ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մխչյանի Աբրահամյանները դիզվառելիք ստացել են, բայց ոչ խախտման արդյունքում, իսկ խախտումներ եղել են այլ գյուղերում 06/18/2013 15:03 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի վերաբերյալ գյուղացիների պարբերաբար հնչեցրած դժգոհություններն այսօր պաշտոնապես հաստատել է նաեւ ֆինանսների նախարարությունը:
Այս ծրագրի իրականացումը Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ստուգելու արդյունքում նախարության վերահսկողական տեսչությունը ամենաշատ խոխտումներն արձանագրել է հատկապես Արարատի մարզում, թեեւ տեսչության պետ Սոնա Ղարիբյանի խոսքով, խախտումները քիչ չեն նաեւ Գեղարքունիքում:
Արարատի մարզում, պարզվել է, որ գյուղապետերը կեղծ ցուցակներ են ներկայացրել: Դրանցում գրվել է գյուղացուն, իբր հատկացված վառելիքի մի քանակ, իրականում տրվել է շատ ավելի քիչ:
Պետությունից ավել ստացած եւ գյուղացիներին չտրամադրված վառելիքի ծավալը, ըստ Սոնա Ղարիբյանի կազմում է. «2012թ-ի գարուն-աշուն եւ 2013թ-ի գարուն ժամանակահատվածի համար 170 000 լիտրից ավել, կամ այս մասով պետական բյուջեից հատկացված սուբսիդիայի գումարը կազմում է 18 մլն դրամ»:
Այլ ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղացիների անունով դուրս է գրվել 220 000 լիտրից ավելի դիզվառելիք, բայց այդ գյուղերի բնակիչները ոչ թե պակաս են ստացել, այլ ընդհանրապես ոչ մի վառելիք էլ չեն ստացել: Արդյունքում պետական բյուջեից հատկացված ավելի քան 21 մլն դրամը, մեղմ ասած, գրպանվել է: Որոշ համայնքներում էլ դիզվառելիք ստացել են, բայց հայտնի չէ, թե ում են տվել, որովհետեւ ստացաղների ցուցակներ ստուգողներն այս գյուղերում չեն էլ հայտնաբերել: Այստեղ էլ 44 մլն դրամի վառելիքի յուրացում է տեղի ունեցել:
Այսպիսով, միայն Արարատի մարզում պետությանը պատճառված վնասը կազմում է 83 մլն դրամ:
Իսկ օրինակ Շիրակի մարզում պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց գյուղացիներից 100-500 դրամ գումար է գանձվել, ինչն ապօրինի է:
Գեղարքունիքի մարզում էլ ստացողների կեղծ ցուցակներ են կազմվել, որոնցում ներկայացված անձանց տվյալները պատկանում են հանրապետության այլ տարածքներում գրանցված եւ բնակվող քաղաքացիների:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ստուգումների ընթացքում հասատատվել են մամուլում առկա այն տեղեկությունները, թե պետությունից անվճար վառելիք են ստացել Մխչյան գյուղում բնակվող եւ անապահով չհամարվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները, վերահսկողության տեսչության պետն այսպես պատասխանեց. «Մենք Մխչյան գյուղում ընդհանրապես ստուգումներ չենք անցկացրել, որովհետեւ, ճիշտ է, ինքը մեծ գյուղ է եւ շատ տնտեսություներ ունի, բայց ընդամենը 15 անձ էր ցուցակով ստացել, եւ ցուցակում ընդգրկված անձինք ակնհայտ է, որ ստացել էին, այլապես չէին ընդգրկվի ցուցակում: Մենք գնացել ենք այլ ցուցակների հետեւից, որտեղ որ կասկածում էինք, որ կեղծ ցուցակներ են կազմված: Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը եւ նրա հետ կապված անձանց, նրանք կարող էին ստանալ, որովհետեւ համայնքի բնակիչ են համարվում»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հարազատների անապահով համարվելու հարցին, Սոնա Ղարիբյանը մեկնաբանեց. «Կառավարության որոշմամբ նման սահմանափակում չկա ու յուրաքանչյուր հարուստ կարող է օգտվել եւ օգտվել է, փաստ է, այս ծրագրից: Ուղղակի հարուստներին ընձեռվել է (քանի որ նրանց գրպանի պարունակույունը շատ է) 30-40 հազար տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց գրպանի պարունակությունը շատ ավելի սահմանափակ է, միջինը 500 կգ են ստացել, այսինքն՝ 0.5 տոննա»:
Սոնա Ղարիբյանը դժվարացավ հիշել Մխչյան գյուղից ծրագրում ներգրաված բոլոր Աբրահամյանների անունները, բայց նշեց. «Հովհաննես Աբրահամյան կար, ոչ թե Հովիկ, Հենրիկ Աբրահամյան եւ այլն»:
Տեսչության պետը նաեւ հստակ հիշեց, որ Մխչյանում ցուցակում ընդգրկված 15 անձանց բաշխվել է ավելի քան 70 000 լիտր դիզվառելիք, որից իր հիշատակած Աբրահամյանները ստացել են համապատասխանաբար 35 000 եւ 15 000 լիտր վառելանյութ: Փաստորեն գյուղին հատկացված 70 000-ից 50 000-ը ստացել են միայն Աբրահամյանները:
Ի դեպ, նշենք, որ պետական աջակցության ծրագրից օգտվող գյուղացիների ցուցակները կազմվում են համայնքների ղեկավարների կողմից, բայց դրանց վերջնական հաստատումը կատարում է մարզպետը: Իսկ ահա ծրագրի հսկողության պատասխանատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ