Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

«Ռազբոյ» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գանձապահի նկատմամբ՝ տանելով մոտ 35 միլիոն 04/16/2013   13:23  |  ԳՈՐԾ #

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Էլեկտրաֆիկացիայի և էլեկտրամատակարարման» ձեռնարկության գանձապահ Նադյա Շահինյանի վրա հարձակված երկու տղամարդու հարվածներն ուղղված են եղել արդեն գետնին ընկած կնոջ գլխին ու մարմնի տարբեր հատվածներին։ Նադյա Շահինյանը հարթակում մարմնով ընկել է մոտ 35 միլիոն դրամ գումարով լի պայուսակի վրա, ձեռքով ամուր բռնել է պայուսակի բռնակները, և իրեն պատճառված ցավից գոռացել ու օգնություն կանչել…

Նադյա Շահինյանի գոռոցից նրա հարսը` Լիանան, բացել է բնակարանի դուռը ու տեսնելով հարթակին ընկած իր արնաթաթախ սկեսրոջը, նրա վրա հարձակում գործած տղամարդկանց, գոռացել է, թե «մամային սպանում են» ՝ օգնության կանչելով բնակարանում գտնվող իր ամուսնուն` Անդրանիկ Շահինյանին ու սկեսրայրին` Վիկտոր Շահինյանին։

Այնուհանդերձ, հարձակվողներին հաջողվել է այդ ընթացքում Նադյա Շահինյանի ձեռքից հափշտակել կանխիկ գումարով լի վարդագույն տոպրակը, ինչպես նաև նրա ձեռքի սև կաշվե պայուսակը, աշխատավարձի ցուցակներով պոլիէթիլենային տոպրակը, ու մուտքի աստիճաններով վազել դեպի ներքև։ Ն. Շահինյանն, իր իսկ խոսքերով, ընկել է հիստերիայի մեջ, գոռացել, թե «հիմնարկի փողերը տարան»։ Հարսն իր հերթին է գոռացել է, թե «օգնեցեք, փողերը տարան»…

«Մանախ» -ի ու նրա գործընկերոջ սխրագործությունները

2011թ. օգոստոսի 8-ի երեկոյան կողմ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ամենևին էլ խաղաղ չի եղել. շենքերից մեկի մուտքում և շենքի հարևանությամբ հնչել են կրակոցներ, ճիչեր, գոռոցներ, սպառնալիքներ… Կարճ ժամանակ անց ձեռնարկված միջոցառումների արդյունքում և քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գանձապահի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք Երևանում հաշվառված, մշտական բնակության վայր չունեցող, նախկինում չորս անգամ դատապարտված (ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով, 222-րդ հոդվածի 2-րդ , ապա 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 1-ին մասով), «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանը և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով դատապարտված Արամ Բարսեղյանն են:

2011 թ. օգոստոսի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղի›› ՓԲԸ գլխավոր գանձապահից իր պաշտոնեական պարտականությունների կատարման բերումով ստանալով 48 319 270 դրամ կանխիկ գումար և գալով ձեռնարկություն, Նադյա Շահինյանը սկսել է բաժանել բանվոր- ծառայողներին հասանելիք ամենամսյա աշխատավարձը: Նկատի ունենալով, որ հաջորդ օրը նախատեսել է գնալ Հրազդան քաղաք` մարզում աշխատող հիշյալ ձեռնարկության բանվոր- ծառայողներին հասանելիք աշխատավարձը բաժանելու, աշխատանքային օրվա վերջին դրամարկղի ողջ մնացորդ կանխիկ գումարը` 34 957 000 դրամը, լցրել է վարդագույն կտորից կարված և շղթայով փակվող, երկու բռնակներ ունեցող պայուսակի մեջ` այն տուն տանելու (դրա իրավունքը չունենալով) և հաջորդ օրը տանից Հրազդան մեկնելու նպատակով։

Ժամը 18։20-ի սահմաններում ձեռքին ունենալով նշված պայուսակը, ինչպես նաև իր անձնական կաշվե սև գույնի պայուսակը` իրեն պատկանող 166 000 դրամ կանխիկ գումարի պարունակությամբ, ձեռնարկության գանձապահը գնացել է տուն։ Իջնելով գործընկերոջ ավտոմեքենայից , մտել է իրենց շենքի մուտք և վերելակով մենակ բարձրացել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ավազակային հարձակում կատարելու դիտավորությամբ նախապես համաձայնության եկած, գործի քննությամբ չպարզված անձից վերոնշյալ մանրամասներին նախապես տեղեկացած ու շենքի բակում գանձապահին սպասող Արմեն Վարդանյանը և Արամ Բարսեղյանը տեսել են դեպի շենքի մուտք քայլող Նադյա Շահինյանին։ Նրանցից Արամ Բարսեղյանը, ում մոտ եղել է խոհանոցային դանակ և սպորտային պայուսակ, առաջ անցնելով շենքին մոտեցող Նադյա Շահինյանից, նախապես բարձրացել և դարանակալել է վերելակից 4-րդ հարկի հարթակ դուրս եկող Նադյա Շահինյանին, իսկ ապօրինի ձեռք բերված, համարանիշերը ջնջված, 6 փամփուշտով լիցքավորված «ՊՄ›› մակնիշի ատրճանակով զինված Արամ Վարդանյանը շենքի մուտքով ոտքով բարձրացել է դեպի 4-րդ հարկ։

Ժամը 18։30-ի սահմաններում Նադյա Շահինյանը, վերելակից դուրս գալով, ոտք է դրել 4-րդ հարկի հարթակի վրա, որտեղ գտնվում է նրա բնակարանը։ Այդ պահին քիչ վերևից իջնելով 4-րդ հարկի հարթակ, Արամ Բարսեղյանը թիկունքից մոտեցել է Նադյա Շահինյանին և տուժողի համար անակնկալ հարձակում գործելով նրա նկատմամբ, վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բութ, կոշտ առարկայով հարվածելով Ն. Շահինյանի գլխին, նրան գցել է 4-րդ հարկի հարթակին ու շարունակել հարվածներ հասցնել` ցանկանալով Նադյա Շահինյանից խլել նրա ձեռքի հիշյալ պայուսակները։ Նույն պահին 3-րդ հարկից 4-րդ հարկ է բարձրացել Արմեն Վարդանյանը և միանալով Արամ Բարսեղյանին, հարձակվել Ն. Շահինյանի վրա, Ա. Բարսեղյանի հետ շարունակել է բազմաթիվ հարվածներ հասցնել արդեն գետնին ընկած կնոջը:

Հիշյալ ավազակային հարձակման հետևանքով տուժող Նադյա Շահինյանին պատճառվել է միջին ծանրության վնաս` աջ և ձախ աչքերի վերին և ստորին կոպերի աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի, աջ այտային շրջանի և աջ դաստակի հետին մակերեսի արյունազեղումների, ձախ ծնկահոդի շրջանի առաջային մակերեսի քերծվածքների, ճակատային շրջանի սալջարդ վերքի, աջից` վերծնոտային խոռոչի բոլոր պատերի, այտոսկրի և նրա աղեղի, աջից ստորին ծնոտի հոդային ելունի կոտրվածքների ձևով։

Օգնության կանչով բնակարանից դուրս եկած, գործով տուժողներ Անդրանիկ և Վիկտոր Շահինյանները հետապնդել են աստիճաններով դեպի ներքև վազող Արամ Բարսեղյանին և Արմեն Վարդանյանին։

Դեպքի պահին շենքի բակում գտնված, գործով տուժող Հարություն Ֆերոյանը մուտքից լսելով ավազակային հարձակման ենթարկված Նադյա Շահինյանի ճիչերը, մտածելով, որ իր երեխայի հետ ինչ-որ բան է պատահել, մուտքի աստիճաններով արագ վազել է դեպի վերև և հասնելով 2-րդ հարկի հարթակ, դեմ հանդիման տեսել է աստիճաններով դեպի ներքև վազող ամբաստանյալներ Արմեն Վարդանյանին և Արամ Բարսեղյանին։ Նրանցից Արմեն Վարդանյանը, որի քթի հատվածում վիրակապ է եղել՝ դեմքին ամրացված սև կպչուն թաղանթով, ձեռքերին ունենալով սև և վարդագույն երկու պայուսակները, Հարություն Ֆերոյանին հրելով մի կողմ, աստիճաններով իջել է դեպի 1-ին հարկ։ Այդ պահին 4-րդ հարկից լսելով Նադյա Շահինյանի բղավոցը, թե «բռնեք գողերին, փողերս տարան››, հասկանալով, որ նշված անձինք են հանցագործները, Հ. Ֆերոյանը բռնել է Արամ Բարսեղյանի պարանոցից, բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից Արամ Բարսեղյանը կքանստել է: Այնուհետև Հարություն Ֆերոյանը քաշել և Արամ Բարսեղյանին տարել է հարթակի մյուս կողմը` հարևանուհի Անժելայի դռան մոտ, մի քանի հարված հասցրել Արամ Բարսեղյանին` նրա դիմադրությունը կոտրելու համար, այդ թվում Ա. Բարսեղյանի գլուխը հարվածելով հարևանուհի Անժելայի դռանը, քանի որ Բարսեղյանն ակտիվ ճիգեր է գործադրել Հ. Ֆերոյանի ձեռքերից դուրս պրծնելու և փախուստի դիմելու նպատակով, որը, սակայն, նրան չի հաջողվել։ Այդ պահին Արմեն Վարդանյանը, գտնվելով 1-ին և 2-րդ հարկերի աստիճանների միջակա հարթակի վրա, իր թիկունքի մասից ատրճանակը հանել և պահելով անմիջապես իր դիմաց կանգնած Հ. Ֆերոյանի վրա, պահանջել է բաց թողնել իր հանցակցին` Ա. Բարսեղյանին։

Հարություն Ֆերոյանը համոզված լինելով, որ Արմեն Վարդանյանի ձեռքինը խաղալիք ատրճանակ է, դիմել է նրան, թե` «այ կլոուն, պահիր խաղալիքդ», սակայն Ա. Վարդանյանը Ֆերոյանի համար անսպասելի կերպով ատրճանակից կրակել է վերև՝ իր գլխավերևում գտնված աստիճանին։ Այդ պահին վերևի հարկից 2-րդ հարկի հարթակ են իջել Նադյա Շահինյանի որդին` Անդրանիկը և ամուսինը` Վիկտորը, ովքեր բռնել են Արամ Բարսեղյանին, նրան տարել վերելակի կողմը, ֆիզիկական ուժի գործադրմամբ գցել հարթակին՝ թույլ չտալով նրա փախուստը։ Այդ ընթացքում Արմեն Վարդանյանը 2-րդ հարկի աստիճանների վրայից շարունակել է օդ կրակել` պահանջելով բաց թողնել իր հանցակից ընկերոջը։

Այս իրական թրիլերի շատ արագ զարգացող իրադարձությունների հորձանուտում հայտնված Հարություն Ֆերոյանը բարձրացել է 4-րդ հարկ, նրանից հետո Արմեն Վարդանյանն անցնելով Անդրանիկ և Վիկտոր Շահինյանների ու Արամ Բարսեղյանի մոտով, բարձրացել է դեպի 3-րդ հարկ տանող աստիճանների վրա և կրակել 3-րդ հարկի աստիճանահարթակից դեպի 4-րդ հարկ բարձրացող աստիճանների տակամասային մակերեսին: Սակայն հինգ կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ Արամ Բարսեղյանին բաց չեն թողնում, վերցնելով նաև վերջինիս պատկանող սպորտային պայուսակը, ատրճանակի վերջին` 6-րդ փամփուշտն օգտագործելով, ներսից կրակելով մուտքի դռան վրա, մուտքից դիմել է փախուստի։

Արամ Բարսեղյանի փախուստը կանխելու հարցում Անդրանիկ և Վիկտոր Շահինյաններին օգնել են շենքի բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ, հայր և որդի Վաչագան և Արթուր Հակոբյանները, ովքեր ձեռնաշղթաներ են հագցրել Արամ Բարսեղյանի ձեռքերին և հանձնել իրենց գործընկերներին։ Ի դեպ, 2-րդ հարկի հարթակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված ռոճկացուցակները և Ա. Բարսեղյանի կրած խոհանոցային մեծ շեղբով դանակը։

Իջնելով ներքև, Հարություն Ֆերոյանը և Վիկտոր Շահինյանը վազել են շենքի բակ` նպատակ ունենալով հետապնդել ամբաստանյալ Արմեն Վարդանյանին: Աղմուկի և կրակոցների ձայները գրավել են մուտքի բնակիչների և բակում գտնված անձանց ուշադրությունը, ովքեր պահի ազդեցության տակ շտապել են օգնության։ Մանախին վնասազերծել է գործով որպես վկա անցնող Գնել Սարգսյանը, ով ֆիզիկական ուժի գործադրմամբ Ա. Վարդանյանի ձեռքից վերցրել է նրա մոտ գտնվող ատրճանակը, Նադյա Շահինյանից հափշտակված վարդագույն կտորից եւ սև կաշվից պայուսակները՝ գումարներով հանդերձ և դրանք հանձնել քիչ անց իրեն մոտեցած Անդրանիկ Շահինյանին, իսկ ատրճանակը` շենքին ավելի ուշ մոտեցած ոստիկանության աշխատակիցներին։
Թեև ամբաստանյալ Արմեն Վարդանյանին հաջողվել է փախուստի դիմել, սակայն երկար ժամանակ չի կարողացել թաքնվել: Ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների իրականացրած ակտիվ որոնողական միջոցառումների արդյունքում նա նույն օրը երեկոյան հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Ձորաղբյուրի դրվագ և արդարացում

Արմեն Վարդանյանին և Արամ Բարսեղյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ոչ միայն այս դրվագի, այլ նաև Ձորաղբյուրում գտնվող առանձնատներից մեկի վրա կատարված ավազակային հարձակման համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք մտել էին Արտյոմ Վարդանյանի առանձնատուն՝ կենդանիների և թռչունների վանդակների ախտահանման պատրվակով և ատրճանակի գործադրման սպառնալիքով, տան սպասուհի Մարինե Սուքիասյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրա առողջությանը կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք պատճառելով, նրանից գումար, ոսկյա և թանկարժեք այլ իրեր ու զարդեր պահանջել։ Ըստ նախաքննության՝ ավազակային հարձակման ժամանակ հափշտակվել էր 500 000 դրամ արժողության «Սոնի» մակնիշի տեսախցիկը և ֆոտոխցիկները, Մարինե Սուքիասյանին պատկանող 20 000 դրամ գումարը, ինչպես նաև 1 650 000 դրամ ընդհանուր արժեքով 2 հատ ակոսավոր և 1 հատ ողորկափող որսորդական հրացաններ։

Սակայն դատարանն այս մեղադրանքը հիմնավոր չի համարել։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Վլադիմիր Գրիգորյան) 2013 թ. ապրիլի 11-ի դատավճռով Ձորաղբյուր գյուղում Մ. Սուքիասյանի նկատմամբ ավազակային հարձակման դրվագով Ա. Բարսեղյանի ու Ա. Վարդանյանի մասնակցությունը նշված հանցանքի կատարման մեջ ապացուցված չի համարվել և այդ դրվագով ամբաստանյալներն արդարացվել են։

Երևանի դրվագ և 15-17 տարվա ազատազրկում

Միաժամանակ, ըստ նույն դատավճռի, Ն. Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակման դրվագով հիմնավորված է համարվել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները։ Դատարանը, ինչպես հիշյալ դատավճռում է նշված, հետազոտված ապացույցները գնահատելով համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա` հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հետազոտված ապացույցներով ապացուցվել է ամբաստանյալներ Արմեն Վարդանյանի և Արամ Բարսեղյանի մեղքը Երևանի դրվագով` 08.08.2011թ. նախնական համաձայնությամբ հիշյալ շենքում Նադյա Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով տուժողից վերոնշյալ գումարները հափշտակելու, ինչպես նաև Ա. Վարդանյանի կողմից ապօրինի կերպով հրազեն հանդիսացող ատրճանակ կրելու և այն ավազակային հարձակման ընթացքում գործադրելու մեջ:

Դատարանը վճռել է ամբաստանյալներ Արամ Բարսեղյանին և Արմեն Վարդանյանին մեղավոր ճանաչել տուժող Նադյա Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով) կատարման մեջ և նրանցից յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով՝ անձնական գույքի 1/2-րդի բռնագրավմամբ:

Դատարանը տուժող Նադյա Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դրվագով ամբաստանյալ Արմեն Վարդանյանին մեղավոր է ճանաչել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ կիրառել քրեական պատիժ ` դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հիմքով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու կարգով` հանցանքների համակցությամբ, ամբաստանյալ Արմեն Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 17 տարի ժամկետով` անձնական գույքի 1/2-րդի բռնագրավմամբ:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]