Թեմաներ
Շաբաթ 09 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   23:49 Իսրայելը հրաժարվել Է ընդունել Լիբանանում փեյջերների պայթեցման մեղքը 09/20/2024   23:32 Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան 09/20/2024   23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը 09/20/2024   23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը 09/20/2024   23:05 Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին 09/20/2024   22:49 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 09/20/2024   22:35 Ութժամյա քնի օգտակարությունը հերքվել է 09/20/2024   22:22 Կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը 09/20/2024   22:12 «Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր». Վիգեն Անանյան 09/20/2024   21:51 Լիբանանում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 9-ի 09/20/2024   21:31 ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի. Էդգար Ղազարյան 09/20/2024   21:15 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/20/2024   21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր 09/20/2024   20:47 Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Փաշինյան 09/20/2024   20:31 Լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային․ Bank of Georgia-ի խորհրդի նախագահ 09/20/2024   20:28 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել 09/20/2024   20:25 ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտությունը սպառնում է հատել կարմիր գծերը. 3-րդ համաշխարհայինի վտանգը ռեալ է․ Գրիգոր Բալասանյան 09/20/2024   20:16 Երիտասարդական ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր 09/20/2024   20:08 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 20 օրով փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   20:01 Փաշինյանը քնեց արթնացավ ու նոր հիշե՞ց, որ ՀԱՊԿ-ը վտանգավոր է. Նահապետյան 09/20/2024   19:57 Լիբանանից մեկ ժամում Իսրայելի ուղղությամբ 130 ռեակտիվ արկ է արձակվել 09/20/2024   19:39 Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով. Շատերն արդեն խուսափել են նորից անասուն ձեռք բերելուց 09/20/2024   19:28 Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է հացահատիկի մատակարարումը Չինաստան 09/20/2024   19:10 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   19:04 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   19:01 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ 09/20/2024   18:55 ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ 09/20/2024   18:52 Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 09/20/2024   18:52 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ 09/20/2024   18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել 09/20/2024   18:32 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան 09/20/2024   18:25 Շուրջ հարյուր մասնակից՝ Արցախից և Հայաստանից․ խաղային լիգան թեժ է լինելու 09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից

Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար. Էդվարդ Նալբանդյան 11/26/2014   10:29  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Նոյեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Նախարարի ելույթին ներկա են եղել Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին: 
 
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումը, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։
 
Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է.
 
«Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները` փոխվստահության ամրապնդման և հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների:
 
Որքան նավթագազային եկամուտներ են մտնում Ադրբեջանի բյուջե, այնքան շատ զենք և սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: Նախորդ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը 136 միլիոնից հասել են 3,6 մլրդ ԱՄՆ դոլարի 2014թ.` աճելով ավելի քան քսանհինգ անգամ, և Բաքուն այժմ պարծենում է, թե եկող տարվա ռազմական բյուջեն աճելու է 27%-ով` կազմելով 4.8 մլրդ ԱՄՆ դոլար: Ադրբեջանի կողմից անհամաչափ ռազմական ծախսերը և սպառազինության ձեռքբերումը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը:
 
Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները՝ ներկայացված Սանկտ Պետերբուրգում (հունիս 2010թ.), Աստրախանում (հոկտեմբեր 2010թ.), Սոչիում (մարտ 2011թ.) և Կազանում (հունիս 2011թ.) կայացած գագաթաժողովների ընթացքում: Կազանի գագաթաժողովին հետևեց հիմնարար սկզբունքների շուրջ բանակցային գործընթացի գրեթե երկու տարվա դադար: Այս ընթացքում Ադրբեջանը հաճախակիացրեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները։ 
 
Բայց ամենից զարհուրելի քայլը ադրբեջանցի սպա Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր, ով կացնով գլխատել էր քնած հայ սպային, երբ նրանք Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացին: 
 
Երբ անցյալ տարվա նոյեմբերին` տխրահռչակ սաֆարովյան դեպքից որոշ ժամանակ անց, համանախագահների ջանքերի շնորհիվ Վիեննայում վերսկսվեցին շփումները` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հույսեր առաջացան, որ բանակցային գործընթացը կարող է առաջ շարժվել: Ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Ադրբեջանը արեց հնարավոր ամեն ինչ` ապակայունացնելու իրավիճակը հակամարտության գոտում։ 
 
Ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր իրականացրեց, որոնք բազմաթիվ զոհերի հանգեցրին` կտրուկ մեծացնելով լարվածությունը: 
 
Հայ գյուղացին, ով սխալմամբ շփոթվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով դաժանորեն նվաստացվեց տեսախցիկների առջև, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից։ 
 
Ադրբեջանում ականավոր լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների ահաբեկումն ու հետապնդումը, նրանց «Հայաստանի լրտեսներ», «ժողովրդի թշնամիներ» պիտակավորումը սովորական երևույթ են դարձել և օգտագործվում են` խաղաղության ու հաշտեցման ջատագովներին զրպարտելու, վարկաբեկելու նպատակով։ 
 
Այս ամենը լրջորեն վտանգում է բանակցային գործընթացը:
 
Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները, նախևառաջ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ապա ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, այնուհետև Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:
 
Փարիզյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացրեց հակահայկական սադրիչ հռետորաբանության մի նոր ալիք, և այդ երկրի պաշտպանության նախարարը նորից սպառնաց, որ իր երկիրը կլուծի ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով:
 
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում։
 
Առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։
 
Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանը իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը` օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:
 
Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:
 
Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:
 
Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել։ Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի` արցախյան հիմնախնդի կարգավորման համար»: 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:10 26/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀեռախոսազրույց` Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի նախագահի միջև
21:31 21/11/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը
11:10 18/11/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել
13:25 03/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարի և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը
23:22 28/10/2014  |  ՀարցազրույցԷդվարդ Նալբանդյան. Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա
17:30 22/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է շարունակել իր համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի հետ
12:33 22/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
16:12 15/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին
17:17 13/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
17:21 09/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Արխիվ

[]