Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ամերիկայի հայ համայնքը դատապարտում է Սաֆարովի արտահանձնումը 09/08/2012   16:54  |  Միջազգային լրահոս

Կանադայի, Ուրուգվայի, Բուենոս Այրեսի, Ավստրալիայի հայկական համայնքները և Հայ դատի հանձնախմբերը դատապարտել են հունգարա-ադրբեջանական գործարքը:

Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին օգոստոսի 31-ին Ադրբեջան արտահանձնելու որոշումը, բողոքի ալիք է բարձրացրեց նաև ԱՄՆ-ի հայ համայնքներում:

Ռամիլ Սաֆարովի՝ Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջև: Սեպտեմբերի 6-ին բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում Ադրբեջանի և Հունգարիայի հյուպատոսությունների առջև:

Օգոստոսի 31-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Հայ Դատը բողոքի նամակ է ուղարկել նաև Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատանը՝ միաժամանակ կոչ անելով հայությանը, որ նմանապես բողոքագրեր հղի Հունգարիայի դեսպանատանը և կոչ անի Օբամային դատապարտող այս անմարդկային արարքը:

Օգոստոսի 31-ին դատապարտող ուղերձով է հանդես եկել նաև Ամերիկայի հայ իրավաբանների միությունը, որը Ադրբեջանի գործողությունները որակել է հակաօրինական:
Սեպտեմբերի 1-ին Սպիտակ տան խոսնակ Թոմմի Վիետորը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ ԱՄՆ նախագահը խորապես անհանգստացած է Հունգարիայից վերադառնալուն պես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու առթիվ: ԱՄՆ նաև բացատրություն է պահանջում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման կապակցությամբ:

Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Աննա Էշոն, Հովարդ Բերմանը և Ֆրենկ Փալոնեն, ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը նամակ է ուղարկել Լոս Անջելեսում Հունգարիայի Հյուպատոս Լազլո Կալմանին՝ դատապարտելով վերջինիս կառավարության՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառայգոսային, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:

ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեզը հրապարակել է հայտարարություն՝ մեղադրելով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը և Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշումը՝ ներում շնորհել, աջակցել և փառաբանել հրեշավոր մարդասպանին:

Կանադայի հայ համայնքը Օտտավայում բողոքի ցույց է կազմակերպել Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև, որին մասնակցել են նաև Մոնրեալի և Տորոնտոյի հայ համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ցույցին աջակցել են «Արմեն Գարո» ուսանողական միությունը, «ՀԲԸՄ Կանադայի երիտասարդ մասնագետներ»-ը, A.S.A կազմակերպությունը և հայկական այլ կառույցներ:

Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը հրատարակել է բողոքի հաղորդագրություն՝ դատապարտելով Ադրբեջանի ազգայնամոլ կառավարությանը, որ ազգային հերոս է հռչակել մարդասպան Ռամիլ Սաֆարովին և ազատ արձակել նրան:

Բուենոս Այրեսի երիտասարդական միությունը կազմակերպել է բողոքի ցույց Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև: Բողոքի ցույցը կազմակերպել են ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միությունը, Հոմենեթմենը:

Ավսրալիայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլլարդին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը:

ԱՄՆ զանգվածային լրատվական տարբեր միջոցներով (ABC News, New York Times, Washington post, CNN, News.yahoo.com, blogs.wsj.com) պատրաստվել են նյութեր, որոնք մանրամասն ներկայացնում են 2004թ. Բուդապեշտում տեղի ունեցած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ռամիլ Սաֆարովի ցմահ ազատազրկումը և օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից նրան Ադրբեջանին հանձնելու ու արդարացվելու փաստը: Բոլոր հոդվածները դատապարտում են այս իրադարձությունը և Ադրբեջանի հակաօրինական գործողությունները:

Սեպտեմբերի 14-ին հայկական և ավստրալական եկեղեցիները, քաղաքական և օգնություն ցուցաբերող կազմակերպությունները միասնաբար ցույց են կազմակերպելու Կանբերայում Հունգարիայի հյուպատոսության առջև:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո կոչով դիմել էր աշխարհասփյուռ հայությանը:


Հարակից հրապարակումներ`

21:32 07/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը լրջորեն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը
14:05 07/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ. «Գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով»
11:12 07/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊան Գի Մունը մտահոգված է
16:53 06/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ նախագահ.«Հունգարիայի և Ադրբեջանի քայլերը զգալի հարված են հասցնում բանակցային գործընթացին»
15:47 06/09/2012  |  Միջազգային լրահոսՑաբրնոխը Ադրբեջանին կոչ է անում ի ցույց դնելու հանձնառությունը
14:26 06/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ. «Քաղաքական կոռեկտությունն» է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին»
14:11 06/09/2012  |  ՎերլուծություններԳրեթե ամեն ինչ պարզ է, բայց խնդիրը մնում է առկախ
12:23 06/09/2012  |  ՎերլուծություններԺամանակն է, որպեսզի Հայաստանը միջպետական գանգատ ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի
00:58 06/09/2012  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանականների դիրքորոշումը ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ
22:45 05/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սաֆարովի գործը» քննարկվել է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]