Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Վ.Պետրոսյանի փաստաբան. «Ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում» 12/09/2013   18:05  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր հայտարարել էր տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
 
Վարդան Պետրոսյանի փաստաբանն էլ այս նույն հարցի շուրջ տրամագծորեն տարբեր տեսակետ հայտնեց. «Երկու ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում, այնտեղ, որտեղ թափված է BMW ավտոմեքենայի յուղը»: 
 
Մի հարցում, սակայն, երկու փաստաբանները համակարծիք են. Ասֆալտի վրա քերծված հետքն առաջացել է «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածի գետնին քսվելու հետևանքով:
 
«Այդ հետքը վկայում է այն մասին, որ երկու ավտոմեքենաների իրարից բաժանվելուց հետո «ՆԻՎԱ» ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասի վրա թողել է քերծվածքի հետք, կարող եմ ասել նաև, որ գետնին քսվել է ավտոմեքենայի խլացուցիչը: Հետքը թողնվել է առաջին կոնտակտից հետո»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը: 
 
«Եթե վթարը եղել է կողնակի վրա, ինչո՞ւ պիտի վթարից առաջ բանուկ մասում թափված լինեին BMW-ի յուղն ու «ՆԻՎԱ»-ի ապակիները»,- իր հերթին հարցադրում արեց Վ.Պետրոսյանի փաստաբանը:
 
Նա նաև անդրադարձավ վթարի պահին Վարդան Պետրոսյանի` ալկոհոլի ազդեցության տակ լինելու մասին հայտարարություններին:
 
«Որպես կանոն՝ չկա այդպիսի գործ, որտեղ անկախ ամեն ինչից կողմերն իրար չմեղադրեն՝ ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ: Բայց կա խմած լինելու հանգամանքը ստուգելու կառավարության որոշում, որի համաձայն պետք է ստուգվեր խմածության փաստը: Ստուգումը կատարվել է, արդյունքներն առկա են»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Նրա խոսքով՝ խմածության ստուգում է կատարվել վթարից հետո, Նաիրիի հիվանդանոցում` քննիչի որոշման հիման վրա:
 
«Էրեբունի բժշկական կենտրոնում մենք ունենք գրավոր ապացույց, որ խմածության ստուգում չի կատարվել: Էրեբունի բժշկական կենտրոնից ունեմ նաև գրավոր պատասխան, որ Էրեբունի ԲԿ-ն ընդհանրապես խմածության ստուգում կատարելու լիազորություն չունի: Եթե այդ մարդը խմած էր, առաջին հերթին Բալոյանը պետք է միջնորդի, որ քննիչին պատասխանատվության ենթարկեն, որ կեղծ ակտ է կազմել բժիշկների եզրակացության հիման վրա, որ Վ.Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում:
 
Այս պարագայում քննիչն ակնհայտ ապօրինություն է թույլ տվել, եթե տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը խմած է և ստանալով սթափ լինելու մասին եզրակացություն՝ սանկցիայի չի ենթարկել փորձագետին:
 
Կամ ինչո՞ւ մեզի կամ արյան փորձաքննությունը նշանակում է շատ ուշ, որ պատասխանը գալիս է, թե ալկոհոլի քանակությունը չի կարող հայտնաբերվել, քանի որ ժամանակն անցել է»,- մեզ հետ զրույցում ասաց վթարի ենթրկված դերասանի փաստաբանը:
 
Ապա նաև հավելեց. «Կառավարության որոշման համաձայն՝ մարդու խմածության փաստը կարող է ստուգվել միայն օդի միջոցով, արյան և մեզի: Այլ միջոցներով, բանավոր, ինչ-որ վկաներ եթե հայտնվեն, (որովհետև դառը փորձ ունենք ապօրինությունների) որ ասեն, թե՝ այո, մենք տեսել ենք, որ Վարդանը խմած է եղել, դա օրենքով թույլատրելի չէ, հետևաբար, նման ապօրինիությունների, եթե անգամ նախաքննական մարմինը գնա, միևնույն է՝ դա ոչ մի իրավական ուժ չի ունենալու»:
 
Նիկոլայ Բաղդասարյանը նաև անդրադարձավ վերջին շրջանում շահարկման առարկա դարձած երկու կողմերի միջև հանդիպման մասին իր առաջարկին: 
 
«Երբ մենք ասում ենք քննարկման նյութ դարձնել տուժող կողմի հետ, մեր խնդիրը կայանում է նրանում, որ ուզում ենք տուժող կողմի հետ պարզել օբյեկտիվ ճշմարտությունը, թե երկու վարորդներից ով է թույլ տվել խախտում: Օրինակ, իրականում «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարել է, թե՝ ոչ: Սա է մեր հանդիպման առաջարկ անելու հիմնական նպատակը, այլ ոչ թե հանդիպենք, որոշենք, ով է մեղավոր: Դրա համար գործում է դատարանը:
 
Փաստաբանները կարող են միայն լուծում տալ, և ոչ թե մեղքի հարցը քննարկել: Մեր ասածը դա է. երկու փաստաբաններով նստենք, լիազորվենք յուրաքանչուրս մեր վստահորդի կողմից՝ օբյեկտիվ ճշմարտությունը պարզելու: Եթե ուզում ենք, ապա ես կառաջարկեմ այն փորձագիտական կենտրոնները, որոնք տեխնիկական հնարավորություն ունեն մոդելավորման միջոցով պարզելու վթարի հանգամանքները:
 
Տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, մեքենաների վնասվածքները և դեպքի վայրի զննության արձանագրությունն ունենալով՝ պարզել, թե իրականում վթարն ինչպես է եղել: Իրենք թող ընտրեն այդ կենտրոնը, մենք էլ կվճարենք: Սա է քննարկման առարկան և ոչ թե՝ ներողություն խնդրելը, կամ մեղավոր ճանաչելու հարցը»,-ասաց փաստաբանը:
 
Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ-ը դիմել է ՀՔԾ-ին, որպեսզի քննիչի նկատմամբ նյութեր նախապատրաստվեն պաշտոնեական դիրքի չարաշահման  հարցով: 
 
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ Ոստիկանապետին` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 
 
Քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել էին ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, և նրա գործողություններում խախտում չէր հայտնաբերվել:
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 

Հարակից հրապարակումներ`

12:18 09/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը կմիջնորդի նշանակել ևս մեկ դատահետքաբանական փորձաքննություն՝ արդեն լուսանկարներով
18:33 07/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. այս պահին այսպիսին է տուժող կողմի դիրքորոշումը
09:07 06/12/2013  |  Մամուլ«Իրենք իրենց շատ անշնորհք ձևով դրսևորեցին, մենք ենք երկու երեխաներ կորցրել, բայց իրենք են շոուներ սարքում»
11:46 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալների հիվանդանոցում Վարդան Պետրոսյանին այլ քննիչ է այցելում
11:01 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎ.Պետրոսյանի վթարի 3D մոդելավորման վրա դեռ անավարտ դետալներ կան. Տուժող կողմն այն չի տեսել
13:25 01/12/2013  |  Քրեական խրոնիկոնՊատրաստվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի 3D տարբերակը. NewsBook
18:39 30/11/2013  |  Քրեական խրոնիկոնՎ.Պետրոսյանի փաստաբանը երկուշաբթի օրը կդիմի Վճռաբեկ դատարան
16:20 30/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանը բացառում է Վ.Պետրոսյանի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց
09:56 29/11/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Նիկոլայ Բաղդասարյան. Տուժող կողմի համար նորություններ հաստատ կլինեն
11:02 26/11/2013  |  ԼՐԱՀՈՍՎ.Պետրոսյանի փաստաբանը դատարանի որոշումը չի ստացել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]