ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում տեղի ունեցավ տարածաշրջանային սեմինար՝ նվիրված տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին 09/19/2014 19:16 | ԼՐԱՀՈՍ
Երևանում սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցավ «Տիեզերական հեռանկարային տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցում էին Հեռահաղորդակցության միջազգային միությանն (ՀՄՄ) անդամակցող ԱՊՀ երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը բարձր է գնահատում Հայաստանում նմանատիպ սեմինարի անցկացումը, որն ուղղված է կապի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացմանը։ Մենք ուրախ ենք Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության համար և հուսով ենք, որ հետագայում ևս միասնաբար աշխատանքներ կտանենք ոլորտի զարգացման ուղղությամբ»։
Հեռահաղորդակցության միջազգային միության անունից ներկաներին ողջունեց ՀՄՄ ռադիոկապի բյուրոյի տնօրեն Ֆրանսուա Ռանսին։
Տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից է։ Նման ներկայացուցչական սեմինարի անցկացումը միտված է ամրապնդելու Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Այն նոր հեռանկարներ կբացի ԱՊՀ երկրների հետ համագործակցության համար։
«Այս սեմինարը նվիրված էր տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։
Ուղեծրում Հայաստանի արբանյակի տեղադրման ուղղությամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նպատակ ունենալով ստեղծել մի կազմակերպություն, որում ներգրավված կլինի հայ աստղաֆիզիկոսների, ռադոֆիզիկոսների ամբողջ ներուժը»,-նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը։
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնած այս սեմինարն անչափ կարևոր նշանակություն ունի, քանի որ հաջորդ տարի անցկացվելու է Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանս, որտեղ քննարկվելու են սեմինարի երեք օրերի ընթացքում արծարծված հարցերը: Ներկայում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց արբանյակային տեխնոլոգիաների։ Հայաստանի նման լեռնային ռելիեֆ ունեցող երկրի համար այդ տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտություն է»,-ասաց Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների ղեկավար Օրոզոբեկ Կայիկովը։
Սեմինարի ռուս մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայաստանին՝ ունենալու արբանյակային կապի ամենաարդիական միջոցները:
Եռօրյա սեմինարի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ զեկույցներ տիեզերական կապի ու տեխնոլոգիաների արդի հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։
Սեմինարի ավարտին ընդունվեց հռչակագիր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն