ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը քաղաքապետարանին քննադատել է Փակ շուկայի, Կոմիտաս 5-ի, տրանսպորտի սակագնի, ու Կոմայգու համար 04/02/2014 12:17 | ԼՐԱՀՈՍ
ՄԻՊ տարեկան` 2013թ-ի զեկույցի Երևանի քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հատվածում պաշտպանն անդրադարձել է անցած տարվա ընթացքում հասարակական հնչողություն ստացած մի շարք հարցերի:
Դրանիցից առաջինը քաղաքային տրանսպորտի սակագինը բարձրացնելու խնդրն է:
Պաշտպանը նշում է, որ այս հարցի շուրջ նախապես չեն կազմակերպվել հանրային քննարկումներ, չէին ներկայացվել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը: Քաղաքապետարանի կողմից սակագնի փոփոխման մասին որոշման նախագիծը նույնիսկ Քաղաքապետարանի կայքէջում տեղադրված չի եղել:
Պաշտպանի կարծիքով, լուրջ թերացումներով է ներդրվել նաև Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը: «Անձինք 1 ժամից պակաս կայանելիս՝ ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանադամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև չէին կազմակերպվել հանրային քննարկումներ»,-ասված է պաշտպանի զեկույցում:
Ըստ ՄԻՊ-ի, քաղաքապետարանը բավարար միջոցներ չի ձեռնարկիել նաև Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար, թեև դեռևս 2012 թվականից հասարակությունը մտահոգված էր այդտեղ ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացմամբ: ՄԻՊ-ը հիշեցնում է, որ քաղաքապետարանի կողմից հայտնվել էր, որ շինության ծավալատարածական լուծումները պետք է պահպանվեն և պատմամշակութային հուշարձանի արտաքին տեսքը չպետք է խախտվի, սակայն կառուցապատողի կողմից փաստացի իրականացվել է շենքի նոր հարկերի կառուցում` խախտելով հուշարձանի ծավալային չափերը: Ու թեև քաղաքապետարանը բազմիցս հայտնել էր, որ նշված տարածքում իր կողմից իրականացվում է համապատասխան հսկողություն, այնուամենայնիվ, շուկայում ինքնակամ շինարարությունն ամբողջությամբ իրականացվեց:
ՄԻՊ-ն անդրադառնում է նաև Կոմիտաս 5 հասցեում տարիներ առաջ սկսված, իսկ վերջին ամիսներին` նույն հասցեում վերսկսված շինարարությանը: «Քաղաքապետարանը կառուցապատողին շինարարության թույլտվություն տալիս պատշաճ ուսումնասիրության չի ենթարկել կառուցապատողի կողմից ներկայացված նախագծային փաթեթները»,-եզրակացնում է պաշտպանը:
ՄԻՊ-ը քաղաքային իշխանությունների մեղադրում է նաև Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար, մասնավորապես` չլուսավորվելու և այգու շրջակայքը չցանկապատելու, ինչպես նաև այգու մուտքը գիշերային ժամերին չփակելը: Արդյունքում մի շարք անձինք մանկական զբոսայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, սեռական հարաբերություններ ունենում, և երեկոյան ժամերին զբոսայգի այցելելն ուղղակի անհնար է դառնում:
ՄԻՊ-ն անդրադարձել է նաև քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք մանկապարտեզների գերբեռնվածության խնդրին` հիշեցնելով, որ խմբերում երեխաների առավելագույն թիվը չի կարող գերազանցել 30-ը: «Երևանի բյուջեով 2013 թվականին նոր մանկապարտեզներ հիմնելու ծախսեր նախատեսված չեն: Նշվածը վկայում է, որ Քաղաքապետարանը հետաքրքրված չէ հասարակության մեջ լայն տարածում գտած հարցին վերջնական և արդյունավետ լուծում տալուն: Այնինչ, 2013 թվականին շարունակվում էին բողոքները այն մասին, որ 30 երեխայի համար նախատեսված սենյակներում քնում է 40, իսկ երբեմն էլ 40-ից ավել երեխա: Լինում են դեպքեր, երբ երեխաները քնում են հերթափոխով կամ երեխաների մի մասը չի քնում»,-հայտնում է ՄԻՊ-ը` հավելելով, որ ներկայում ևս 5900 երեխա հերթագրված է մանկապարտեզ գնալու համար: Բայց, չնայած դրան, հենց քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն, 30 մանկապարտեզների շենքերից տարածքներ տրվել են վարձակալության կամ անհատույց օգտագործման, ընդ որում` Երևանի նախկին թաղային համայնքների ավագանիների, թաղապետերի որոշումներով:
«Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները, չնայած դրանց բարեկարգ վիճակին»,-գրում է Մարդու իրավունքների պաշտպանը` միաժամանակ արձանագրելով, որ ձնամաքրման աշխատանքները ևս սահմանափակվել են կենտրոնական փողոցներով:
Իսկ ինքնակամ շինությունների օրինական կամ անօրինական լինելը որոշելու հարցում ՄԻՊ-ը կոռուպցիոն ռիսկեր է նկատում: «Շինությունները ինքակամ որակելու և հետագայում օրինական ճանաչելու համատեքստում, Քաղաքապետարանին տրված է չափազանց լայն հայեցողություն, որն իր հերթին առաջացնում է երկակի ստանդարտների կիրառման իրական ռիսկ: Գտնում ենք, որ նշված գործառույթը պետք է հստակ կանոնակարգված և թափանցիկ լինի»,- ասված է զեկույցում:
ՄԻՊ-ը անդրադառնում է նաև հաշմանդամների խնդրին: Մասնավորապես նշվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են մնում վարչական ու հասարակական նշանակության շենքերը, դեպրոցների հիմնական մասը:
Իսկ կառուցված թեքահարթակներից շատերից օգտվելն ուղղակի ահնար է, քանի որ դրանց թեքության աստիճանը չափազանց մեծ է, կամ կառուցված են սահմանված նորմերի խախտմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ