Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

Իրավաչափորեն անհրաժեշտ պաշտպանությունը՝ հանցավորությունը բացառող հանգամանք 12/07/2012   17:33  |  ԳՈՐԾ #

Վալերիկ Պետրոսյանի որդի Արթուր Պետրոսյանը 2008թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 01.00-ի սահմաններում, հարբած վիճակում, մարմնավաճառի հետ գնացել է Երևանում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիր։ Այստեղ նա իրեն պահել է ագրեսիվ ու մարտական, որի հետևանքով, ի վերջո, առաջացել է մեծ աղմուկ, կռիվ հյուրանոցի աշխատողների հետ: Աղմուկին վրա է հասել նաև հայրը, որը ատրճանակ է թափահարել ու կրակել: Ի պատասխան դրա, մյուս կողմը մարտի մեջ է մտցրել «Ֆաբարմ» տեսակի կոտորակավոր փամփուշտներով լիցքավորված որսորդական ողորկափող հրացանը:

Ծանր հետևանքներ առաջացրած ընդհարումից հետո մասնակիցներից ոմանց մոտ ի հայտ եկած տարբեր աստիճանի հրազենային վնասվածքները հիշեցնում են պատերազմական իրադարձությունների բժշկական ամփոփագիր՝ «գլխի աջ ճակատագագաթային շրջանի հրազենային մարմնական վնասվածք», «հրազենային վնասվածք աջ ոտքի թաթի հատվածում», «մարմնական ծանր վնասվածքներ», «ձախ բազկի դրսային մակերեսի շրջանում հրազենային կոտորակային վնասվածք», «առողջությանը պատճառած միջին ծանրության վնաս»:

Այդ վնասվածքներն արձանագրվել են 4 մարդու ՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մենեջեր Արտյոմ Հակոբյանի, տնօրեն Գևորգ Աղաջանյանի և նրա եղբայր Գեղամ Աղաջանյանի և Վալերիկ Պետրոսյանի մոտ:

Հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ: Մասնակիցներից մեկի՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մենեջեր Ա. Հակոբյանին առաջադրված մեղադրանքները մի քանի անգամ փոփոխվել են:

Այսպես, նա նախ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) , ապա նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ)։ Իսկ արդեն 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ թիվ 13146908 քրեական գործից առանձին վարույթում առանձնացվել է Արտյոմ Նորայրի Հակոբյանի և գործով մյուս մեղադրյալ Վալերիկ Պետրոսի Պետրոսյանի վերաբերյալ գործի մասը և քննությունը շարունակվել է։

Իրեն վերագրվող հանցանքներին ի պատասխան Ա. Հակոբյանը հայտնել է, որ «... Վ. Պետրոսյանի արձակած կրակոցից գլխի գագաթային շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո, զգալով, որ կրքերը բորբոքվում են և չի բացառվում, որ Վ. Պետրոսյանը փորձի նորից կրակել, ինքը գնացել և հավաքարարների սենյակից վերցրել իր որսորդական հրացանը»։

Այդ որսորդական հրացանի համար թիրախ է դառնում Վ. Պետրոսյանը, որն իր ատրճանակով, ըստ Ա. Հակոբյանի, կարող էր նորից վնասել Գևորգ Աղաջանյանին «Վախենալով, որ նա Գևորգին նորից կվնասի, ինքը լիցքավորել է հրացանը և կրակել Վ. Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վերջինի դեմքը»։ Եվ բացի այդ. «Քանի որ հրացանը լիցքավորված էր կոտորակավոր փամփուշտով` իր կրակոցից վնասվել է նաև Գեղամի /Գևորգ Աղաջանյանի եղբոր/ ուսը»։ Իսկ, երբ գործը տեղափոխվել է դատական փուլ, Ա. Հակոբյանը դատարանում հայտարարել է, որ «...առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը ոչ ոքի սպանելու դիտավորություն չի ունեցել և կրակել է Վ.Պետրոսյանի հետագա կրակոցները կանխելու նպատակով»:

Նույն գործով մյուս մեղադրյալը և առաջինը հրազեն ասպարեզ բերողը՝ Վ. Պետրոսյանը հայտնել է, որ «որ դեպքի ժամանակ իր ատրճանակը «կրակվել» է իր կամքից անկախ»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թ. փետրվարի 4-ի դատավճռով Վալերիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի մարդկանց սպանության փորձ), 258-րդ հոդվածի 4-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) , 235-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) և դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

Արտյոմ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով(շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ ) և դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով։

Դատավճռի դեմ ամբաստանյալ Վ. Պետրոսյանի պաշտպան Գ. Հակոբյանը և ամբաստանյալ Ա. Հակոբյանի պաշտպան Ա. Քալաշյանը բերել են վերաքննիչ բողոքներ։

Վերաքննիչն առաջին ատյանի դատարանի 2010 թվականի փետրվարի 4-ի կայացրած դատավճիռը 2010թ. մայիսի 3-ի որոշմամբ թողել է օրինական ուժի մեջ:

Այդ որոշման դեմ ամբաստանյալ Ա. Հակոբյանի պաշտպան Ա. Քալաշյանը բերել է վճռաբեկ բողոք, նշելով, որ «...անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգողին կարող է պատճառվել ցանկացած վնաս, ուստի Վ. Պետրոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը «բոլորովին անհարկի է շահարկվում»։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ա. Հակոբյանը հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դա նույնպես բոլորովին չհիմնավորված և առարկայազուրկ ենթադրություն է:

Պաշտպանը նաև նշել է, որ «սպանելու դիտավորություն ունենալու դեպքում Ա. Հակոբյանին ոչինչ չէր կարող խանգարել, որ հրացանում մնացած ևս մեկ փամփուշտով նա նորից կրակեր Վ. Պետրոսյանի վրա։ Սակայն նա վարվել է այլ կերպ. տեսնելով, որ Վ. Պետրոսյանը վիրավորված դուրս է գալիս համալիրից` լիցքաթափել է հրացանում մնացած փամփուշտը։ Սա ևս վկայում է այն մասին, որ Վ. Պետրոսյանի վրա կրակելու նպատակը եղել է վերջինիս կողմից կատարվող կրակոցները կանխելը, որը և կատարվել է` կրակոցները դադարել են և Վ. Պետրսյանը հեռացել է։
Բողոք բերած անձը տարակուսանք է հայտնել, որ նախաքննությամբ ու դատական քննությամբ թեև հաստատված է Վ. Պետրոսյանի կողմից զենքի գործադրումը, նրա կողմից ատրճանակով մի քանի կրակոցներ արձակելը, դրա հետևանքով Ա. Հակոբյանին և Գևորգ Աղաջանյանին հրազենային մարմնական վնաս պատճառելը, այդ կրակոցների ընթացքում Ա. Հակոբյանի կողմից կոտորակով լիցքավորված որսորդական հրացանով կրակելով` Վ. Պետրոսյանի հետագա հնարավոր կրակոցները կանխելու նպատակը, այնուհանդերձ Ա. Հակոբյանի արարքը որակվել է որպես սպանության փորձ։ Այնինչ, ըստ փաստաբանի, Ա. Հակոբյանի արարքում առկա են անհրաժեշտ պաշտպանության բոլոր հատկանիշները:

Հիմք ընդունելով այս և էլի մի շարք փաստարկներ` Քալաշյանը գտել է, որ «Ա. Հակոբյանի արարքը սպանության փորձ որակելը զուրկ է որևէ հիմնավորումից»:

Վճռաբեկ դատարանը, քննելով գործը, արձանագրում է, որ «...Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար»:

Բացի այդ, «անհրաժեշտ պաշտպանությունը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսևորվել այն իրավիճակում, երբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունից` ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը։ Իսկ սեփական կյանքը, առողջությունը և իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսևորվում է որպես մարդու հիմնարար իրավունք»։

Վճռաբեկը հիշատակում է նաև, որ «օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունը իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող»։

Նշելով այս և անհրաժեշտ պաշտպանության իրականացման մի շարք այլ օրենսդրական դրույթներ, վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ «...իրավաչափ չէ սույն գործով առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ա. Հակոբյանը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) կատարման մեջ, քանի որ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ա. Հակոբյանը Վ. Պետրոսյանին վնաս է հասցրել նրա կողմից կատարվող ոտնձգության կապակցությամբ ու պայմաններում»։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրական դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ։

Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և եզրակացնում է, որ «Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»։

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ , 419-րդ , 422-424-րդ հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]