ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին ոստիկանը մեղավոր ճանաչվեց մարդ առեւանգելու, բռնաբարելու, ավազակային հարձակման համար եւ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման 11/17/2014 13:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղավոր ճանաչեց նախկին ոստիկան Էդգար Վարագյանին ու դատապարտեց 15 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Դատարանը հաստատված համարեց ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուժող կնոջը բռնաբարելու համար, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի տուժողի մեքենային տիրանալու համար, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 3, 4 և 6-րդ կետերով՝ տուժող կնոջն ու նրա անչափահաս դստերն առևանգելու համար և 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար:
Դատարանը մասնակի բավարարեց տուժողի քաղհայցը՝ ամբաստանյալից հօգուտ իրեն 3 907 000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ մեղադրող Գևորգ Գևորգյանը պնդել էր հիշյալ մեղադրանքը ողջ ծավալով և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Մինչև դատական նիստի սկսվելն ամբաստանյալը բարձրաձայն հետաքրքրվեց, թե որն է «Փաստինֆո»-ի լրագրողուհին, ապա «ստրիպտիզ» բառը հնչեց, ինչից կարելի էր ենթադրել, որ ամբաստանյալը դժգոհում էր նախորդ դատական նիստի «Փաստինֆո»-ի անդրադարձից:
Հիշեցնենք, որ անցյալ դատական նիստին ամբաստանյալը պատռել էր սեփական շապիկը ու ցույց տվել չսափրված մարմինը, ապա չամաչելով անգամ անչափահաս տարիքից նոր-նոր դուրս եկած երիտասարդ աղջիկների ներկայությունից, հայտարարել էր, որ «հիմա էլ շալվարս կհանեմ», դատարանի միջամտության արդյունքում գործը շալվարին չէր հասել:
Եվ ինչո՞ւ է զարմանում ամբաստանյալը, որ լրագրողը, և ոչ միայն «Փաստինֆո»-ի, իրերը կոչել է սեփական անուններով՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես «ստրիպտիզի փորձ»:
Նշենք, որ սեփական նախաձեռնությամբ «քննչական փորձարարության» դիմած ամբաստանյալն այդպիսով նպատակ ուներ հերքել տուժող կնոջը բռնաբարելու մեղադրանքը՝ ըստ գործի տվյալների, տուժող կնոջը բռնաբարած անձի մարմնի ինտիմ հատվածները սափրված են եղել:
Լրագրողի ինքնությունը պարզելուց հետո ամբաստանյալը անցավ ակնհայտորեն սպառնալիքների լեզվին՝ այդ մասին են վկայում լրագրողներին հասած արտահայտությունների պատառիկները:
Ի դեպ, դատավճռի հրապարակումից հետո «բարեմաղթանքներ» հնչեցին նաև՝ դատավորի երեխաներին ուղղված:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել