Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը բազմիցս խախտվել է ամենաբարձր մակարդակով. Երեմ Սարգսյան (Տեսանյութ) 06/25/2014   12:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործով հունիսի 24-ի դատական նիստում ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ խախտվել է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը:
 
Մասնավորապես, փաստաբանը նշեց, որ բոլոր իրավասու պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով բազմիցս խախտել են իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. դեռևս դատաքննությունը չավարտված հաստատված են համարել նրա մեղքը, հայտարարել, որ նա միտումնավոր է կրակել, որ ձեռք են բերվել նրա մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ, ավելին` նախքան դատարանի կողմից դատավճռի հրապարակումը հայտարարել, թե արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նման պայմաններում, նրա խոսքերով, ինչպե՞ս կարելի է խոսել Դավիթ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքի ապահովման կամ արդարադատության իրականացման մասին:
 
Ի լրումն արձանագրելով դատարանի անթույլատրելի, կողմնակալ վարքագիծը՝ փաստաբանն ընդգծեց, որ լիովին հիմնավոր և փաստարկված է պաշտպանության կողմի պնդումն այն մասին, որ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացված է եղել դեռևս դատաքննությունից առաջ:
 
«Այս պահին միայն հույսն է, որ թույլ է տալիս մտածել, թե դատարանն ի վերջո վեր կկանգնի այս ամենից, մի կողմ կթողնի խմբակային և «պետական կեղծ շահը», կհաղթահարի ինչպես տուժող կողմից, այնպես էլ՝ դատախազության և այլ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քննադատված լինելու վախը, դեմ չի գնա իր խղճին և գործի քննության արդյունքներով կկայացնի արդար և հիմնավորված դատական ակտ՝ իրոք կատարելով արդարադատություն իրականացնելու իր առաքելությունը»,- հայտարարեց փաստաբանը:
 
Երեմ Սարգսյանը մանրամասն անդրադարձավ նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ու հետազոտված ապացույցներին, որոնք հաստատում են, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և որ նրա արարքը սխալ իրավական որակման է արժանացել: 
 
Այսպես, Դավիթ Խաչատրյանին նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդ որում դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացության նկարագրական մասում քննիչը հանգամանորեն նկարագրել է դեպքը, որն էլ, ըստ մեղադրանքի կողմի, հաստատվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով:
 
Դեպքը նկարագրվել է հետևյալ կերպ. « (...) Դավիթ Խաչատրյանը, գործով տուժողներ Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա  Սարգսյանը համատեղ ծառայության ընթացքում գտնվել են կանոնադրային փոխհարաբերությունների մեջ, ծառայության հետ կապված որևէ դժգոհություն չեն ունեցել ու վերադաս հարամանատարության կողմից բնութագրվել են դրական:
 
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ԿՍ-19 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցի անձնակազմը 2013 թվականի մայիսի 14-ից մինչև 15-ն ընդգրկվել է զորամասի վերակարգում՝ որպես պահակախումբ: Վերակարգում ծառայությունն անցել է սահմանված կարգի համաձայն, խախտումներ, արտառոց միջադեպեր չեն եղել:
 
2013թ. մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հանգստի մեջ գտնվող պարեկներ, նույն մարտկոցի զինծառայողներ, շարքայիններ Լյուքս Ստեփանյանը, Հրաչյա Սարգսյանը, Արշակ Պետրոսյանը և Հրաչյա Մարգարյանը գտնվել են պահակատան տարածքում գտնվող բացօթյա տաղավարում, իսկ նույն պահակախմբի պարեկ, շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգով, համաձայն պահակատան տարածքի հերթապահության գրաֆիկի, ժամը 15:00-ից 15:30-ը հերթապահություն է կատարել բացօթյա տաղավարից մոտ 23 մետր հեռավորության վրա գտնվող պահակատան մուտքի դռան մոտ:
 
ժամը 15:20-ի սահմաններում Դ.Խաչատրյանը պահակատան դռան հարակից պատին ամրակցված հայելու առջև սեղմել է դեմքի բշտիկները, ինչի կապակցությամբ տաղավարում նստած Լյուքս Ստեփանյանը, դրսևորելով զինծառայողին անվայել վարքագիծ, վերջինիս «պզուկոտ» է անվանել:
 
Դ.Խաչատրյանը նեղսրտելով պատասխանել է, որ իրեն այդպես չանվանի, ապա բացօթյա տաղավարում նստածներից ժամն է հարցրել, վերջիններս պատասխանել են, որ իրենք ժամացույց չունեն, իսկ Լյուքս Ստեփանյանը նույն պատասխանը տվել է կոպիտ ձևով և շարունակել է նույն կերպ անվանարկել Դ.Խաչատրյանին:
 
Այդ ընթացքում Լյուքս Ստեփանյանն սկսել է նաև հայհոյանքներ հնչեցնել Դ.Խաչատրյանի հասցեին: Վերջինս Լ.Ստեփանյանին փորձել է սաստել, մի քանի անգամ ասել է, որ իրեն չվիրավորի, բայց տեսնելով, որ նա շարունակում է իրեն հայհոյել՝ նյարդայնացել, գետնից երկու անգամ քար է վերցրել և ի նշան բողոքի՝ դրանք նետել է բացօթյա տաղավարի ուղղությամբ, բայց քարերը որևէ մեկին չեն դիպել:
 
Լ.Ստեփանյանը, զգալով, որ իր տված հայհոյանքներից Դ.Խաչատրյանը նյարդայնանում է, առավել ոգևորությամբ է շարունակել հայհոյելը, ինչից հետո Դ.Խաչատրյանը վերցրել է ինքնաձիգը եւ փողն ուղղելով Լ.Ստեփանյանի վրա՝ հորդորել է իրեն կարգի հրավիրել՝ հակառակ պարագայում սպառնալով կրակել։
 
Ասվածը Լ.Ստեփանյանը լուրջ չի ընդունել՝ պատասխանելով, թե Դ.Խաչատրյանը չի կարող կրակել։ Վերջինս իր ասածի լրջությունը հաստատելու համար բացել է ապահովիչը, այն դրել մենահատ կրակոցի դիրքի վրա եւ նշան բռնել Լ.Ստեփանյանի ուղղությամբ՝ նախապատրաստվելով անհամարժեք պատասխան տալ՝ վերջինիս կողմից իրեն վիրավորանքներ հասցնելու համար։
 
Ինքնաձիգը լիցքավորելու ձայնն այդ պահին լսել է դեռեւս պահակատան լվացարանի մոտ գտնվող զինծառայող Միշա Ջանազյանը եւ, գիտակցելով նրա գործողության վերահաս վտանգը, հնարավոր հետեւանքները կանխելու համար, Դ.Խաչատրյանին բարձրաձայն հորդորել է չկրակել։
 
Լ.Ստեփանյանն էլ, տեսնելով Դ.Խաչատրյանի կողմից ինքնաձիգի լիցքավորելն ու իր ուղղությամբ պահելը, ստեղծված իրավիճակում փորձելով իշխող դիրք զբաղեցնել, հայհոյել է չկրակողի հասցեին։ Դ.Խաչատրյանը, գտնվելով պահակատան դռան մոտ, Լ.Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո՝ սեփական «ես»-ը գերագնահատելով, այն վեր դասելով համամարդկային գերագույն արժեք հանդիսացող մարդկային կյանքից եւ իրեն իրավունք վերապահելով ոտնձգել դրա դեմ, զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լ.Ստեփանյանին ապօրինաբար,դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ անտեսելով այլ՝ տվյալ դեպքում երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ եւ Լ.Ստեփանյանին գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վիրավորում, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանին դիտավորությամբ գլխի շրջանում պատճառել հրազենային վիրավորում, որով նրա առողջությանը պատճառվել է կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս»։
 
Ե.Սարգսյանը նշեց, որ դատարանում կհիմնավորեն մեղադրանքի կողմից հաստատված համարված մի շարք հանգամանքների անհիմն լինելը, որ դրանք ընդամենը վառ երեւակայության արդյունք են եւ չեն հաստատվում գործով ձեռք բերված ապացույցներով: Բայց եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ նախաքննական մարմինը ճիշտ է նկարագրել դեպքը, ապա ստացվում է, որ գործ ունենք տուժողի կողմից պարբերաբար դրսեւորված հակաիրավական, հակաբարոյական վարքագծի հետ, որի հետեւանքով Դ.Խաչատրյանի մոտ առաջացել է հոգեճնշող իրավիճակ, հոգեկան հուզմունք, որի արդյունքում էլ կրակել է Լ.Ստեփանյանի ուղղությամբ։
 
Ըստ փաստաբանի՝ եթե նախաքննական մարմինը ճիշտ է իր եզրահանգումներում, ապա ինչու՞ Դավիթ Խաչատրյանի արարքը չի որակել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով, չէ՞ որ նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:
 
Ընդ որում, նշված հոդվածի դիսպոզիցիան ունի հետևյալ ձևակերպումը. «Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը»:   
 
«Չէ՞ որ եթե վերը նշված իրադրությունն էլ համադրենք Դավիթ Խաչատրյանի անձի, դրական բնութագրի, խաղաղ բնավորության հետ, ինչպես նաև՝ Լ.Ստեփանյանի հետ ունեցած փոխհարաբերությունների հետ, ստացվում է, որ, ըստ էության, նա վերջինիս սպանելու որևէ այլ դրդապատճառ չի ունեցել,-ասաց Երեմ Սարգսյանը և հավելց,- նախաքննական մարմինը և հսկողություն իրականացնող դատախազը, սակայն, նույնիսկ քննարկման առարկա էլ չեն դարձրել այս հանգամանքը, քանի որ նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում, ինչը բացարձակապես չեր կարող բավարարել տուժող կողմին, իսկ պետական մարմիններն էլ չէին կարող կատարել Դ.Խաչատրյանին նվազագույնը 18 տարի ժամկետով ազատազրկելու իրենց խոստումը:
 
Իսկ եթե հարգելի մեղադրողը կրկին կպնդի, որ գոնե դատախազությունը սույն քրեական գործով օբյեկտիվ և անաչառ է եղել, ապա թող պատասխանի գոնե այն հարցին, թե ինչու՞ չի հանձնարարել, որ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ նշանակվի դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե մեղսագրվող հանցանքը կատարելիս Դավիթ Խաչատրյանն ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել, ի՞նչ հոգեբանական առանձնահատկություններ նա ուներ, որոնք կարող էին նպաստել նշված իրավիճակում նրա մոտ հոգեկան խիստ հուզմունքի առաջացմանը», - հայտարարեց փաստաբանը:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]