ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալներ. «Առևտրային կաշառք տալու նախաձեռնությունը տուժողինն է եղել» 12/05/2012 13:32 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, առևտրային կաշառքի ու ապօրինի վարձատրության վերաբերյալ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտների դեմ գործով այսօր ցուցմունքներ տվեցին ամբաստանյալները:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտ Լաուրա Համբարձումյանը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանը և Երևանի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բուժքույր-վիճակագիր Մաքրուհի Ռոստոմյանը հայտարարեցին, որ իրենք գումարի վերաբերյալ որևէ խոսակցություն չեն բացել՝ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկական հաստատություն դիմած Լևոն Ավետիսյանն ու նրա կինը՝ Կարինե Հովհաննիսյանն են անդադար գումարի խոսակցություն արել:
Մարիետա Նահապետյանը, մասնավորապես, նշեց, որ ինքը նույնիսկ զարմացել է, որ հիշյալ անձինք իրեն գումար են տվել, ինքը փորձել է այն վերադարձնել, սակայն գումարը հետ չի ընդունվել: Ամբաստանյալը հերքեց նաև, թե ինքը եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, ինքն ընդամենը տեղամասային թերապևտ է, իր մոտ է գտնվել հաշմանդամության կարգ ստանալու համար իրենց դիմած հիվանդների գրանցամատյանը, ինքը մեխանիկորեն հանձնաժողովի նախագահի նշմամբ սյունակում ստորագրում էր և ուղեգրում հիվանդներին՝ հաշմանդամության կարգ ստանալու՝ տարեկան մոտ 300 հոգի ստանում էին այդպիսի ուղեգրեր:
Մաքրուհի Ռոստոմյանը ևս ասաց, որ հաշմանդամության կարգի դիմաց «վարձատրություն» ստանալու նախաձեռնությունը Կարինե Հովհաննիսյանինն ու նրա ամուսնունն է եղել, նրանք առաջարկել են 20 հազար դրամ իր ղեկավարին տալ, 5000՝ իրեն: Ըստ ամբաստանյալի, համաձայնել է վերցնել իր բաժին գումարը, և դա «իմ կյանքի միակ սխալն է եղել»:
Ինչպես նախորդ նիստին, այսօր էլ չէր ներկայացել վկա Զվարթ Յայլոյանը՝ վատառողջ լինելու պատճառով, դատարանը մեկ անգամ ևս կծանուցի վկային դեկտեմբերի 13-ին դատարան ներկայանալու մասին:
Ըստ մեղադրական եզրակացության, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտ Լաուրա Համբարձումյանը, հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկական հաստատություն դիմած Լևոն Ավետիսյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին, 2012թ. մարտի 21-ին հայտնել է, որ Լ. Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին տալ 20.000 ՀՀ դրամ: Համոզելու եղանակով Կ. Հովհաննիսյանի մոտ առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորություն և վճռականություն, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար առևտրային կազմակերպության ծառայող Մ. Նահապետյանին տալ առևտրային կաշառք։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկական հաստատությունում հետազոտության ենթարկված Լևոն Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու համար, 2012թ. մարտի 21-ին, ժամը 13:00-ի սահմաններում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի 4-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում, վերջինիս կնոջից՝ Կարինե Հովհաննիսյանից ապօրինաբար ստացել է 20.000 ՀՀ դրամ։
Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում որպես բուժքույր-վիճակագիր Մաքրուհի Ռոստոմյանը մեղադրվում է այն բանի համար, որ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկասոցիալական հանձնաժողով դիմած Լևոն Ավետիսյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին, 2012թ. մարտի 28-ին հայտնել է, որ Լևոն Ավետիսյանին հաշմանդամության 2-րդ կարգ սահմանելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Դանիել Մանուկյանին տալ 20.000 ՀՀ դրամ։ Համոզելու եղանակով Կ. Հովհաննիսյանի մոտ առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորության և վճռականության, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձ հանդիսացող Դ. Մանուկյանին տալ կաշառք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել