ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Ռուստամյան. Քվեարկությունը Երևանում կարելի է վերածել իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի 04/05/2013 22:41 | ԼՐԱՀՈՍ
«Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ»,- այսօր, ելույթ ունենալով Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, վստահեցրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, ժողովրդի իշխանությանը հասնելու համար ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝ ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային և արմատական վերափոխումը, գալ իշխանության Երևան քաղաքում:
«Այս երկու գործընթացները միմյանց փոխլրացնող են, կարող են շարժում հունավորել ու կազմակերպել և ժողովրդի համար կոնկրետ շոշափելի արդյունք ապահովել: Առանց այդպիսի արդյունքի մյուս տիպի գործընթացները կարող են կա'մ, մարդկանց մեջ հուսահատություն առաջացնելով, մաշել շարժումը, կա'մ, տանելով արյունալի բախումների, հասցնել զոհերի»,-հայտարարեց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա, այսօր իշխանությունների կողմից դրսևորվող բանակցելու պատրաստակամությունը, իհարկե, լավ է, բայց չի կարող գոհացուցիչ լինել և չի հանգեցնի պարբերաբար կրկնվող հետընտրական լարվածությունների թուլացմանը, քանի դեռ իշխանությունները խուսափում են ընդունել երկրում կուտակված խնդիրների ողջ ծավալն ու լրջությունը և դրանց ծնող պատճառները վերացնելու անհրաժեշտությունը:
«Իսկ բոլոր ցավերի և անարդարությունների պատճառների պատճառը, բազմիցս ասել ենք, մեկն է՝ իշխող կուսակցության և պետության նույնացումը: Սրա պատճառով է, որ պետությունը ժողովրդին ծառայելու փոխարեն ծառայում է վարչախմբին և նրան սպասարկող շրջանակին: Ահա բոլոր անարդարությունների աղբյուրը: Եվ հենց սա է, որ իշխանությունները խուսափում են ընդունել: Մեզ առաջարկում են երկխոսություն, բայց անհասցե և մակերեսային փոփոխությունների շուրջ: Մենք կտրականապես դեմ ենք դրան և մերժել ենք այդ առաջարկը: Մենք չենք պատրաստվում ներքաշվել այնպիսի մի անպտուղ և ինքնանպատակ երկխոսության մեջ, որից օգուտ չունի հայ ժողովուրդը»,-հայտարարեց Ա.Ռուստամյանը:
Նա նշեց նաև. «Այսօր, հակառակ ավանդույթի, զոհ ենք բոլորս, երբ իշխանությունները, չկաշկանդվելով և չվերահսկվելով, դառնում են անսանձ ու ամբարտավան՝ այլասերելով իրենք իրենց ու իրենց շրջապատին: Հետևաբար, եթե շատ հակիրճ ձևակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության պատկերացումը, սա է՝ նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրություն՝ օրենքով տրամադրելով ընդդիմությանը իշխանություններին զսպելու կոնկրետ լիազորություններ: Սա հենց այն՝ մեր առաջարկած հանգրվանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիորեն կբերի ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում` բոլոր մակարդակներով: Հենց այսպիսի մի հանգրվան է հատկապես մայիսի 5-ը՝ հաստատելու ընդդիմության իշխանությունը Երևան քաղաքում»,- հայտարարեց Ա.Ռուստամյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ մայիսի 5-ին շատ իրական է գալ իշխանության Երևանում: Ըստ նրա, դրա համար պետք է համախմբված պայքար լայն ճակատով:
«Այն, ինչ չստացվեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել հետընտրական դաշինքի միջոցով՝ նախապես հայտարարելով դրա մասին: Սա հնարավորություն կտա կողմնորոշել և համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը և էապես փոքրացնել իշխանության դաշտը: Այսպիսով, քվեարկությունը Երևանում կարելի է վերածել իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի: Իսկ դա կերաշխավորի, որ եթե անգամ չհաջողվի ուղղակի ընտրությամբ ընտրել ընդդիմադիր քաղաքապետին, ապա դրան հասնել անուղղակի ընտրությամբ՝ ավագանու միջոցով: Մենք պարտավոր ենք չկորցնել այս բացառիկ հնարավորությունը»,-ընդգծեց Ա.Ռուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն