ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ զինված ուժերը կհամալրվեն բազմաֆունկցիոնալ համալիրներով 01/19/2013 14:42 | Ընտրական իրավունք
ՀՀ նախագահի 8 թեկնածուներից առայժմ միայն Սերժ Սարգսյանն է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել իր նախընտրական ծրագիրը։ Կից կարող եք ծանոթանալ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրի՝ բանակի և անվտանգությանը վերաբերող բաժնին։
ՀՀ գործող նախագահ և առաջիկա նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ընտրողներին խոստանում է բանակի հետագա կատարելագործման և ամրապնդման համար առաջիկա 5 տարվա ընթացքում հասնել նրան, որ ՀՀ Զինված ուժերը ունակ լինեն իրենց շարժունակությամբ ու մարտունակությամբ անվտանգություն սփռել տարածաշրջանում և անդին՝ հյուծող և պասիվ պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն: ՀՀ նախագահի ու ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գնահատմամբ, դրա հիմքն արդեն իսկ դրված է աշխարհի տարբեր ծագերում Հայաստանի խաղաղապահների կողմից մարտական խնդիրների գերազանց կատարմամբ:
«Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը կրող նախընտրական ծրագրում Ս.Սարգսյանը հավաստիացնում է, որ շարունակվելու է ՀՀ ԶՈՒ համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության: Ընդ որում, առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն հետախուզության, դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման և խոցման միասնական համակարգեր: Այս ամենում իր կարևոր դերն է ունենալու ժամանակակից և կենսունակ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը, որի մշտական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:
Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չեն ունենալու ՀՀ Զինված ուժերում, որի անձնակազմը լինելու է առավել կրթված և արհեստավարժ: Բանակում կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցումով հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում իրենց անձնական օրինակով օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները:
ՀՀ նախագահի թեկնածուն առաջիկա 5 տարիների ընթացքում նախանշում է Զինված ուժերից կոռուպցիայի վանումը: Բանակի անձնակազմը վերջնականապես կձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով մարտունակության և սեփական գիտելիքների շարունակական զարգացման վրա:
Առաջիկա տարիների նպատակների թվում է նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործընթացի շարունակումը՝ դրա արդյունքում ավելի կբարձրանա ԶՈՒ թափանցիկության և քաղաքացիական վերահսկողության մակարդակը:
Ռազմակրթական բարեփոխումներում առաջադեմ լավագույն չափորոշիչների ներմուծմամբ ստեղծվելու է Հայաստանի կարիքներին համապատասխանող ուրույն ռազմակրթական համակարգ, որն ունակ է լինելու փակ շրջափուլով ապահովելու բոլոր կատեգորիաների՝ սպայական, սերժանտական կադրերի պատրաստման մեր կարիքները:
Արժևորելով անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նրա կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտվորությունների ու նպատակների իրականացումը շարունակելու է մնալ առաջնային: «Հայաստանը հետևողականորեն իր ներդրումն է բերելու ՀԱՊԿ հետագա ամրապնդման գործում»,- նշվում է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:
Միաժամանակ շարունակելու են խորանալ գործընկերային հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ հետապնդելով ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման, ԶՈՒ-հասարակություն համագործակցության խորացման, պաշտպանական համակարգի շարունակական բարեփոխման նպատակներ:
Սերժ Սարգսյանն ընդգծում է. «Ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ հայ ժողովրդին չի ընկալում որպես թշնամի: Նույն կերպ հայ ժողովուրդը պահանջել ու պահանջելու է, որ հարևան երկու երկրների իշխանությունները դադարեցնեն հայ ժողովրդի գոյությունը, ինքնիշխանությունը, կայուն ու անվտանգ զարգացման իրավունքը մերժող ու սեփական հասարակությունը դեպի բռնություն և այլատյացություն մղող քաղաքականությունը»: Թեպետ չի նշվում, թե որոնք են այդ երկու հարևանները, սակայն ակնհայտ է, որ խոսքը Թուրքիայի ու Ադրբեջանի մասին է:
Առաջիկայում «Փաստինֆո» գործակալությունը կներկայացնի ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը՝ բանակի, անվտանգության և դատաիրավական ոլորտների վերաբերյալ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը