ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահի բարեկրթության դասերը պատգամավորներին 10/20/2014 17:39 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկումն ընթացավ ոչ թե ըստ էության, «այլ՝ ով ինչ, այսպես չակերտներով, դարդ ու ցավ ուներ, փորձեց ներկայացնել, իբրև թե հասարակությունը կլսի դա, եզրակացություն կանի»: Այս տեսակետը խորհրդարանի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ քաղաքական մեծամասնությունն այդ կարծիքին չէ:
Ըստ նրա՝ կարևորն այն է, որ ունենք Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, որը գնալով կայանում է: Նաև ընդգծեց, որ, ի տարբերություն ընդդիմադիր գործընկերների, իրենք բավականին դրական են գնահատում ՄԻՊ-ի գործունեությունը:
Նշենք, որ այսօրվա ելույթներում պատգամավորներն անդրադարձան տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտման դեպքերին՝ սկսած դատական համակարգից, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռից, վերջացրած ԱԺ զուգարանների դիմաց տեղադրված տեսախցիկների առատությունից:
«Մեր ժողովրդի մի զանգված կա, որն ընդհանրապես չի հավատում ո՛չ բարեփոխումներին, ո՛չ դատական համակարգին: Խոսում ենք և՛ դատաիրավական, և՛ տարբեր ոլորտների՝ առողջապության մասին: Բոլոր ոլորտներում էլ թերություններ կան, ինչպես արձանագրել է Վերահսկիչ պալատը: Այս ամենը մենք ունենք և դրա կողքին ավելի շատ խնդիրներ ունենք»,-հայտարարեց Գ.Սահակյանը:
Նա նշեց նաև, որ ուզում է «խոսել խոսելու տակտի մասին». «Չի կարելի դատավորի դեր կատարել, կարելի է գնահատականներ տալ, քննադատել: Այս ամբիոնը դրա համար չէ»:
ԱԺ նախագահը դժգոհեց, որ ինչքան ԱԺ նիստը նախագահողը փորձում է «ինչ-որ ձևով բարեկրթություն մտցնել, միևնույն է՝ անպատվությունը, անկոռեկտությունը, իբրև թե հերոսացման պրոցեսով գնալը շարունակվում է»:
«Սա միտինգ չէ, սա օրենսդիր մարմին է: Սա այն մարմինն է, որը վճռական է մեր պետության հետագա բոլոր գործընթացների ճանապարհին: Այնպես որ, ես պիտի խնդրեմ, շատ կոռեկտ խոսել»,-հորդորեց նա:
«Ես բարեկրթության կողմնակից եմ որպես Ազգային ժողովի նախագահ: Ինձ մի թողեք, որպեսզի ես նիստերի ժամանակ գործեմ որպես Գալուստ Սահակյան, որովհետև ես էլ պատգամավոր եմ, կարող եմ այդ մոտեցումներով ձևավորել իմ խոսքը: Ես Ազգային ժողովի նախագահ եմ և բոլորի համար եմ նախագահ, միայն ինձ համար նախագահ չեմ»,-ասաց ԱԺ նախագահ Գ.Սահակյանը՝ հավելելով. «Ես ուզում եմ, որ, բացի ընդդիմություն, դիմություն լինելուց, դուք բոլորդ գործընկերներ եք և չափով, ձևով պիտի կարողանաք մեկդ մյուսի և՛ քննադատությունը տանել, և՛ գնահատականները տանել: Իսկ հայհոյանքը, բնականաբար, ոչ ոք չի տանելու»,-ընդգծեց ԱԺ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն