ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«168 ժամ»: Ո՞վ պետք է պատասխան տա 700 մլն դրամի փոշիացման համար 10/04/2012 11:24 | Մամուլ
Թերթին տված հարցազրույցում ՀՀ Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանն անդրադարձել է գրադարանում կատարված շինարարության թերություններին: Հարցին, թե՝ «ինչպե՞ս է պատահել, որ շինարարական թերությունների մասին Ձեզ չեն ներկայացրել։ Դուք չե՞ք իմացել, որ հատկացված գումարները չեն օգտագործվել նպատակային», նախկին տնօրենը պատասխանել է. «Նախ՝ նշեմ, որ Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը կառուցվել է Հայաստանի համար բավական բարդ և դժվարին պայմաններում՝ 30-ականների վերջերին, ու շահագործման է հանձնվել նախապատերազմական շրջանում։
Եթե չեմ սխալվում, ըստ նախագծի՝ նախատեսված է եղել, որ շենքը տերյանական հատվածից ձգվի դեպի Աբովյան փողոց։ Բայց ինչ-ինչ պատճառներով, հավանաբար պատերազմն է խանգարել ու դրան հաջորդող հետպատերազմյան շրջանը, այս նախագիծն իրականացնել չի հաջողվել։ Թե՛ իմ, թե՛ աշխատակիցների և թե՛ մեր ընթերցողների մեծ երազանքն է եղել, որ գրադարանն ի վերջո մի օր հիմնանորոգվի։ Կառուցման, շահագործման օրից սկսած մինչ օրս հիմնանորոգում չի կատարվել։ Իրականացվել են միայն կոսմետիկ միջամտություններ։
Եվ ահա հաջողվեց, ի վերջո շենքը հիմնանորոգելու իրավունք ձեռք բերել։ Քանի որ շենքը գործում է Մշակույթի նախարարության ենթակայության ներքո, նրանց միջամտությամբ, ջանքերով պետական միջոցների հաշվին ձեռք բերվեց իրավունք շենքի հիմնանորոգման համար։ Պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն էր, շինարարական աշխատանքների կատարողը՝ «Հրազդան 2» կազմակերպությունը։ Գրադարանը, որպես իրավաբանական անձ, շինարարական աշխատանքների հետ բացարձակապես կապ չունի, կարգն է այդպիսին։ Գրադարանը տվյալ պարագայում ունի խորհրդակցական ձայնի իրավունք, որը կարող են հաշվի առնել, կամ՝ ոչ։ Որոշ ժամանակ անց շինարարական կազմակերպության ղեկավարը, ցավոք, մահացավ։ Քանի որ գրադարանը չուներ մասնագետ, ով կվերահսկեր շինարարական պրոցեսը, մենք պարբերաբար դիմում էինք՝ ստուգումներ անցկացնելու համար։
Պարբերաբար ահազանգել ենք, կան քաղաքաշինությունից տեսուչներ, որոնք գալիս էին ստուգումների։ Գալիս էին, խոստանում էին, որ կշտկեն, կազմում էին թերությունների ակտեր։ Բայց պարզվեց, որ ծախսվել է 700 մլն դրամ, աշխատանքները չեն կատարվել, կատարվածն էլ լեցուն է աղաղակող թերություններով։ Երբեմն մտածում եմ, որ ավելի լավ է՝ հին վիճակում մնար շենքը։ Մենք ուղղակի աղաչել ենք, որ արվի ամեն ինչ, որ ներկայանանք աշխարհին այդ շենքով։
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, դրանց բաշխմանն ու շինարարության որակին, դրա հետ կապված Ազգային գրադարանի ո՛չ նախկին, ո՛չ ներկա տնօրինությունը որևէ իրավական հանձնարարություն չունի։ Բայց դե, մարդ ենք, որքան էլ գաջը ցեմենտից չենք տարբերում, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ աղավաղումներ են տեղի ունենում։ Ծրագրում մտնում էր նաև ջեռուցման, օդափոխության կապուղիների և այլ համակարգերի վերանորոգումը։ Եթե չեմ սխալվում՝ հատկացված բյուջեն պետք է հատկացվեր նաև կահույքին, ժամանակակից սարքավորումներին։ Նոր մասնաշենքը պետք է ծառայեր ադմինիստրատիվ վարչական բաժնին»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ