Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Ինքնաթիռների փոխարեն՝ թանկարժեք ժամացույց և բժշկական սարքավորում 04/29/2013   01:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների գույքին և եկամուտներին «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավորության թեկնածուների կարգավիճակում  մեկ տարի առաջ նրանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԱԺ պատգամավորական պարտականությունները ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Սակայն, հաշվի առնելով, որ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու մեկ ամիս առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում նրանց գույքը և եկամուտները նախորդ տարվա համեմատ որոշ փոփոխություններ են կրել, որոշեցինք ներկայացնել թարմացված տվյալները:

Այսպես՝ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, 58-ամյա Վարդան Օսկանյանը հայտարարագրել է մեկ առաձնատուն ԱՄՆ-ում՝ 200քմ մակերեսով, և հողակտոր Ծաղկաձորում՝ 9000  քմ մակերեսով:

Վ.Օսկանյանի ամսական եկամուտը ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավարձն է:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 150 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Վ.Օսկանյանը շարժական և թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ չի ունեցել:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, 53-ամյա Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է ընդհանուր սեփականություն հանդիսացող 14 միավոր անշարժ գույք. 2 շենք Երևանում՝ 610,55 ք.մ և 913,8 ք.մ մակերեսներով, 1 շենք Գյումրիում՝ 141,46 քմ մակերեսով, 3 շինություն, որից երկուսը Երևանում՝  15,1 քմ և 233,58 քմ մակերեսներով, մեկը Վրաստանի մայրաքաղաքում՝ 189 քմ մակերեսով, 8 հողամաս, որից երեքը Երևանում՝ 0,0917 հա, 0,0906 հա, 0,0677 հա մակերեսներով, մեկը՝ Գյումրիում (0,021283 հա),  չորսը՝ Արմավիրի մարզի Արտամետ (157,64 հա), Տալվորիկ (84 հա) և Նոր Կեսարիա (4 հա և 7,07 հա) համայնքներում:

Գ.Արսենյանը որպես ընդհանուր համատեղ սեփականություն հայտարարագրել է 3 միավոր շարժական գույք՝ 2008թ.-ի արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo», «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ:

Ի դեպ՝ ԱԺ պատգամավորի թեկնածու մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Գ.Արսենյանը որպես շարժական գույք նշել էր նաև 2003թ.-ի արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Դրանք մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագրում չկան, ենթադրաբար, վաճառված չեն, քանի որ դրա դիմաց ստացված եկամուտ հայտարարագրված չէ:

Գ.Արսենյանը՝ ի տարբերություն մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այս անգամ հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ «Բրեգետ» ժամացույց և 38 հազար 500 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորում:

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 402 մլն 521 հազար 689 դրամ, 5 մլն 968 հազար 386 ԱՄՆ դոլար և 20 հազար 136 եվրո:

Գ.Արսենյանի տարեկան եկամուտները գոյացել են  ԱԺ-ից ստացած  2 մլն 269 հազար 740 դրամ աշխատավարձից,  «ԱՐՍՕՅԼ» և  «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 430 մլն 900 հազար դրամ և 12 մլն 418 հազար 370 դրամ շահաբաժիններից,  «ԱՐՍՕՅԼ», «Յունիքորն գրուպ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներից՝  համապատասխանաբար 14 մլն 40 հազար դրամ, 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 80 հազար դրամ վարձավճարներից, «Ամերիաբանկ» և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ներից՝ 102 հազար 530 դրամ և 25 հազար 700 դրամ փոխառություններից, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից՝ 30 մլն 37 հազար 346 դրամ տոկոսներից:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնողն ունի նաև 100% բաժնետոմս «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն», «Աննալուս» ՓԲԸ-ներում, ինչպես նաև 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան): Նա ունի նաև 20 % փայ «Բւզնես Սթայլ» ՍՊԸ-ում:

ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, անկուսակցական, 55-ամյա Աբրահամ Մանուկյանը հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը որպես ընդհանուր համատեղ սեձականություն, իսկ 10-ը՝ միանձնյա սեփականություն: Դրանց թվում են 3 հողամաս Երևանում՝ 0,12 հա, 0,05827 հա և 0,15 հա մակերեսներով, 3 շենք-շինություններ Երևանում՝ 274,5 քմ, 42,7 քմ և 81, 32 քմ մակերեսներով: Մնացած 5 միավորը հողին ամրակցված զգալի մակերեսներով անշարժ գույք է, որից 4-ը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում:

Ա.Մանուկյանը 2007թ.-ի արտադրության «Մերսեդես Բենց S 550» ավտոմեքենայի միանձնյա սեփականատեր է:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցներն եղել են 225 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 90 հազար եվրո:

Ա.Մանուկյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 226 հազար 740 դրամ և «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից՝ 413 հազար 760 դրամ աշխատավարձերից, «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից վարձակալությունից ստացած 14 մլն 781 հազար 300 դրամ եկամտից և 3 մլն 500 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ ներդրված գումարի վերադարձից:

Ա.Մանուկյանը թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդումներ չունի:
 

Հեղինակ` Գայանե Մելիքյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]