ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ 09/09/2012 15:38 | Վերլուծություններ
Ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը մոտ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կասեցման մասին որոշումը:
Այն ընդունվել է այն հիմքով, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անգամ Մինսկի կոնվենցիայի ներքո իրավական փոխօգնության միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները, մասնավորապես, գլխավոր դատախազությունը, սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դիմել էր Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի վերջիններս ուղարկեն քրեական գործի նյութերը և որոշ հարցերի պատասխանեն: Ինչպես այդ, այնպես էլ ՌԴ գլխավոր դատախազի միջոցով երկրորդ հարցումը մնացել էր անպատասխան:
Փաստաբանը դատարանին որպես փաստական տվյալ ներկայացնելու է նաև ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին դեպքերը՝ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ ներման ու անգամ պարգևատրման էր արժանացել:
Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Մ. Սարիբեկյանի սպանության գործով գանգատում կա առանձին բաժին քսենոֆոբիայի վերաբերյալ, ուստի այդպիսով փաստաբանը տեղեկացնում է դատարանին, որ այն, ինչ ինքը քսենոֆոբիայի առումով փաստարկում է Մ. Սարիբեկյանի սպանության գործով գանգատում, ապացուցվել է մեկ այլ՝ Սաֆարովի հետ կապված վերջին դեպքերով:
Արա Ղազարյանը առանձին նամակով դիմում է նաև ՄԻԵԴ նախագահին՝ բողոքելով, որ ՄԻԵԴ քարտուղարությունն իրեն պատշաճ կերպով չի դրսևորել Մ. Սարիբեկյանի գործով իր հետ գրագրությունը վարելիս, մասնավորապես, 3 անգամ իրեն բավականին մեծ ուշացումով են ուղարկվել փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր՝ գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը:
2010թ. սեպտեմբերի 11-ն՝ երեկոյան ժամը 17-ի սահմաններում, Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել են գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով՝ Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել:
2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Մոտ մեկ ամիս անց՝ 2010թ. նոյեմբերի 4-ին, ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին՝ քայքայված վիճակում:
2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ և ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով:
ՄԻԵԴ գանգատը ներկայացվել է Մանվել Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի անունից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ՝ կյանքի իրավունք, հոդվածի խախտման հիմքով: Խախտվել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ Խոշտանգումների արգելում. մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:
Գանգատում ներկայացվել են նաև Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածների խախտումներ՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության և ազգային ծագումից դրդված խտրականության դրսևորման հիմքերով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
- 05/05/2024 10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն