ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափում շատ կարեւոր է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ»-ը 09/24/2014 17:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը, որը նախագահել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստին մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաեւ՝ ՀՀ արդարադատության, Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարությունների, Արդարադատության խորհրդի, Գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, Փաստաբանների պալատի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նախարարը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին–երկրորդ փուլ» ծրագրի իրականացման աշխատանքները:
«Հայաստան-Եվրոպական Միության համագործակցության ձեւաչափում շատ կարեւոր է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագիրը, քանի որ այն ԵՄ- Հայաստան հարաբերությունների զարգացման ինքնատիպ գործիք է»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրի շնորհիվ ՝ հնարավոր կլինի ունենալ էական շարունակական բարեփոխումներ եւ զգալի արդյունքներ Հայաստանի համար առանցքային հինգ ոլորտներում` անկախ, թափանցիկ եւ հաշվետու արդարադատություն, արդյունավետ եւ հասանելի արդարադատության համակարգ քրեական օրենսգրքի եւ այլընտրանքային պատժի համակարգերի վերանայում, հանրությանը տրամադրվող ծառայությունների որակ, քրեակատարողական համակարգի բարեփոխում:
Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաեւ դատական համակարգին առնչվող ձեռքբերումները՝ ընդգծելով դատական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերի, դատավորների թեստավորման ու նշանակման, նրանց գնահատման ու առաջխաղացման, առավել արդյունավետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
«Այս բոլոր թիրախային ոլորտներում կատարվելիք փոփոխություններն ուղղված են ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության երկարատեւ գործընթացի ապահովմանը:»,-ասել է նախարարը՝ մաղթելով բոլորին արդյունավետ աշխատանք:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կարեւորել է համագործակցային այս մակարդակը՝ շեշտելով, որ այն ուղղված է արդարադատության ոլորտում որակական առաջընթաց ապահովելուն, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությանը պետական կառավարման ոլորտի աշխատանքներին մասնակից դարձնելուն: Դեսպանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքները՝ նշելով, որ կան լուրջ ձեռքբերումներ:
«Ստեղծվել է փաստաբանների դպրոցը, դատավորների ընտրության ընթացակարգում ներդրվել է պատահական ընտրության կարգը, ընդլայնվել եւ բարելավվել է անվճար իրավաբանական ծառայության մատուցման որակը, կառուցվել է երկու եւ վերակառուցվել յոթ դատարանի շենք, ինչպես նաեւ՝ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով տեղակայվել է քսանվեց տեղեկատվական տերմինալ»,-հավելել է դեսպանը:
Ըստ նրա՝ այժմ աջակցությունը լինելու է անկախ, թափանցիկ եւ հաշվետվական դատական համակարգ, արդյունավետ եւ թափանցիկ արդարադատություն, մատուցվող ծառայությունների բարձր որակ, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներ ապահովելու
ուղղություններով:
Արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ներկայացրել է Ծրագրի երկրորդ փուլի մանրամասները՝ խոսելով դրա շրջանակներում ընդգրկված թիրախային ոլորտների, նպատակների եւ սկզբունքների մասին: Նա անդրադարձել է դատավորների վարքագծի նոր պարզեցված կանոնակարգի ընդունման հարցերին, դատավորների գնահատման չափանիշներին, վիճակագրության վարելու գործընթացի եւ էլեկտրոնային համակարգի ներդրման հիմնախնդիրներին:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի բարեփոխումների ներկա վիճակը: Խոսելով ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգի մասին, նշել է, որ այն ապահովել է որակական լուրջ աճ: «Ներկայում աշխատանքները իրականացվում են շատ կարճ ժամանակում եւ մաքսիմալ արդյունավետ,
այնուամենայնիվ մենք շարունակական բարելավում ենք ապահովվելու», -հավաստիացրել է Սուրեն Քրմոյանը:
Հարցուպատասխանի ժամանակ իրավապաշտպաններից մեկը հետաքրքրվել է, այս բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցության մեխաբնիզմներից:
Նախարարը պատասխանել է, որ կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել հանրային սեկտորին հնարավորինս մասնակից դարձնել պետական կառավարման ոլորտին առնչվող որոշումների ընդունման գործընթացին: «Բայց, նախ, պետք է հասարակությանը ինֆորմացիա տանք, որպեսզի այն ավելի արդյունավետ կարողանա ապահովել իր մասնակցությունը՝ թե պետության, թե քաղաքացիական հասարակության շահերի իրացման համար՝ հանուն համընդհանուր շահերի ու նպատակների», հավելել է նախարարը:
Ամփոփելով նիստում հնչած կարծիքները՝ նախարարը հույս է հայտնել, որ այս համագործակցությունը կշարունակվի՝ կարեւորելով դատական եւ իրավական բարեփոխումները, որոնք նոր որակ կհաղորդեն մարդու իրավունքների պաշտպանությանը: «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի այս ողջ գործընթացում ապահովվի քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը»,-եզրափակել է Հովհաննես Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել