Թեմաներ
Շաբաթ 09 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   23:49 Իսրայելը հրաժարվել Է ընդունել Լիբանանում փեյջերների պայթեցման մեղքը 09/20/2024   23:32 Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան 09/20/2024   23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը 09/20/2024   23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը 09/20/2024   23:05 Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին 09/20/2024   22:49 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 09/20/2024   22:35 Ութժամյա քնի օգտակարությունը հերքվել է 09/20/2024   22:22 Կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը 09/20/2024   22:12 «Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր». Վիգեն Անանյան 09/20/2024   21:51 Լիբանանում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 9-ի 09/20/2024   21:31 ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի. Էդգար Ղազարյան 09/20/2024   21:15 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/20/2024   21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր 09/20/2024   20:47 Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Փաշինյան 09/20/2024   20:31 Լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային․ Bank of Georgia-ի խորհրդի նախագահ 09/20/2024   20:28 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել 09/20/2024   20:25 ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտությունը սպառնում է հատել կարմիր գծերը. 3-րդ համաշխարհայինի վտանգը ռեալ է․ Գրիգոր Բալասանյան 09/20/2024   20:16 Երիտասարդական ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր 09/20/2024   20:08 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 20 օրով փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   20:01 Փաշինյանը քնեց արթնացավ ու նոր հիշե՞ց, որ ՀԱՊԿ-ը վտանգավոր է. Նահապետյան 09/20/2024   19:57 Լիբանանից մեկ ժամում Իսրայելի ուղղությամբ 130 ռեակտիվ արկ է արձակվել 09/20/2024   19:39 Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով. Շատերն արդեն խուսափել են նորից անասուն ձեռք բերելուց 09/20/2024   19:28 Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է հացահատիկի մատակարարումը Չինաստան 09/20/2024   19:10 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   19:04 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   19:01 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ 09/20/2024   18:55 ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ 09/20/2024   18:52 Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 09/20/2024   18:52 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ 09/20/2024   18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել 09/20/2024   18:32 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան 09/20/2024   18:25 Շուրջ հարյուր մասնակից՝ Արցախից և Հայաստանից․ խաղային լիգան թեժ է լինելու 09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է

Հայաստանի և Հունաստանի նախագահները մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին 09/30/2014   15:11  |  ԼՐԱՀՈՍ


Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին և այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:

Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարևորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկրների և ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական և գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ և դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների և անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչև երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով:

Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով և կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին և տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաև շահութահարկից :

Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:

Հարգարժա՛ն գործարարներ,

Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի և հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու:

Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, և մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:

Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:

Թեև գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատ մեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ:

Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետև փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ և այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ:

Հայաստանը հռչակել է «բաց երկնքի» քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:

Համագործակցության լավ ներուժ կա նաև էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, և կան լավ այլընտրանքային աղբյուրներ:

Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,

Վստահ ենք, որ զարգացման կարևորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում ևս կարող ենք համագործակցել, և մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլև գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ:

Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելի ուսանողների առջև։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաև առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում և առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:

Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարևորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն և արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ և հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետև առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների և նրանց բիզնեսի կայացման, անհնար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է և, միգուցե, ամենակարևոր քաղաքականությունը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 


Արխիվ

[]