ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել են նաև բենզինի և դիզվառելիքի որակի և քանակի հետ կապված խախտումներ 02/16/2013 22:07 | Վերլուծություններ
Դեռ նախորդ դարի 90-ական թվականներից սկսած, հիշում եմ Հայաստանում ավտովարորդների դժգոհությունը, որ վառելիքն այն չէ, բենզինի հետ ինչ-որ բան է խառնված, այն կեղծված է, բարձր օկտանային թիվ ունեցող բենզինի փոխարեն, իրենց ցածր օկտանային թիվ ունեցող բենզին են վաճառել, մեքենան լավ չի քաշում, դիզվառելիքը մաքուր չէ և այլն, և այլն:
Թվում էր, թե պատերազմի ավարտից և երկրում վառելիքի սղությունը հաղթահարելուց հետո, վերոնշյալ խնդիրներն աստիճանաբար կվերանան: Համենայն դեպս, անցած երկու տասնամյակը, կարծում ենք, լիովին բավարար էր, որ երկրում կարգուկանոն հաստատվեր, վերանար նաև վարորդների դժգոհությունը` իրենց մեքենաների օգտագործած վառելիքի որակի, բաղադրության կամ համապատասխան հատկանիշների հետ կապված: Բայց…
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012թ. դեռ միայն երկրորդ կիսամյակում իրականացրած պետական վերահսկողությամբ բացահայտել է ավտովառելիքի (բենզին, դիզվառելիք) հետ կապված բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ Երևանի Սեբաստիա-230/1, Հասրատյան-9/2, Աճառյան-20, Լենինգրադյան-10/8, Արշակունյաց-34, Արցախի-23, Ադոնցի-7/1, Զ. Անդրանիկի-30/1, Բաբաջանյան-72, Գյուլբեկյան-43/1, Բագրատունյաց-44/1, Նոր Նորքի 7-րդ զանգվածի 40/1, Ուլնեցու-51/5, Վանաձորի Զորավար Անդրանիկի-1/1, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տորոզյան-19 հասցեներում նավթամթերքների մանրածախ առևտուր իրականացնող «Կամօյլ» ՍՊԸ-ն ավտովառելիքն իրացնում է առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն լեզվով մակնշման, իրացվող ավտովառելիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, բաշխիչ պոմպասյուների ցուցմունքները թույլատրելի սխալանքի տիրույթում չեն:
Վերոնշյալը նշանակում է, որ վարորդների գնած ավտովառելիքն այն ավտովառելիքը չի եղել, որ նրանց ներկայացվել է ու նրանք ցանկացել են գնել: Ավելին. գնել են, ենթադրենք, 20 լիտր, բայց իրականում ստացել են այնքան պակաս, որ այդ շեղումը գերազանցել է թույլատրելի սխալանքը: Չափազանց դժվար է պատկերացնել, որ շեղումը թույլատրելի սխալանքը գերազանցել է հակառակ ուղղությամբ, այսինքն` գնել են 20 լիտր, բայց ստացել, ասենք, 21-22 լիտր: Պարզ է նաև, թե ավտովառելիքն ինչու չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող բենզինը և (կամ) նավթն ինչպե՞ս կարող էին ունենալ այդ փաստաթուղթը:
Ճիշտ նույնաբնույթ խախտումներ են հայտնաբերվել նաև նավթամթերքների ներմուծմամբ և Երևանի Բագրատունյաց-67/1 (բազա), Արտաշիսյան-100 (բազա), Իսակովի-11/1, Կոմիտաս-60, Վարդանանց փողոցի հարող տարածք, Լենինգրադյան-30/1, Այվազովսկու-25, Երևան-Եղվարդ խճուղու աջակողմյան հատված հասցեներում, Քասախ գյուղում դրանց իրացմամբ զբաղվող «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի լցակայաններում:
Նավթամթերքների իրացմամբ զբաղվող ‹‹Արմեն և ընկերներ›› ՍՊԸ-ի (Երևան, Ազատության պողոտա-26/3) կողմից օգտագործվող չափման միջոցների մի մասը ստուգաչափված չի եղել, իսկ նույնաբնույթ գործունեություն ծավալող ‹‹Տիգրան Գրիգորյան և ընկերներ›› ՍՊԸ-ի կողմից իրացվող ավտովառելիքը չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Երկու բազա և 22 բենզալցակայան ունեցող, նավթամթերքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ‹‹ՄԻԿԱ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ›› ընկերության (Երևան, Բելյակովի-5) կողմից իրացվող ավտովառելիքը նույնպես չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Բացի նշված պահանջներին չհամապատասխանելուց, առանց հայերեն լեզվով մակնշման է իրացվել նաև նավթամթերքների ներմուծմամբ, իրացմամբ զբաղվող ‹‹Մաքս Հուր›› ՍՊԸ-ի (Երևան, Արին-Բերդի-3 /բազա/, Շիրակի մարզի Ախուրյան գյուղ /բազա/, Երևան, Թբիլիսյան խճուղի-13/2, Վերֆելի-2/3, Իսակովի-23, Աբովյան, Երևանյան խճուղի-1/21, Աշտարակ, Նարեկացի-86), ինչպես նաև 15 բենզալցակայան և մեկ բազա (Երևան, Արին-Բերդի-9) ունեցող «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերության կողմից իրացվող ավտովառելիքը:
Ինչպես ակնհայտ է, խախտումները զանգվածային բնույթ ունեն, և, կարծում ենք, դրանք շատ ավելին կլինեին, եթե հիշյալ տեսչությունը 2012 թ. առաջին կիսամյակում ևս պետական վերահսկողություն իրականացրած լիներ նշված ոլորտում: Հավելենք, որ օրինախախտ ընկերությունների նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք 100 000-ից մինչև 1 700 000 դրամի չափով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել