Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ հացադուլից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում

Ոստիկաններն իրենց անօրինական գործողություններով անհնարին են դարձրել հանցագործության՝ «տաք հետքերով» բացահայտումը 06/28/2014   14:59  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի արդեն նախկին երկու օպերլիազորների նկատմամբ դատավճռով պատիժ է նշանակվել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400 000 ՀՀ դրամի տուգանքի ձևով:
 
Ամբաստանյալներ Գեղամ Առաքելյանը և Ասատուր Խոդեդանյանը, ըստ մեղադրանքի, «ծանր հանցագործության դեպքը չգրանցելու միջոցով ոստիկանության Մասիսի բաժնի հանցագործությունների բացահայտման ցուցանիշները չվատթարացնելու և այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չիրականացնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որը զուգորդվել է պաշտոնեական փաստաթղթեր կեղծելով»: 
 
Դատարանն արագացված դատաքննության արդյունքում կայացված դատավճռով՝ ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, կվերացվի՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտելուց հետո:
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ օպերատիվ խմբում 2013թ. հոկտեմբերի 23-ին ընդգրկված օպերլիազորներ Գեղամ Առաքելյանը և Ասատուր Խոդեդանյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգի հիման վրա ժամը 22:45-ին մեկնել են Գեղանիստ գյուղ, որտեղ Արտակ Գրիգորյանից տեղեկացել են նույն օրը՝ ժամը 17:00-ից մինչև ժամը 22:30-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս տնից ապօրինի մուտք գործելու եղանակով զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակություն կատարվելու մասին:
 
Օպերլիազորները, օգտվելով Արտակ Գրիգորյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդում ներկայացնելուց հրաժարվելու հանգամանքից (նույնիսկ անձի կողմից գրավոր հաղորդում տալուց հրաժարվելու դեպքում` օպերլիազորները պարտավոր էին քրեական գործ հարուցելու պատշաճ առիթ ընդունել Արտակ Գրիգորյանի հայտնածը՝ բանավոր հաղորդումը, ձեռնամուխ լինել հանցագործության բացահայտմանը), չեն կատարել իրենց պարտականությունները:
 
Մասնավորապես՝ սահմանված կարգով չեն գրանցել հանցագործության մասին հաղորդումը, հայտնաբերված հանցագործության մասին չեն հայտնել քննիչին, միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայր փորձագետ հրավիրելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու և պահպանելու ուղղությամբ, այլ հանցագործության դեպքը թաքցնելու ուղղակի դիտավորությամբ կեղծել, այն է` ուղղորդել են Արտակ Գրիգորյանին և նրա ընտանիքի անդամներին իրականությանը չհամապատասխանող բացատրություններ տալ՝ իբր վերջինիս տնից գողություն կատարված չլինելու և կատարված ահազանգի՝ իրականությանը չհամապատասխանելու մասին:
 
Օպերլիազորները՝ առանց մասնագետի մասնակցության, կատարել են դեպքի վայրի զննություն և կազմել արձանագրություն, որի մեջ մտցրել են կեղծ տվյալներ այն մասին, թե իբր տան գույքը տեղաշարժված չի եղել, բոլոր իրերը գտնվել են իրենց տեղում և տան պատուհանը վնասված չի եղել: Դրանից հետո Գեղամ Առաքելյանը կազմել է եզրակացություն այն մասին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: 
 
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գեղամ Առաքելյանի և Ասատուր Խոդեդանյանի վերոհիշյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է` խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և մի շարք իրավական ակտերի պահանջները, ի վնաս իրավակարգի՝ խախտվել է նաև հետաքննության մարմնի աշխատակցի ծառայողական պարտականությունների իրականացման սահմանված կարգը, խաթարվել է պետական ապարատի կոնկրետ օղակի` ՀՀ ոստիկանության նորմալ գործունեությունը, հեղինակազրկվել է պետական իշխանության տվյալ մարմինը, ինչպես նաև էական վնաս է պատճառվել Արտակ Գրիգորյանի՝ որպես տուժողի, իրավունքներին և օրինական շահերին, քանի որ ծանր հանցագործության դեպքը տևականորեն չի հաշվառվել, դրա առթիվ չի հարուցվել քրեական գործ, չեն կատարվել անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ինչն անհնարին է դարձրել հանցագործության դեպքը «տաք հետքերով» բացահայտելը, հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելը և արդյունքում հանգեցրել Արտակ Գրիգորյանի շահերի խախտման. վերջինս զրկվել է հանցագործությամբ իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով պաշտպանելու հնարավորությունից:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:08 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնԿալանավորի պնդմամբ՝ ոստիակնները բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ տեղեկություններ կորզելու նպատակով
11:28 06/06/2014  |  Քրեական խրոնիկոն«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը հայտնել է՝ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից բռնության ենթարկվելու մասին
12:30 05/06/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները հարկադրել են խոստովանել իր կողմից չարված գողությունները. Քաղաքացի
10:51 04/06/2014  |  Քրեական խրոնիկոն«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի հաղորդման համաձայն՝ ՃՈ աշխատակիցները բռնություն են գործադրել
10:04 02/06/2014  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացու հաղորդմամբ՝ իրեն ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում տևական ժամանակ պահել են անազատության մեջ
09:54 05/05/2014  |  Քրեական խրոնիկոնԸստ կալանավորի՝ խոստովանական ցուցմունքներ տալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների
11:47 25/04/2014  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացու նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել՝ կեղծ ցուցմունքներ կորզելու նպատակով. Ահազանգ
10:37 18/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿալանավորն ահազանգել է ոստիկանների կողմից կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրեական գործ
11:43 20/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀանրային պաշտպանն ահազանգել է մեղադրյալի նկատմամբ կիրառված բռնության մասին
10:35 17/03/2014  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել, իսկ ազատությունից զրկվել է ապօրինի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]