Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

ՄԻՊ-ի իրավական դիտարկումները՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ 03/31/2014   14:47  |  ԼՐԱՀՈՍ

 
ՄԻՊ գրասենյակն այսօր տարածած հաղորդագրությամբ անդրադարձել է պաշտպանի՝ 2013թ. զեկույցում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ ներկայացված դիտարկումներին:
 
ՄԻՊ-ը նշում է, որ ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եղել է վիճահարույց և առաջացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատավարձի և կուտակած գումարի օգտագործման որոշակի սահմանափակում, առանձին դեպքերում կուտակված գումարների ստացման անհնարինություն, պարտադիր կուտակային վճարների իրավական տեսակի անորոշություն, տարիքային տարբերակում:
 
Պաշտպանի գրասենյակը հիշեցնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարարությունը 2013 թվականին նախաձեռնեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնման գործընթացը, որը իր հերթին առաջացրեց քաղաքական և իրավական խնդիրներ: Սակայն, քանի որ քաղաքական խնդիրների վերաբերյալ ՄԻՊ-ի միջամտությունը սահմանափակված է, ՄԻՊ-ն այսօր անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգի բացառապես իրավական խնդիրներին: 
 
Եվ, այսպես. 
 
ՄԻՊ-ը դեռևս 2013թ. իր զեկույցում էր մատնանշել, որ կենսաթոշակների բաշխողական կամ սերունդների համերաշխության համակարգից անցում կատարելով պարտադիր անհատական կամ «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգին, խախտվում է սերունդների համերաշխության սահմանադրական նորմը:
 
«ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն, չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների համար: Ըստ էության, Սահմանադրության 36-րդ հոդվածը, հիմք ընդունելով Սահմանադրության նախաբանը, պաշտպանում է յուրաքանչյուր ընտանիքում և քաղաքացիական հասարակությունում սերունդների համերաշխության գաղափարը, որը կենսաթոշակային ապահովության ոլորտում, որպես անաշխատունակ անձանց սոցիալական պաշտպանության համակարգ, կիրառվում է որպես սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա ձևավորված բաշխողական համակարգ»,- ասված է ՄԻՊ զեկույցում:
 
Բացի այդ, ՄԻՊ-ի համոզմամբ՝ Օրենքը սահմանափակում է կուտակային ֆոնդի փայերի նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը: Այնինչ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածն ամրագրում է, որ.
 
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: …Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»։ 
 
«Եվ եթե նույնիսկ այդպիսի սահմանափակումը կատարվում է՝ որևէ ընդհանուր, հանրային նպատակներից ելնելով, դա ևս դիտարկվում է որպես սեփականությունից զրկում՝ սահմանադրաիրավական առումով»,- ասված է զեկույցում:
 
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132 հոդվածի համաձայն` գույք են համարվում նաև անձի դրամական միջոցները: Իրավունքի տեսության մեջ ընդունված է, որ անձի աշխատավարձը նույնպես հանդիսանում է անձի սեփականությունը: 
 
ՄԻՊ-ը հիշեցնում է նաև, որ Օրենքով նախատեսվում է կուտակային վճարների արդյունքում ձևավորված գումարը անձին վերադարձնելու միայն մեկ տարբերակ, այն է՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո: Սակայն Օրենքը նշված ընդհանուր կանոնից սահմանում է նաև որոշ բացառություններ, որոնք են.
 
«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը սահմանափակվում է մինչև մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելը, առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելը, մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելը և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը:
 
Սակայն  պարզ չէ, թե արդյոք իրավաչափ է դեպքերի սպառիչ ցանկ նախատեսելը, քանի որ տարբեր հանգամանքներում հնարավոր են դեպքեր, երբ անձը գտնվում է օրենքով չնախատեսված, բայց ծայրահեղ անհրաժեշտության իրավիճակում, սակայն Օրենքի նշյալ դրույթների պատճառով չի կարող օգտվել իր կատարած պարտադիր վճարումներից գոյացած միջոցներից»,- եզրակացնում է ՄԻՊ-ն իր 2013թ. զեկույցում:
 
Զեկույցում ներկայացվում է նաև, որ Օրենքի 8-րդ հոդվածը աշխատողների համար կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը դնում է գործատուների վրա` որպես հարկային գործակալների:
 
Այնուամենայնիվ Օրենքով չի հստակեցնում, թե նշված վճարները անձանց կողմից որպես ինչ են գանձվում: 
 
«Օրենքում նշված կուտակային վճարները գանձելը հարկ չեն դիտարկվում, քանի որ հարկը անհատուցելի պարտավորություն է, իսկ Օրենքով սահմանված կուտակային վճարները վերադարձվում են անձին իր կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաև` այլ պայմանների դեպքում:
 
Միևնույն ժամանակ, այդ վճարումները չեն կարող դիտարկվել նաև որպես տուրք կամ պարտադիր այլ վճարներ, քանի որ վերջիններս գանձվում են միմիայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարողի օգտին իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու, այդ թվում` որոշակի իրավունքներ կամ թույլտվություններ տրամադրելու համար, իսկ կուտակային վճարների դեպքում անձի համար որևէ իրավաբանական նշանակության գործողություն չի կատարվում, որևէ իրավունք կամ թույլտվություն չի տրամադրվում:
 
Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ ըստ էության, նշված կուտակային վճարներն իրենցից չեն ներկայացնում ոչ հարկ, ոչ տուրք, և ոչ էլ պարտադիր այլ վճար: Հետևաբար` պարզ չէ, թե ՀՀ Սահմանադրության, որ դրույթից է բխում անձից պարտադիր կերպով կուտակային վճարներ գանձելու նման կարգավորման իրավաչափությունը»,- նշված է զեկույցում:
 
ՄԻՊ-ը կասկածի տակ է դնում նաև պարտադիր կուտակային վճարումների վերադարձելիությունը՝ մեջբերելով Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է` միևնույն ժամանակ նշելով, տարեկան գնաճը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ պարտադիր կուտակային վճարների հատուցման համար անհրաժեշտ է մասնակցի դիմումը:
 
Սակայն քանի որ նույն օրենքով մասնակիցը  կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, ապա անհասկանալի է մնում՝ արդյոք  պարտադիր վճարումներ կատարած մասնակիցը պե՞տք է հասած լինի կենսաթոշակային տարիքին, որպեսզի կարողանա դիմում ներկայացնել:
 
Ըստ ՄԻՊ-ի՝ պարզ չէ նաև, թե ինչ չափորոշիչների և հաշվարկների հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից համարել հենց 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված համապատասխան անձանց:
 
Բանն այն է, որ, ըստ Պաշտպանի, պարտադիր մասնակցությունը մեծապես վատթարացնում է հիշյալ տարիքային խմբում գտնվող անձանց ֆինանսական վիճակը: Օրինակ՝ նրանց մեծամասնությունն ունի վարկային պարտավորություններ, որոնք կատարելը անհնարին է դառնում՝ կուտակային պարտադիր բաղադրիչի ամենամսյա վճարման դեպքում:
 
Այսօրինակ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` ՄԻՊ-ը եզրակացնում է, որ տարիքային ցենզ սահմանելիս պետք էր հաշվի առնել նաև անձանց վրա հնարավորինս քիչ ֆինանսական բեռ դնելը: Օրինակ՝ նման պարագայում ավելի ողջամիտ կլիներ «1974 թվական»-ի փոխարեն նախատեսել «1996 թվական», որի արդյունքում աշխատանքային հարաբերությունների մեջ նոր մտնող 18 տարեկան անձը ավելի քիչ ռիսկեր կկրեր՝ Օրենքով առաջարկվող դրույթների դեպքում: 
 
Բացի այդ, ՄԻՊ-ի կարծիքով՝ պարզ չէ նաև, թե ինչ չափորոշիչների և ինչ հաշվարկների հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային վճարների դրույքաչափերը` սահմանելով ըստ էության 5% մինչև 500.000 ՀՀ դրամ եկամուտի դեպքում և 10% եկամտի 500.000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում:
 
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է քննարկել ԱԺ 4 խմբակցությունների դիմումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության վերաբերյալ:
 
Մինչ այդ ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ դատական գործընթացի ընթացքում իրավունք չունի անդրադառնալու հիշյալ խնդրին: Եվ, այնուամենայնիվ, ՄԻՊ գրասենյակն այսօր անդրադարձ է կատարել իր՝ 2013թ. զեկույցի որոշ դրույթների:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]