ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բուժհիմնարկները հիվանդների վրա բյուջեից միլիոններ են աշխատել 06/18/2013 13:45 | ԼՐԱՀՈՍ
Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանն այսօր ներկայացրել է մի շարք ոլորտներում իր ղեկավարած ստորաբաժանման իրականացրած ստուգումների արդյունքները:
Դրանց համաձայն 2012-ին առավել ռիսկային են եղել առողջապահության եւ քաղաքաշինության ոլորտները:
Ինչ վերաբերում է առողջապահությանը, ապա տեսչությունն ստուգել է պետպատվերի շրջանակում հիվանդանոցներին պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը եւ բավական հետաքրքիր բացահայտումներ կատարել:
«Ստուգումների արդյունքում բացահայտվեց, որ պետպատվերի ձեւավորման եւ բաշխման գործընթացը մեր երկրում խիստ թերի է»,- նշեց տեսչության պետը, մանրամասնելով, որ պարզվել է, որ բոլոր անխտիր հիվանդանոցներում պետպատվերով բուժվող հիվանդի բուժման արժեքի մեջ ներառված է սննդի գումար, «այնինչ, 2-3 հիվանդանոց է մեր երկրում սննդի հատկացում ապահովում հիվանդներին»: Եվ այս ամենի արդյունքում, Սոնա Ղարիբյանի խոսքով, 2012թ-ին բյուջեից 513 մլն դրամ ավել գումար է դուրս գրվել:
Որոշ հիվանդանոցներում փաստացի ծախսվածից ավել գումար են ստացել նաեւ հիվանդների բուժման տեւողության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով: Այսպես, եթե տուբերկուլյոզի բուժման համար պետական նորմատիվներով հաստատված է մինչեւ 40 օր, եթե նույնիսկ հիվանդը փաստացի դրանից պակաս է բուժվել, բուժհիմնարկը նրա բուժման համար 40 օրվա գումար է ստացել:
Կատարված բացահայտումների արդյունքում ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել բուժհիմնարկներին պետական բյուջեից կատարվող ֆինանսավորման գործող կարգերը հետագայում չարաշահումներից խուսափելու համար:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2012թ-ին առողջապահության գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանն ազատվել էր աշխատանքից: Այս պաշտոնանկությունը կապվեց ոլորտում կատարված բացահայտումների հետ: Այսօր պատասխանելով գործակալության տնօրենի պաշտոնանկության եւ իրենց կատարած ստուգումների ունեցած առնչության մասին հարցին, տեսչության պետն ասաց. «Յուրաքանչյուր անձ իր կատարած սխալները իրավունք ունի ինքնակամ ընդունելու, ինքն իրեն պատժելու, այս պարագայում այս մեթոդն է, կարծում եմ գործել»: Սոնա Ղարիբյանը նաեւ հստակեցրեց, որ առողջապահության ոլորտում ստուգումներն արդեն ամփոփման փուլում էին, երբ գործակալության պետը հրաժարական տվեց:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը