ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲՆ-ն՝ ի պատասխան «Խոսրովով» մտահոգվածների 10/29/2012 17:33 | Բնապահպանական իրավունք
Ի պատասխան «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունների՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակի՝ նախարարությունը տարածել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն.
«ՀՀ բնապահպանության նախարարությունը միանշանակորեն դրական գնահատելով նախաձեռնության մասնակիցների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նկատմամբ, միաժամանակ անընդունելի ու ամբարտավան է համարում նամակում ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ որդեգրված մեղադրական տոնն ու դիմելաձևը:
Մեր իրականությունում առկա թերություններն ու դժվարություններն իրավունք չեն տալիս որևէ մեկին հասարակությունը բաժանելու լավ ու վատ հատվածների, թշնամիների ու բարեկամների, իրեն վերագրելու լավն ու լավագույնը, իսկ դիմացինին մեղադրելու այն ամենում, ինչն անցնում է տվյալ պահին գրիչը ձեռքն առած Ոմն-ի մտքով:
Սա իմիջիայլոց:
Նախարարությունը սա դիտարկում է որպես լրացուցիչ տեղեկատվություն և անպատասխան չթողնելով նամակում բարձրացված հարցերը` ակնկալելու է, որ եթե դրանք չմոտեցնեն որոշակի խնդիրների լուծման, գոնե նամակագրերին ու նրանց համախոհներին (նամակն ստորագրված է «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» նախաձեռնությունների անունից) որոշակի, լրացուցիչ փաստարկներ կներկայացնեն «Խոսրովի անտառ» ՊԱ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ:
Նախարարությունը գտնում է, որ «Խոսրովի անտառ» ՊԱ-ում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ նշված նամակում տրված գնահատականները խիստ սուբյեկտիվ են ու հետապնդում են նախարարությանը անհիմն մեղադրելու նպատակ:
Փաստերն ավելի խոսուն են: Բոլորին է հայտնի, թե երբ էր կատարվել կատեգորիայի փոփոխություն, որը թույլ էր տվել արգելոցի մի հատվածը դարձնել արգելավայր և տալ շինարարության թույլտվություն: Հայտնի է նաև, թե ինչ երկարատև ու դժվարին աշխատանքի արդյունքում կատարվեց «վերադարձ» արգելոցի կարգավիճակի և դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Դա կարևոր ձեռքբերում է, որում իրենց ներդրումներն ունեն նաև իրականում «Խոսրովով» մտահոգված բնապահպանները: Սա արդյունքն է, որը հանգեցրել է հիմնական խնդրի լուծման, արգելոցին վերադարձվել է զուտ արգելոցային ռեժիմ:
Հիմնական խնդիրը լուծվել է, մնացել են հետևանքները, որոնց վերացման ուղղությամբ նախարարությունը շարունակում է աշխատել: Դրանք վերացնելու գործընթացում բախվում են հանրային և մասնավոր շահերը. «Խոսրովի անտառ» ՊԱ-ի ռեժիմի պահպանումը, որպես հանրային շահ և այդ տարածքի վերաբնակեցված բնակավայրերի բնակիչների ավանդական հովեկությանը, որպես սոցիալական խնդիր, ինչպես նաև նախկին` այսպես կոչված «արգելավայրային» տարածքում շինարարություն իրականացրած կազմակերպության կողմից փոխհատուցման նպատակով հնչեցնող մասնավոր շահը: Սրանց լուծումը նույնպես ժամանակ ու միջոցներ է պահանջում:
Ինչ վերաբերում է ապօրինի որսին, որից հետո աշխատանքից ազատվել է նաև արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, ապա, կարծում ենք, կատարված գործողությունները, ձեռնարկված միջոցները, ինչպես նաև սպասվելիք քայլերը տեսանելի են բոլորին:
Նախ մի ճշգրտում կատարենք. ո՞րն է ձեր հետաքրքրության առարկան, դուք խնդիր ունեք. ա) պաշտպան՞ել արգելոցի շահերը, բ) պաշտպանե՞լ արգելոցի նախկին տնօրենի շահերը, գ) նույնականացնե՞լ արգելոցն ու նախկին տնօրենին, թե` դ) պարզապես հերթական անգամ առիթով կամ առանց առիթի, սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելո՞վ, մեղադրել նախարարին ու նախարարությանը:
Տպավորություն է ստացվում, թե Վ. Բարսեղյանի ժամանակ ամեն ինչ իր տեղում էր, և նրա նախ` արձակուրդ գնալու, ապա` ազատվելուց հետո են առաջացել բոլոր խնդիրները: Ավելին` փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե եթե աշխատանքի մեջ լիներ նախկին տնօրենը, ապա այս ամենը տեղի չէր ունենա: Մոռանում եք, թե երբվանից և ինչ կարգավիճակով է աշխատել «Խոսրով» ՊԱ-ում Վ. Բարսեղյանը: Ինչ վերաբերում է նրա արձակուրդ գնալուն, ապա հիշեցնում ենք, որ նա գնացել է իր հերթական արձակուրդին իր իսկ դիմումով ս/թ սեպտեմբերի 6-ից: Արձակուրդ կարող էր ստանալ սկսած հուլիսի 9-ից, գնացել է սեպտեմբերի 6-ից, կրկնում ենք, իր իսկ դիմումով, իսկ արձակուրդ տրվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով` 20 աշխատանքային օր: Ապօրինի որսն իրականացվել է սեպտեմբերի 18-ին: Այս առումով խիստ տարօրինակ է հնչում նամակում բերված « …ինչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրամանի կայացնելը...» ձևակերպումը: Եթե դուք կամ Վ. Բարսեղյանը սեպտեմբերի 6-ին նախարարությանը հուշեիք ապօրինի որսի պլանավորման մասին, հաստատ Վ. Բարսեղյանը արձակուրդում չէր լինի, և այսօր աշխատանքից ազատվելու փոխարեն կկրեր լրիվ այլ պատասխանատվություն:
Ինչ վերաբերում է Վ. Բարսեղյանին աշխատանքից ազատելուն, ապա դա կատարվել է համաձայն նրա դիմումի:
Մեր նախորդ տեղեկատվություններում մենք իրազեկել ենք հանրությանը, որ վերջին դեպքերի հետ կապված արգելոցի որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից կամ կրել են կարգապահական տույժեր: Գիտեք նաև, որ շարունակվում է ապօրինի որսի վերաբերյալ հետաքննությունը, տնօրինությունն սպասում է վերջնական եզրակացությանը: Այս պարագայում նույնպես նախարարությունը, չխախտելով ՊՈԱԿ-ին վերապահված իրավասությունների սահմանները (տեղամասի պետերին և առհասարակ աշխատակազմին նշանակում և ազատում է ՊՈԱԿ-ի տնօրինությունը), կցուցաբերի հետևողականություն:
Ենթադրություն է արվում, թե նախարարությունը պատրաստվում է Հ. Թամազյանին նշանակել տնօրենի պաշտոնում: Հ. Թամազյանը տնօրենի պարտականությունների կատարումն ստանձնել է որպես «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ: Նրան այդ աշխատանքում հաստատելը անհիմն ենթադրություն է, քանզի նախ` տնօրենը աշխատանքի է ընդունվում մրցույթի արդյունքում, որն արդեն իսկ հայտարարվել է, ապա` Հ. Թամազյանի տարիքը թույլ չի տալիս նույնիսկ մասնակցել մրցույթի»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել