջազգային լրահոսՔրդական ծագումով թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան
17:25 16/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահը՝ Գավրիլ Ավրամիդիսին. Տարակուսելի է հույն որոշ պատգամավորների վարքագիծը
16:28 10/09/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ
14:22 10/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդուարդ Շարմազանով. Հույն պատգամավորների քայլը ծառայություն է ողջ մարդկությանը եւ քաղաքակրթությանը
12:43 10/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն իր երախտիքն է հայտնում Հունաստանի խորհրդարանին
15:28 06/09/2014  |  Միջազգային լրահոսՀունաստանի խորհրդարանը մասամբ քննարկել է Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը
15:19 05/09/2014  |  Միջազգային լրահոսԹուրքական քաղաքը խզել է «Քույր քաղաքների» պայմանագիրը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Կավառնայի հետ
13:49 03/09/2014  |  Միջազգային լրահոսՀունաստանի խորհրդարանը ուրբաթ օրը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]