ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահացած նորակոչիկին ներարկված պատվաստանյութերը ժամկետանց են եղե՞լ 10/14/2014 17:53 | Քրեական խրոնիկոն
ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով այսօրվա դատական նիստում պատվաստումային խմբի ղեկավար, վկա Հասմիկ Թունյանը հայտարարեց, որ նորակոչիկին միևնույն ժամանակ 8 պատվաստում է կատարվել, ինչպես որ մյուս նորակոչիկներին, սակայն թե ի՞նչ ղեղորայք և ո՞ր երկրի արտադրության է եղել, վկան դժվարացավ պատասխանել:
Վկան նաև դժվարացավ պատասխանել, թե նորակոչիկներին ներարկվող պատվաստանյութերը գրանցվա՞ծ են Հայաստանի Հանրապետությունում, թե՝ ոչ: «Ինձ թվում է՝ գրանցված կլինեն»,- ասաց վկան:
Դեղորայքի պիտանելիության և որակի մասին էլ վկան նշեց, որ ինքը պատասխանատու չէ դեղերի որակի համար, «դրանք հատուկ ռեժիմով պահվում են սառնարաններում և զինակոչիկների համար, չէին կարող վատը լինել»:
Պարզ դարձավ նաև, որ ամբաստանյալ բժիշկ Կարեն Ջուլհակյանը ներարկման օրը երեկոյան ժամին նորակոչիկի ջերմելու մասին տեղեկացրել է նաև վկային ու հավելել, որ «Պարացետամոլ» է տվել, որի ընդունումից հետո տղայի ջերմությունը 38.3-ից իջել է 37.3-ի, և որ տղան դեռևս կմնա իր հսկողության տակ:
Վկայի խոսքով՝ ցանկացած պարագայում զինակոչիկները պատվաստումից հետո յուրաքանչյուրն անհատապես 20 րոպե տևողությամբ գտնվում է հսկողության ներքո:
Այս հայտարարությունը զայրացրեց տուժողի իրավահաջորդին՝ մահացած նորակոչիկի հորը՝ Նորայր Սահակյանին. «Ինչպե՞ս կարող եք մոտ 300 նորակոչիկի վերահսկել՝ յուրաքանչյուրին հատկացնելով այդքան ժամանակ, դրա համար էլ մարդկանց գլուխ եք ուտում»:
Վկան նաև պարզաբանեց, որ պատվաստումից հետո ջերմության բարձրացումը նորմալ ռեակցիա է, և 80 տոկոսի մոտ ջերմություն է լինում, ալերգիկ ֆոն, սակայն Նորայր Սահակյանի փաստաթղթերով ոչ մի հակացուցում չի եղել:
Նշենք նաև, որ այս տարվանից սկսած նորակոչիկները պատվաստվում են ոչ թե կենտրոնական հավաքատեղիում, ինչպես նախկինում էր, այլ՝ պոլիկլինիկաներում՝ 1 կամ 2 ամիս առաջ, ինչը հնարավություն կտա խուսափել հետագա բարդություններից:
Նշվածի վերաբերյալ վկան հայտնեց, որ դեռևս 2-3 տարի առաջ իրենք բարձրացրել են այս հարցը, իսկ այս դեպքը միանշանակ ազդեցություն ունեցավ այդ որոշման ընդունման վրա:
Վկան նաև հայտնեց, որ այդ օրը եղել են նաև այլ ջերմող նորակոչիկներ, սակայն ծանր դեպքեր չեն եղել, Նորայր Սահակյանի վիճակը ևս ծանր չի եղել, իսկ բժիշկ Կարեն Ջուլհակյանն իրավիճակը ճիշտ է գնահատել և գործել:
«Դե իհարկե ճիշտ է: Ձեր երեխան չի, դրա համար էլ այդպես եք ասում»,- զայրացավ տուժողի իրավահաջորդը, ինչին ի պատասխան վկան նշեց, որ «բոլոր նորակոչիկները 2 տարի մեր երեխաներն են, հետո՝ Ձերը»:
Վկան նաև հայտնեց, որ, ըստ Ջուլհակյանի, տղայի վիճակը թույլ է տվել նրան տեղափոխել զորամաս:
Հաջորդիվ վկայություն տալու հրավիրվեց փոխգնդապետ Սուրեն Աբրահամյանը, ով նորակոչիկին տեղափոխող ավտոբուսում է գտնվել: Նրա խոսքով՝ տղան ջերմել է և իրեն խնդրել ետ վերադառնալ հավաքատեղի, տղան նաև ճանապարհին փսխել է:
Երևան-Ստեփանակերտ ճանապարհին նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը մի քանի անգամ կանգնել է, նորակոչիկները ճաշել են, թեյել, հոգացել բնական կարիքները:
Տուժողի իրավահաջորդի պնդմամբ՝ որդին ոչինչ չի կրել:
Կարեն Ջուլհակյանը, Վարուժան Մանասյանը, Մհեր Դավիդյանցը և Արկադի Չախոյանը մեղադրվում են այն բանի համար, որ 22.12.2012թ. անփույթ վերաբերմունք են ցուցաբերել իրենց ծառայության նկատմամբ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել