Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով օգոստոսի 1-ից 10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն 08/11/2014   15:51  |  ԼՐԱՀՈՍ

 
Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով hուլիսի վերջին տասնօրյակի՝ ՀՀ ՖՆ հարկային տեսչությունների առջեւ դրված հիմնական խնդիրներից մեկը ստվերի կրճատման եւ փաստաթղթաշրջանառության բարելավման առումով արդյունավետ ցանկերի լրամշակումն ու ընդլայնումն էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Հարկային տեսչությունների տեղեկատվական շտեմարաններում 2013 եւ 2014 թվականների 1-ին կիսամյակի ցուցանիշների վերլուծությունների արդյունքում մինչեւ հուլիսի 1-ը ձեւավորված ցանկերն ընդլայնվել են: Ցանկերում լրացուցիչ ընդգրկվել են այն հարկ վճարողները, որոնց մոտ առկա են շրջանառությունների եւ գների էական թերհայտարարագրումներ, շեղումներ, առաքումների դինամիկայի եւ դրա դրական շարժի բացակայություն կամ իրական շարժի մասին իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններ: 
 
Ցանկերի ընդլայնման ժամանակ հաշվի են առնվել նաեւ հարկային տեսչությունների կողմից հուլիս ամսում իրականացված հարկային հսկողության միջոցառումների արդյունքները, ինչպես նաեւ լրացուցիչ հարկային պարտավորություններ, ճշգրտումներ ստանձնած հարկ վճարողների դրսեւորած վարքագիծը, որի հետեւանքով տեղի են ունեցել նաեւ լրացուցիչ պարտավորությունները չկատարած մոտ 200 հարկ վճարողների ցանկից ցանկ տեղափոխություն:
 
Այսպիսով՝ կազմակերպված եւ իրականացված աշխատանքների արդյունքում ընդլայնված եւ լրամշակված ցանկերը օգոստոսի 1-ի դրությամբ ստացել են հետեւյալ տեսքը.
 
1. Ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողներ՝ 1542,
 
2. Ցուցանիշների բարելավման պահանջն չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողներ՝ 1207: Միաժամանակ, շարունակվում են ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների եւ գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման եւ այլ ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի առաջին տասնօրյակում հսկողական աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է խոշոր հարկ վճարողների վրա: Ավարտված հսկողական աշխատանքներից հարկ է առանձնացնել. 
 
1. Թվով 8 հարկ վճարողների կողմից չփաստաթղթավորված գործարքների եւ այդ առումով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու, կատարված աշխատանքների կատարողականը չձեւակերպելու հիմքերով կատարվել է նախնական հաշվարկ՝ 137.1միլիոն դրամի չափով վերջիններիս կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների մասով, եւ նյութերն ուղարկվել են ՖՆ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչարարական վարույթի իրականացման վարչություն, միաժամանակ, ներկայացվել են ՖՆ Օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչություն՝ լրացուցիչ վարչարարական միջոցառումներ իրականացնելու: Դրանք են՝ «ՆՈՐՏ»՝ 52մլն, «ՖՅՈՒՉԸ ՊԼԱՏՖՈՐՄ»՝ 26.6մլն, «ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ»` 22.7մլն, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ»՝ 11.7մլն, «ԷԼԻՏ ՇԱՆԹ»՝ 14.2մլն, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ»՝ 2.7մլն, «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ»՝ 3.2 մլն եւ «ԹԱԼԳՐԻԳ»՝ 4մլն: 
 
2. Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու 2 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 52 չգրանցված աշխատողներ եւ արձանագրվել է 28.8մլն դրամի հարկային պարտավորություններ, ընդ որում՝ «ՄԱՏԷՔՍԻՄ» ՍՊԸ-ում` 28.2մլն դրամ (47 անձ), «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում՝ 0,6մլն դրամ (5 անձ):
 
3. Այս տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 8 ստուգումների արդյունքում արձանագրվել է 71.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Դրանցից առանձնացման ենթակա են՝ «ՑԵՊԵԼԻՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ՝ 40.8մլն դրամ, «ԱՆԴԱԿՈ» ՍՊԸ՝ 6,2մլն դրամ, «ԺՈԶԵՖ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ՝ 5,7մլն դրամ, «ԴԱՐՈՅԻՆՔ» ՍՊԸ՝ 5,5մլն դրամ:
 
Ընթացքի մեջ գտնվող բյուջեի ստուգումներից հարկ է առանձնացնել «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում իրականացվողը: Ընկերությունը չէր ներկարացրել ընթացիկ տարվա ապրիլի ԱԱՀ հաշվարկը: Գրություն է ուղարկվել լիցենզավորվող համապատասխան մարմին լիցենզիայի կասեցման համար, որի արդյունքում ընկերությունը ներկայացրել է ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը, որով առաջադրվել է 675մլն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ ԱԱՀ-ի գումար: 
 
4. Իրականացված կամերալ ուսումնասիրությունների արդյունքում «ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի մոտ իրականացվել է վնասի պակասեցում՝ 28.6մլն դրամի չափով եւ առաջադրվել է 3.2մլն դրամի լրացուցիչ հարկ, իսկ «ԱՆԱՀԻՏ ԻՍՈՒՆՑ» Ա/Ձ-ն փոխել է հարկման ռեժիմը եւ ներկայացրել է ԱԱՀ-ի հաշվարկներ 2013 թվականի համար, սակայն խուսափում է ներկայացնել 2011-2012թթ. հաշվարկները, որոնց մասով կազմվել են նյութեր, կատարվել է 16.5մլն դրամի նախնական հաշվարկ. նյութերն ուղարկվել են ՖՆ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
 
5. Վերոնշյալից բացի՝ շրջանառությունների եւ գների ճշգրտման նպատակով 14 հարկ վճարողների մոտ իրականացվել են հսկիչ գնումներ, 24-ի մոտ՝ չափագրումներ (9մլն 295 հազար դրամ), 5-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (750 հազար), ինչպես նաեւ 4-ի մոտ՝ չգրանցված աշխատողի ստուգումներ (180 հազար դրամ): 
 
6. Ընդհանուր առմամբ, օգոստոսի առաջին տասնօրյակում իրականացվել են 68 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման 942մլն դրամ գումար:
 
7. Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր եւ թիրախային 45 ներմուծող եւ արտադրող հարկ վճարողներ մոտ հսկողական միջոցառումների արդյունքում 2014 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից միջին օրական դուրս գրված հարկային հաշիվների քանակների աճը կազմել է 109% կամ 6125 հատ, որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 17% կամ 94մլն դրամ: 
 
8. Հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ:
 
Այսպես. 
 
ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության կողմից օգոստոսի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել են 9 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, իսկ 90-ի մոտ դրանք դեռ ընթացքի մեջ են: Միաժամանակ, ՕՀ վարչության կողմից իրականացվել է նաեւ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 5 ստուգում ստուգում (ընթացքի մեջ են 38 ստուգումներ): Ավարտված 7 ՕՀՄ-ների եւ 5 ԲՍ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 112մլն դրամ լրացուցիչ վճարման գումարի (այդ թվում՝ «ԻՆԺԳԱՐԱՆՏ» ՍՊԸ-ը՝ 49մլն դրամ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ՝ 2.8մլն դրամ եւ այլն): 
 
10.Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում Ֆինանսների նախարարության կողմից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ս/թ հուլիսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել 5073 էլեկտրոնային հարկային հաշիվներ` 2.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
 
Ֆինանսների նախարարի՝ 23.07.2014թ. ««Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին»» հանձնարարականի համաձայն՝ հարկային տեսչությունների կողմից իրականացվում են հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի ամենօրյա վերլուծություններ, որոնց արդյունքում չեղյալ եւ անվավեր ճանաչման հաճախ կրկնվող դեպքերում համապատասխան հարկ վճարողներին ուղարկվում է իրազեկման թերթիկ: 
 
Հարկ վճարողների կողմից իրազեկման թերթիկներին տրված բացատրությունների հիման վրա գնահատվում է վերջիններիս ռիսկայնությունը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռիսկային համարված հարկ վճարողների մոտ նախատեսվում եւ իրականացվում են հարկային ընթացիկ հսկողության միջոցառումներ: Մասնավորապես, հուլիսի արդյունքներով այս առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է 3 հսկիչ գնում, ընթացքի մեջ է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ 2 հսկիչ գնում, չափագրման 6 ուսումնասիրություն եւ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում:
 
Շարունակվում է նաեւ ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացումը, հետեւաբար նաեւ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացումը: Այսպես.
 
1. Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես՝ գների կարգավորման եւ դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման միջոցով 55 հարկ վճարողների մոտ առաջացել է 48,3մլն դրամի հարկային պարտավորություն:
 
2. Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով եւ հարկային բեռի ավելացմամբ լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 30 հարկ վճարողների մոտ (40 մլն դրամի չափով), եւ 1 հարկ վճարողի մոտ ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում կատարվել է դեբետի պակասեցում (52մլն դրամի չափով): 
 
3. Աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետեւանքով 130 հարկ վճարողների մոտ առաջացել է 11մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ:
 
4. 55 հարկ վճարողներ էլ հայտարարագրել են աշխատողների իրական թվաքանակը, որի հետեւանքով աշխատողների թվաքանակը նրանց մոտ ավելացել է 124-ով:
 
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների եւ հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել են 1մլրդ 135.4մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:
 
Փաստաթղթաշրջանառության կարգավորման նպատակով շարունակվում են ոլորտային ուղղվածությամբ հսկողականմիջոցառումների իրականացումը:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]