ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՓՊ-ն մտահոգված է. Նոր օրինագիծը չի կատարում մայրությունը պաշտպանելու և հովանավորելու պոզիտիվ պարտականությունը 10/29/2014 13:04 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կիսում է ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հասարակության մտահոգությունը:
Ինչպես նշվում է Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ՝ Փաստաբանների պալատը հարցին մոտենում է ոչ միայն այն տեսանկյունից, որ նշված օրենքի նախագիծը կարող է վատթարացնել փաստաբանների պալատի անդամ կին փաստաբանների սոցիալական վիճակը, այլ առհասարակ, այն կարող է Հայաստանի Հանրապետությունում մայրության և ծննդաբերության խթանմանը լուրջ խոչընդոտ հանդիսանալ, անկախ այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված է մայրության նպաստ սահմանել նաև չաշխատող կանանց համար:
Փաստաբանների պալատն առանձնացրել է օրենքի նախագծով առաջարկվող այն հիմնական փոփոխությունները, որոնք էականորեն վատթարացնում են կանանց իրավական վիճակն ի համեմատ գործող իրավակարգավորման.
1. Նախագիծը նախատեսում է, որ նախածննդյան և հետծննդյան (մայրության) նպաստի չափը կախված է լինելու վերջին աշխատավայրում կնոջ աշխատանքի ստաժից, ընդ որում մինչև 1 տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ միջին աշխատավարձի 40%, 1-ից 3 տարվա դեպքում՝ 60%, 3 տարուց ավելին՝ 80%: Մինչդեռ գործող օրենսդրությունը անկախ ստաժից նպաստի չափ է սահմանել միջին աշխատավարձի 100%-ը:
2. Նախագծով սահմանվում է մայրության նպաստի վերին շեմ, ինչը բացակայում է գործող օրենսդրությամբ:
3. Նախագծով երեխայի խնամքի համար նախատեսված 18.000 ՀՀ դրամ նպաստը կտրամադրվի մինչ երեխայի 1 տարին լրանալը, մինչդեռ գործող օրենսդրությամբ այն տրամադրվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը:
4. Նախագծով քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում, մինչդեռ գործող օրենսդրությամբ նման սահմանափակում առկա չէ:
Վերը նշված փոփոխությունների վերաբերյալ Փաստաբանների պալատը ներկայացրել է իր դիտարկումները։ Ըստ այդմ՝ փաստաբանների կարծիքով՝ նախածննդյան և հետծննդյան (մայրության) նպաստի չափը նույն գործատուի մոտ աշխատանքային ստաժից կախվածության մեջ դնելը կհակասի կնոջ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածով ամրագրված աշխատանքի ընտրության ազատությանը, մի պարզ պատճառով, քանի որ կինը հղիության դեպքում ստիպված է լինելու չփոխել աշխատավայրը աշխատանքային ստաժը պահպանելու և ավելի բարձր հղիության նպաստ ստանալու տեսանկյունից, անկախ նրանից, որ նախատեսվելիք նոր աշխատատեղը կարող է ավելի բարենպաստ լինել կնոջ համար՝ թե աշխատավարձի և թե առաջխաղացման տեսանկյունից.
Բացի այդ, անձը, որը նոր աշխատատեղում ունի մեկ տարուց պակաս աշխատանքային ստաժ սովորական պայմաններում կարող է ստանալ նույն չափի մայրության նպաստ, ինչը նախագծի համաձայն կստանա չաշխատող կինը, ինչը արդարացի չէ նաև այն պատճառով, որ եկամտային հարկ վճարող անձը չի կարող նույն նպաստը ստանալ, ինչ նման հարկ ընդհանրապես չվճարողը:
Սիաժամանակ ՓՊ-ն նշել է, որ Եվրոպայի խորհրդի Վերանայված սոցիալական խարտիայի 8-րդ կետի համաձայն՝ աշխատող կանայք մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն, իսկ Խարտիայի 8-րդ հոդվածի ուժով անդամ պետությունները պետք է վերջիններիս տրամադրեն վարձատրվող արձակուրդ: Ընդ որում, ԵԽ մոտեցումն այս հարցում այն է, որ վճարովի արձակուրդի չափը պետք է հնարավորինս մոտ լինի կնոջ կողմից ստացվող աշխատավարձին: Մինչդեռ նման փոփոխությամբ պետությունը փաստորեն հետ քայլ է կատարում իր կողմից վավերացված միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումից:
Ավելին՝ Ազատազրկված անձին մայրության նպաստ չտալը ուղղակիորեն հակասում է «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականի 1-ին մասի 2-րդ կետին, համաձայն որի՝ «Ազատությունից զրկված անձինք պահպանում են իրենց բոլոր այն իրավունքները, որոնցից նրանք օրինականորեն չեն զրկվել նրանց դատապարտելու կամ կալանավորելու մասին որոշմամբ»:
«Գտնում ենք, որ ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արդյունավետորեն չի կարող ապահովվել պետության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ սոցիալական ոլորտում մայրությունը պաշտպանելու և հովանավորելու պոզիտիվ պարտականությունը»,- նշված է ՓՊ նախագահի անունից տարածված հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել