ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և խորհրդարանականներն այցելել են Տավուշի մարզ 08/19/2014 16:00 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահի եւ խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ էր։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան եւ հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։ Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, եւ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։
Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու եւ հակառակորդին հակահարված հասցնելու։
Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
«Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, եւ անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշեց ՀՀ ԱԺ նախագահը:
Այնուհետեւ ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա գտնվեցին մեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշեցին, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասները պաշտպանելու գործում եւ բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։
Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին եւ սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշեցին, որ չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին՝ քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի եւ բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։
Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ։
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ պատգամավորները եղան նաեւ սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում եւ դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցեցին իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, եւ ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ խոհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությանը եւ Տավուշի մարզ կատարած այցին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն արժանի հարված կստանա Հայոց բանակի մարտիկների կողմից, եւ քաղաքական բոլոր ուժերը կմիավորվեն հայրենիքի պաշտպանության շուրջ ու արժանի հակահարված կտան հակառակորդին։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայ ժողովուրդը ձեռք է բերել միավորվելու հատկանիշ, եւ քաղաքական ուժերն էլ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում միշտ միավորվել են եւ կշարունակեն այդպես:
Ըստ պատգամավորների՝ դժվարագույն պայմաններում ժողովուրդը եւ քաղաքական ուժերը համախմբվում են եւ արտաքին թշնամուն միշտ կարողանում են հակահարված տալ:
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին սահմանամերձ Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց Մեղրի եւ հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Տավուշի պատմամշակութային թանգարան:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն