ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն առաջիկայում կհրապարակի ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործով իր որոշումը 12/11/2012 16:19 | ԼՐԱՀՈՍ
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից` մայիսի 5-ից, մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ կենսաթոշակի ստացման իրավունքի վերականգման համար ստացվել է շուրջ 2 490 դիմում: Դիմումատուներից 640-ը ունեցել են մինչև 18 ամիս չվճարված կենսաթոշակի գումար, մնացածը` 18 ամսից ավելի ժամկետներով: Այս մասին Սահմանադրական դատարանի այսօրվա նիստում հայտնեց հրավիրյալի կարգավիճակով դատաքննությանը մասնակցող` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ՍԴ-ն այսօր բանավոր ընթացակարգով սկսեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականությունը:
Վիճարկվող դրույթները վերաբերում են մասնակի կենսաթոշակ նշանակելու պայմաններին ու ժամկետին, աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներին, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու և աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկի պայմաններին: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, փոփոխված օրենքի այս դրույթները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը:
Նիստում հիմնական հարցադրումները վերաբերում էին 36-րդ հոդվածի վիճարկվող դրույթներին, հաշվի առնելով, որ ՄԻՊ-ի կողմից նշված մյուս դրույթները նախկինում ևս գործել են: Մասնավորապես, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելուն վերաբերող 36-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել»: Ըստ այդմ, տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է միայն մեկ տարվա համար` մինչ այդ գործող օրենքով սահմանված 3 տարվա փոխարեն:
Ս. Սաիյանի պարզաբանմամբ, երկրից տարբեր պատճառներով բացակայող ՀՀ կենսաթոշակառուները պարտավոր են տարին մեկ անգամ գալ Հայաստան և վերահաշվառվել բնակչության պետական ռեգիստրում: «Անձը պետք է գտնվի ՀՀ-ում, որպեսզի կարողանա ամբողջական ծավալով իրականացնել իր սոցիալական ապահովության իրավունքը, և ՀՀ կառավարությունը, չեմ կարծում, որ պիտի առաջնահերթ կարգով մտածի Ռուսաստանի Դաշնությունում կամ ԱՄՆ-ում գտնվող մեր քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի մասին: Իհարկե, խոսքս չի վերաբերում նրանց մնացած իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծեց Ս. Սաիյանը: Նրա պարզաբանմամբ, կառավարության կողմից առաջարկված և ԱԺ-ի կողմից ընդունված այս փոփոխության հիմնական նպատակը չարաշահումները բացառելն էր կամ դրանք հնարավորինս նվազեցնելը: Նշվեց նաև, որ ոչ երկրորդական նշանակություն է ունեցել միջոցների խնայողությունը` ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների կենսաթոշակային պայմանների բարելավման նպատակով:
«Իրավունքների սահմանափակումները չպետք լինեն միայն օրենքով և իրավաչափ, այլ նաև չեն կարող խաթարել իրավունքի էությունը: Չարաշահումների դեմ պայքարի լոզունգի տակ շատ դեպքերում մարդկանց ուղղակի զրկում ենք իրենց իրավունքի իրացումից և այնպիսի խոչընդոտներ ենք դնում, որ ինքը չի ուզում մտածի ընդհանրապես դրա իրացման մասին և պատկերացում է ստեղծում իր պետության մասին: Գուցե հետագայում այդ սահմանափակումները կատարելիս դրա մասի՞ն էլ մտածենք»,-արձագանքեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:
ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն էլ նշեց, որ պետությունը պարտավոր էր իր քաղաքացիներին տեղեկացնել կատարված փոփոխությունների մասին և տալ «այդ պարագաներում իրավունքն իրացնելու հնարավորություն»: Ըստ նրա, 4 ամսում ծառայությանը դիմած քաղաքացիներից, ըստ էության, 1850-ը 18 ամսից ավելի թոշակները չեն ստացել, և նրանցից յուրաքանչյուրը, եթե այսօր մասնակցած լիներ ՍԴ-ի նիստին և լսեր հնչած հարցադրումները, կարող էր վաղը դիմել ընդհանուր իրավասության դատարան` իր իրավունքների ոտնահարման հարցով: «Բողոքարկելու էր մինչև Վճռաբեկ դատարան, հետո ուղիղ գնալու էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-նկատեց ՍԴ նախագահը` հավելելով, որ ՄԻԵԴ-ն էլ անմիջապես ՀՀ-ի դեմ վճիռ կկայացնի, և տուգանքի չափն էլ կարող է ավելի մեծ լինել, քան «այս բոլորին չվճարված կենսաթոշակների չափը»:
Որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի անունից ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի մասնագետը եզրափակիչ ելույթում նշեց. «Կարծում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմերը, ըստ էության, անձի իրավական վիճակը վատթարացնելու առումով սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, բացառությամբ 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` այն մասով, որ այս փոփոխությունները նախատեսող օրենքն անցումային դրույթներում նորմեր չի նախատեսել այն անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքը ապահովելու ուղղությամբ, որոնք ՀՀ-ից մեկնել կամ վերադարձել են` պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները»:
Երեք ժամ տևած քննության ավարտին ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար: Ինչպես հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որոշումը կհրապարակվի այն պատրաստ լինելուն պես, և չբացառեց, որ դա կարող է «նույնիսկ լինել ոչ այսօր»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել