Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:52 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

2008 - 2012թթ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմքով ընտրողների ցուցակից հանվել է 2879 անձ 01/24/2013   14:10  |  Հարցազրույց

«Փաստինֆո» գործակալության թղթակիցը զրուցել է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Հսկողության և վերլուծության բաժնի պետ Հայկ Քոչինյանի հետ՝ տեղեկանալու առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում ընտրողների ցուցակի անճշտությունները վերացնելուն ուղղված ՀՀ ոստիկանության կողմից կատարվող աշխատանքների, ընտրական գործընթացին առնչվող, հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի մասին:

Հարց. Ըստ ոստիկանության հրապարակած վերջին տվյալի, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.507.960: 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընտրողների ցուցակի հետ համեմատած աճը ինչի՞ հաշվին է:

Պատասխան. Նախնական, 40 օր առաջ հրապարակված ընտրողների թիվը 2012թ. մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի համեմատ աճել է 25 053 քաղաքացիով: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից հետո 29 986 անձինք ընդգրկվել են ընտրողների ռեգիստրում՝ 18 տարին լրանալու կապակցությամբ: Նրանք ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր արդեն իսկ ունեն ռեգիստրում հաշվառում, անձնագրավորված են, ուղղակի ընտրական իրավունք ձեռք չէին բերել, քանի որ ընտրական օրենսդրությամբ սահմանված տարիքը չէր լրացել: Նրանք 18 տարին լրանալու կապակցությամբ ձեռք են բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում:

Կան քաղաքացիներ այսօր, որոնք Բնակչության պետական ռեգիստրում ընդհանրապես հաշվառում չեն ունեցել և ընդգրկվել են ընտրողների ցուցակում առաջին անգամ պետական ռեգիստրում հաշվառվելու կապակցությամբ՝ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և մինչև անձը չունենա հաշվառում Բնակչության պետական ռեգիստրում, նրա անհատական տվյալները չեն կարող լինել ընտրողների ռեգիստրում՝ անկախ նրանից 18 տարեկան է, 20 տարեկան է, թե ավելի բարձր տարիքի:

ՀՀ քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ են ընտրողներ հաշվառվել: Այսպես, 1016 անձինք, ովքեր չունեն այլ երկրի քաղաքացիություն և բնակվում են Հայաստանում՝ այս ընթացքում ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն՝ օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայությամբ: Իսկ 4107 երկքաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնել հաշվառվել ՀՀ-ում, ընդգրկվել են մեր Բնակչության պետական ռեգիստրում: Ինչպես գիտեք, մեր օրենսդրությունը թույլ է տալիս այլ պետության քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, հաշվառվել կամ օտարերկրյա պետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում:

Աճին զուգընթաց նաև նվազում է տեղի ունեցել՝ գրանցվել են մահեր ՀՀ-ի տարածքում, և քաղաքացիները հանվել են հաշվառումից սեփականատիրոջ դիմումով կամ այլ հիմքերով: Նույն ժամանակահատվածում 15 572 քաղաքացի մահվան կապակցությամբ հաշվառումից հանվել է, որոնցից 10 601-ը՝ սեփականատիրոջ դիմումով: Բնակչության պետական ռեգիստրը ճկուն տվյալների բազայի համակարգ է, որտեղ աճին զուգընթաց տեղի է ունենում նաև նվազում, և դա բնական է:

Հարց. Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո եղել են, արդյոք, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձինք և արդյոք նրանց տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից:

Պատասխան. Դուք երևի տեղյակ եք, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն էր դիմում հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը Վարչարարության հիմունքների վարույթի մասին օրենքի համաձայն, մեր մասով վերահասցեագրվել է մեզ: Մենք գրավոր պատասխանն արդեն նախապատրաստել և հասցեագրել ենք պրն. Մելիքյանին, իսկ հրապարակման խնդիրը թողենք իր վրա՝ կստանա իր դիմումի պատասխանը և եթե կուզենա՝ կհրապարակի:

Քաղաքացիության դադարեցման հիմքով, իհարկե, քաղաքացիները հաշվառումից ու ըստ այդմ՝ նաև ընտրողների ռեգիստրից, հանվում են: 2008 թվականից մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը դադարեցվել է 2879 անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանց տվյալները հանվել են ընտրողների ցուցակից:

Հարց. Նախորդ ընտրություններում հիմնական խնդիրը, որը որպես մտահոգություն եւ չարաշահման վտանգ մատնանշվում էր, վերաբերում էր բակերում, քանդված բնակավայրերում մարդկանց հաշվառված լինելուն։ ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների ցուցակի անճշտություններն վերացվելու ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել:
 

Պատասխան. Ճշգրտման աշխատանքները բազմապրոֆիլ և բազմափուլ են: ՀՀ ոստիկանությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստր վարող մարմին, մեր օրենսդրության պահանջների համաձայն, ունի ռեգիստրում հավաստի ու լրիվ տեղեկություններ մշակելու պարտականություն: 2012թ. Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՀ նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից քննարկվել են Բնակչության պետական ռեգիստրում առկա թերությունները, որոնք շտկելու ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մասնավորապես, խոսքը վերաբերվում է քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների, որոնք ընդգրկված են մեր ռեգիստրում և որոնցում դեռևս հաշվառված են քաղաքացիներ: Դրան զուգահեռ հանձնարարական է տրվել նաև ոստիկանության ղեկավարության կողմից ռեգիստրի պահոցից առանձնացնել հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի անձինք: Նպատակը մեկն է, որպեսզի ավելի հստակեցվի ռեգիստրում մշակվող տեղեկությունները և հավաստիությունը:

Մեծ, շատ ծավալուն աշխատանք է իրականացվել՝ պարզելու ռեգիստրում առկա քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող հասցեները, հանել ենք դրանցում հաշվառված անձանց՝ բոլորին անվանական, անգամ այդ ամբողջ ցուցակը տրամադրել ենք քաղաքապետարաններին, մարզպետարաններին ու քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի պարզենք, թե արդյոք նշված քաղաքացիներին հատկացվել է նոր բնակելի տարածություններ, թե ոչ: Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրությունը նաև վարչական պատասխանատվություն է նախատեսում իրական բնական վայրը չհայտնելու և իրական բնակության վայրում չբնակվելու համար: Դա մեր քաղաքացիների պարտականությունն է, որպեսզի 7-օրյա ժամկետում Բնակչության պետական ռեգիստր վարող տարածքային մարմիններին հայտնեն իրական բնակության վայրը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանրապետության ողջ տարածքում շուրջ 1255 քանդված կամ փլուզված հասցեներ գոյություն ունեն: Դրանց գերակշիռ մասը բազմաբնակարան բնակելի շենքերն են՝ 827, և 428-ը՝ բնակելի տներ: Ռեգիստրում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված 1255 քանդված, փլուզված, գոյություն չունեցող հասցեներում այս պահի դրությամբ հաշվառված է 26 004 քաղաքացի, որոնց թվում կան նաև անչափահաս երեխաներ, նրանցից 19 118-ը՝ մոտ 95 տոկոսը, Գյումրիից են: Մենք Բնակչության պետական ռեգիստրից առանձնացրել ենք քաղաքացիների անհատական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, նշել ենք քանդված նախկին հասցեն և նոր հասցեն: Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ դրանք փոխանցվել են պրոֆիլակտիկ ծառայություններին: Վերջիններս ՝ տեղամասային տեսուչների միջոցով նշված հասցեներ են այցելել և պարզաբանել, որ նոր բնակության վայրի մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել տեղական ռեգիստրին: Հունվարի 22-ի դրությամբ, 16 425 քաղաքացու իրական բնակության վայրերից այցելություն է կատարվել 15 308 բնակության վայրեր. 12 657 քաղաքացու պարզաբանվել է մեր օրենսդրության պահանջները՝ նոր բնակության վայրում հաշվառվելու, 2651-ին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները արդյունք չեն տվել՝ բնակարանները փակ են եղել կամ նշված անձինք այնտեղ չեն բնակվել: Եթե տեղեկություններ կան, որ քաղաքացին բնակվում է այդ հասցեում, սակայն աշխատանքի բերումով տվյալ ժամանակահատվածում չի գտնվում իր բնակության վայրում, այցելությունները մի քանի անգամ են կատարվել:

Ընդհանուր առմամբ, մեր ստացած տեղեկությունների համաձայն, քաղաքացիներին հատկացված 10 920 հասցեից այցելություն է կատարվել 9754 հասցե, մնացել է այցելել 1166 հասցե: Դա կավարտենք մինչև ամսվա վերջ, հունվարի 22-ի դրությամբ՝ 1377 քաղաքացի հաշվառվել է իրենց նոր բնակության վայրերում:

Բացի այդ, ինչպես նշեցի, ոստիկանության ղեկավարության կողմից հանձնարարական է տրվել բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացնել հասցեները, որտեղ հաշվառված են 10 և ավելի անձինք: Դրանք կրկին տրամադրվել են պրոֆիլակտիկ ծառայություններին, այցելություններ են կատարվում բնակարաններ և պարզաբանվում օրենսդրության պահանջները՝ նոյեմբերին փոփոխություն կատարվեց ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին կառավարության 2005թ. որոշման մեջ, ըստ որի հստակ սահմանվեց սեփականատիրոջ իրավունքը իր հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու վերաբերյալ, այսպիսով իրավական հնարավորություն ստեղծվեց գրավոր դիմելու իր տարածքի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանելու իր բնակարանում բնակվող, սակայն օգտագործման ու սեփականության իրավունք չունեցող ցանկացած անձի: Օրենսդրությունը միաժամանակ թույլ է տալիս քաղաքացուն առանց սեփականատիրոջ համաձայնության հաշվառվել իր բնակության վայրում: Գործընթացը ավարտական փուլում է, բավականին հասցեներ այցելություններ են կատարվել, 10 829 հասցեի սեփականատերերի տրվել են գրավոր պարզաբանումներ:

Իրականացվել է նաև մեկ այլ ծավալուն աշխատանք մահացած անձանց անհատական տվյալները ընտրողների ռեգիստրից հանելու ուղղությամբ: Ռեգիստրը մահվան մասին տվյալներին տիրապետում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, սակայն քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները մահանում են ՀՀ սահմաններից դուրս՝ նրանց մահը մեր մարմինների կողմից չի գրանցվում: Այցելությունների ընթացքում ստացված տեղեկատվությունների հիման վրա իրականացվում է լրացուցիչ ստուգում մահվան փաստը պարզելու ուղղությամբ: Հունվարի 22-ի դրությամբ, ոստիկանության ծառայողների ուժերով 1019 մահացած անձի անհատական տվյալ է հանվել ընտրողների ռեգիստրից:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն այնպիսի բնակավայրեր, թաղամասեր, որոնք հասցեավորված չեն: Այդ խնդիրն ևս լուծվել է կառավարության հիշյալ որոշմամբ՝ մինչև փետրվարի 1-ը հանձնարարական է տրվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեավորել իրենց տարածքում գտնվող բոլոր չհասցեավորված բնակելի տարածությունները: Այսպես, նշված եկեղեցու բակը կամ, օրինակ, Հարավ-արևմտյան թաղամասի Հաղթանակ 145 հասցեն, Նորք Մարաշի Նորքի այգիներ բնակելի տարածությունները տներ են, որոնք պատկանում են տարբեր քաղաքացիների, ուղղակի հասցեավորված չեն: Մեկ հասցեով է հանդես գալիս, ասենք, որպես Նորքի այգիներ, բայց իրականում այնտեղ կան 300-400 բնակելի տներ: Կառավարության որոշմամբ, հստակեցվեց նաև հաշվառումը մերժելու հիմք, որը ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից. հաշվառումը մերժվելու է բոլոր այն դեպքերում, երբ բնակելի տարածությունը հասցե չունի, այսինքն՝ ոստիկանությունը կանխել է, որպեսզի հետագայում ռեգիստրում չընդգրկվեն չհասցեավորված հասցեներ:

Ես կուզեի հատուկ նշել ոստիկանության համագործակցությունը IFES-ի՝ Միջազգային ընտրական համակարգերի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ: Համագործակցության շրջանակում տվյալներ են ձեռք բերվում աղետի գոտում՝ հիմնականում Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 10 և ավելի անձանցով հաշվառված հասցեների, ինչպես նաև մահացած անձանց անհատական տվյալների մասին; Իմ կարծիքով՝ համագործակցության արդյունքներն ակնհայտ են, մինչև ամսվա վերջ մեր գործընկերն էլ կամփոփի աշխատանքը և փուլ առ փուլ մեզ կտրամադրի ի հայտ բերված անճշտությունները: Կազմակերպությունը հունվարի 9-ին ընտրողների ռեգիստրի հրապարակումից հետո զուգահեռաբար ուսումնասիրություններ է իրականացնում նաև ընտրողների ցուցակի հետ՝ պարզելու անճշտությունները:

Հարց. Քանի՞ զանգ է եղել ընտրողներից Անձնագրային ու վիզաների վարչության թեժ գծին:

Պատասխան. Հունվարի 22-ի դրությամբ, թեժ գծով ստացվել է 40 զանգ, որոնցից միայն երկուսն են առնչվել ընտրողների ցուցակին: Մի դեպքում ահազանգ է ստացվել ընտրողների ցուցակում հաշվառված չլինելու մասին, քաղաքացուն պարզաբանվել է, որ ընտրողների ցուցակը հրապարակվել է նրա՝ Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելուց առաջ, անճշտությունը ընտրողների վերջնական ցուցակում կշտկվի՝ այն կհրապարակվի քվեարկությունից երկու օր առաջ: Մի ահազանգ է ստացվել նաև Հայաստանի սահմաններից դուրս անձի մահվան մասին, զանգահարողը հայտարարել է, որ ի վիճակի չէ ներկայացնել մահվան վկայականը: Մերձավոր հարազատների գրավոր համաձայնության հիման վրա քաղաքացու տվյալները կհանվեն ընտրողների ռեգիստրից, իսկ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ նաև Բնակչության պետական ռեգիստրից: Մյուս զանգերով քաղաքացիները ցանկացել են խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ:    

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]