ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
КВН-ը, «02»-ի պոտենցիալը եւ «քաղաքական տնփեսա» սերիալի հերոսը՝ ԱԺ քննարկումներում 03/27/2014 16:26 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն այսօր շարունակեց կրթության ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկումը: Ինչպես և նախօրեին, այսօր ևս դա քաղաքական փոքրամասնության որոշ ներկայացուցիչների ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջև «փոխհրաձգության» առիթ հանդիսացավ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, նշեց, որ երեկ ԱԺ-ում խոսվեց «խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին, և ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունություն»: «Ես, իհարկե, հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը: Սակայն մեկ խորհուրդ հատկապես ինտելեկտի մասով՝ ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ ձեր և ձեր այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն»: Ն.Զոհրաբյանը նաև ընդգծեց. «Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է: Դատելով որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից, դրա դեմ պատվաստումն առ այս պահը, ցավոք, դեռևս գտնված չէ: Առողջ եղեք»:
Նախարարը՝ հակադարձելով ԲՀԿ-ական պատգամավորին, նշեց. «Ուզում եմ ասել, որ, բացի քաղաքական նապոլեոնիզմից, կա նաև քաղաքական կլեոպատրիզմ՝ խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլիացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպե՞ս ավարտեց Կլեոպատրան: Այնքան էր կոփել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրենից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահացնի իրեն»:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետի կողմից գիտական ատենախսության պաշտպանության օրը ուսանողական խորհրդի անդամ երիտհանրապետականների կողմից լրագրողների վրա հարձակումներին, ընդգծեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան իր հարցի, փոխանակ պարզաբանի, թե ինչու են պետական բուհերում նման դեպքեր գրանցվում, ԱԺ ամբիոնից սրամտում է: Նա նշեց, որ, հետևելով վերջին շրջանի քննարկումներին, ուզում է նախարարին ասել , որ վերջինս լրջանալու կարիք ունի: «Սա Клуб веселых и находчивых (Ուրախների և հնարամիտների ակումբ) խաղի պոլուֆինալը չէ, որ էստեղ գաք, մեր հարցերին շուտասելուկներով, հանելուկներով պատասխանեք»,- նախարարին ասաց պատգամավորը: Ընդդիմադիր պատգամավորը նաև զգուշացրեց նախարարին, թե վերջինիս թվում է, որ «կարող է գալ այս ամբիոնից, փայլուն վեղար հագած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում այս ամբիոնից, թևածել ԱԺ դահլիճում», սակայն չի ստացվի, քանի որ ամեն անգամ, երբ նախարարը հրեշտակային կերպարով թևածելու փորձ կատարի, ինքը հարցադրումներով նրան կիջեցնի «պարկետի վրա»:
Այս ելույթն ևս անպատասխան չմնաց: Ա.Աշոտյանը նշեց, որ ավելի լավ է КВН խաղալ, քան լինել «02»-ի պոտենցիալ կամ «քաղաքական տնփեսա» սերիալի հերոս:
Նախարարի կուսակից՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ Նիկոլ Փաշինյանին հակադարձեց, թե, կարծում է, որ «արդեն խնդիր կա՝ որոշներին պարկետի ներքևից պարկետ բարձրացնելու, որովհետև սա Ազգային ժողով է, սա թատերական բեմահարթակ չէ»:
Ն.Զոհրաբյանի ելույթի կապակցությամբ էլ Հ.Սահակյանն ասաց. «Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության, ցինիզմի մասին՝ հերթական թատերական դրսևորմամբ: Երբ որ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ, այդ լկտիության և ցինիզմի վառ դրսևորումն ինքն իր մաշկի վրա լավ զգացել է»:
Արձագանքելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատական ելույթին էլ Հ.Սահակյանն հայտարարեց. «Դեռևս պատանեկության տարիքում գտնվող այս պատգամավորը, որը որոշ ժամանակահատվածներում փորձում է ցիտել այս կամ այն գործչին, կամ նմանվել, նախ՝ մեր Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նոր ԱԺ եկած և պատգամավոր դարձած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ փորձում է ցիտել Նաիրա Զոհրաբյանին կամ իր ոճով ելույթներ ունենալ: Ուստի չեմ անդրադառնում ավելի խորքային և ավելի բովանդակային: Դեռ 3 տարի ունի: Երբ որ մի փոքր ավելի կկայանա, այն ժամանակ մենք դրա առիթը կունենանք»:
Այդուհանդերձ՝ Հ.Սահակյանը ներողություն խնդրեց հանրությունից, որ ուսանողների սոցիալական խնդիրները լուծող կարևորագույն օրենսդրական նախաձեռնության քննարկումը «դարձրին բեմահարթակ, հերթական թատերական ներկայացումը»՝ արձանագրելով, որ «հայ բեմը կորցրել է բավականին վաստաշատ և տաղանդավոր դերասաններ»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ